Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն

30/01/2026 schedule18:17

Մայքրոսոֆթի «2025-ին ԱԲ-ի կիրառման զեկույցից» պարզ է դառնում, որ արհեստական բանականության (ԱԲ)-ի կիրառման ոլորտում գնալով աճում է անջրպետը զարգացած և մյուս երկրների միջև: ԱԲ-ի ոլորտում հիմնական ներդրումներ կատարողները ևս զարգացած երկրներն են, որոնց մոտ էլ գտնվում են 60 հազարից ավելի ԱԲ գործիքների կիրառումն ապահովող տվյալների կենտրոնների 60%-ից ավելին:

Այս տվյալները ներկայացրել է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը ակադեմիայի ԱԲ գրագիտության շարժմանը միացած մասնակիցների և գործընկերների առաջին համայնքային հանդիպման ընթացքում, որը կայացավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Ռեբեկա Հակոբյանի խոսքով՝ ստացվում է, որ զարգացող երկրները զարգացածների համար պարզապես հումքի տվյալների մատակարար են՝ ավելի զորացնելով նրանց։ Հայաստանն այս սանդղակում առայժմ միջին դիրքերում է. «Եթե մենք հիմա առավել ուշադիր լինենք, կարող ենք թռիչքային աճ ապահովել, գտնել մեր յուրահատուկ տեղն ու այդ ուղղությամբ զարգանալ։ Բայց եթե հապաղենք ու անհատական, համայնքային և հաստատությունների մակարդակով այդ տրանսֆորմացիան արագ չանենք, կարող ենք կորցնել պահը ու հետընթաց ապրել»:

Rebecca Hakobyan.jpg (6.89 MB)

«ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանն էլ հավաստիացնում է՝ Հայաստանն այս ոլորտում մեծ հեռանկարներ ունի: Ավելին՝ ԱԲ յուրացումը կարող է շեշտակի ազդեցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման առումով. «ԱԲ կիրառությունը 5-10 անգամ բարձրացնում է յուրաքանչյուր մարդու արդյունավետությունը։ Այսինքն՝ եթե 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի ժողովուրդը բարձր ԱԲ գրագիտություն ունի, ապա կարող է 10-15 միլիոնից ավելի բնակչությամբ երկրի արժեք ստեղծել, քանի որ ՀՆԱ-ի վրա ԱԲ-ի օգտագործումն ուղիղ ազդեցություն է ունենալու»:

Gevorg Poghosyan.jpg (6.42 MB)

Միջոցառման շրջանակում կայացավ նաև պանելային քննարկում, որի մասնակիցներն այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում ԱԲ-ի հետ համընթաց քայլելու առումով կարևորեցին հետաքրքրասեր լինելը, հստակ նպատակներ սահմանելը, ինչպես նաև ԱԲ-ի զարգացմանը համընթաց գործելը՝ այն դարձնելով գործընկեր, բայց երբեք ոչ ղեկավար:

«Ես երբեք կուրորեն չեմ անի այն, ինչ ԱԲ-ն ասում է, որովհետև այն չունի նպատակ։ ԱԲ-ի նպատակները մենք ենք սահմանում, և դա հեշտ գործ չէ: Բոլորիս անհրաժեշտ է նպատակ սահմանելու հմտություններ ձեռք բերել»,- քննարկմանը նշեց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյանը:

Aram Pakhchanyan.jpg (7.24 MB)

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ կիսվեց աշխատակիցներին ինքնազարգացման հնարավորութուն ընձեռելու և մոտիվացնելու իրենց փորձով: Բացի դասընթացները հասանելի և շարունակական դարձնելուց՝ նրա խոսքով՝ կազմակերպության պարագայում կարևոր մոտիվացնող գործոն է դառնում աշխատանքի արդյունավետության բարձրացումը. «Երբ կողքիդ նստած մարդը մի գործ մի քանի վայրկյանում է անում, իսկ դու տանջվում ես ու անգամ աշխատում արտաժամյա, դա շատ պարզ ցուցիչ է: Ու բոլորը սկսում են հարցնել՝ ինչպես ես անում, ինձ էլ սովորեցրու»:

Anna Vardanyants.jpg (5.85 MB)

«ռեԱրմենիա» ակադեմիան հավակնոտ և պատասխանատու նպատակ է իր առջև սահմանել. մինչև 2030 թվականն ավելի քան մեկ միլիոն հայի AI կարողություններով զորացնելու և հայկական կրթական ու տրանսֆորմացիոն մոդելներն աշխարհ արտահանելու առաքելությամբ ակադեմիան դիրքավորում է Հայաստանը՝ որպես մարդակենտրոն AI կարողությունների զարգացման և նորարարության տարածաշրջանային կենտրոն։ 2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9․000 անձանց Հայաստանից և Սփյուռքից:

«ռեԱրմենիա» ակադեմիայի նպատակն է ԱԲ ոլորտում Հայաստանի վերափոխման մեջ ներդրում ունենալ 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ և շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
984 դիտում

Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել

Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ

Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից

Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ

Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը

Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին

ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ

Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել

Արմեն Գրիգորյանը այցելել է Կիրանց. նա հանդիպել է երիտասարդների հետ, ունեցել քննարկում. տեսանյութ

«Ոտքդ գազից չհանես». «տենց չի լինում, վերջը պավառոտ կա». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը

Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին

Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է՝ ինչու է «Միկի Մաուսի ձայնով» խոսել հայտնի հարցազրույցի ժամանակ. տեսանյութ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

Մահացել է մեքենաներից մեկի վարորդը. ՆԳՆ-ից մանրամասնել են՝ ինչ է տեղի ունեցել Իսակովի պողոտայում

Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է. վարչապետն այցելել է համայնք. տեսանյութ

ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ

Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը

Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Ուլյանովսկի մարզում գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից

Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած՝ հոսպիտալացվել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը

Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք

Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողբերգական դեպք ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կան 1 զոհ, 1 վիրավոր

Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել