Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում բուժսպասարկում ստանալու համար հնարավոր է հերթագրվել առցանց

10/02/2020 schedule09:14

Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով։ 

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության համագործակցության արդյունքում պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։

Առցանց հերթագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պոլիկլինիկայի էլեկտրոնային համակարգում արդեն գրանցված է քաղաքացու բջջային հեռախոսի համարը (այսինքն՝ քաղաքացին արդեն մեկ անգամ այցելել է պոլիկլինիկա կամ հեռախոսազանգի միջոցով է հերթագրվել՝ գրանցելով իր բջջային համարը)։ Առաջին անգամ հեռախոսազանգով կամ այցի միջոցով հերթագրվելուց և անհրաժեշտ տվյալները գրանցելուց հետո հետագա այցերի համար քաղաքացիները կարող են հերթագրվել արդեն առցանց եղանակով։

Սպասարկող բժշկի մոտ առցանց եղանակով հերթագրվելու համար անհրաժեշտ է

  1. Նախ այցելել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության կայք՝ armed.am։ Դա հնարավոր է ինչպես համակարգչով, այնպես էլ՝ բջջային հեռախոսով։
  2. «Մուտքհամակարգ» բաժնում անցնել «Գրանցվելու համար սեղմեք այստեղ» հղումով, որտեղ հարկավոր է լրացնել․ 
  • Հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համար),
  • Անուն- ազգանունը,
  • Ծննդյան օրը,
  • Բջջային(ոչ քաղաքային) հեռախոսահամարը (եթե նախկինում պոլիկլինիկա այցելելիս հեռախոսահամարն արդեն իսկ այնտեղ գրանցվել է, ապա լրացվում է հենց նույն համարը, որպեսզի կատարվի նույնականացում),
  • Ստեղծել գաղտնաբառ։
  1. Նշված տվյալները լրացնելուց հետո քաղաքացին իր գրանցած բջջային հեռախոսի համարին կարճ հաղորդագրությամբ կստանա կոդ, որը համապատասխան բաժնում լրացնելուց հետո կիրականացվի գրանցումը համակարգում։
  2. Գրանցվելուց հետո քաղաքացին նույն տվյալներով ևս մեկ անգամ պետք է մուտք գործի համակարգ, որի ժամանակ արդեն նրան տեսանելի կլինեն այն թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի տվյալները, որի մոտ նա կցագրված է պոլիկլինիկայում, ինչպես նաև՝ նշված մասնագետի աշխատանքային ժամանակացույցն ու ազատ ժամերը։
  3. Հարմար ժամն ընտրելուց հետո քաղաքացին կարող է  գրանցել այցը։ Տվյալներն անմիջապես կփոխանցվեն պոլիկլինիկա։

Եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չի լինի նախապես գրանցված ժամին այցելել, ապա կրկին մուտք գործելով համակարգ՝ հնարավոր է փոխել այցի ժամը կամ չեղարկել այցը։

Առցանց գրանցմանը զուգահեռ շարունակում է գործել նաև հեռախոսազանգի միջոցով հերթագրվելու կարգը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4094 դիտում

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները