Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

02/04/2026 schedule22:25

Հայաստանի ազգային պատկերասրահում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների աշխատակիցների հետ՝ քննարկելու պետական թանգարանային աշխատողների ատեստավորման գործընթացի բարեփոխումները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին թանգարանների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում։ Կատարված աշխատանքներից նախարարը կարևորել է «Թանգարանների մասին» օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տվել իրականացնել տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ լուրջ աշխատանքներ:

««Թանգարանների մասին» օրենքի ընդունումը մեզ թույլ տվեց նախատեսել նաև ոլորտում ատեստավորման մեխանիզմը՝ իբրև մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգ, որով նախատեսվում է միջինում շուրջ 60 տոկոս վարձատրության բարձրացում ապահովել ոլորտում աշխատող մասնագետների համար: Ատեստավորումը նաև աշխատողների համար կապահովի տարբեր ծրագրերի և սոցիալական երաշխիքների հավելյալ հասանելիություն, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների թարմացման լրացուցիչ խթան կլինի»,- նշել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է, որ թանգարանների աշխատողների ատեստավորման գործընթացի լավարկման նպատակով հանրային քննարկման է ներկայացվել ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված պետական թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձևի փոփոխության նախագիծը: Նրա խոսքով՝ շրջանառվող փոփոխությունն ավելի շատ միտված է համակարգի բովանդակային բարելավմանը՝ հնարավորինս շրջանցելով վարչարարությունը: Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ մեկ տարվա կտրվածքով պետությունն ավելի քան 500 միլիոն դրամ լրացուցիչ միջոցներ կուղղի թանգարանային ոլորտին՝ ատեստավորման արդյունքում աշխատակիցների վարձատրության բարձրացման շարունակականության նպատակով:

«Ատեստավորման համակարգերը կարիք ունեն շարունակաբար լավարկման․ հատկապես այս փուլում շատ կարևոր են ձեր առաջարկներն ու դիտարկումները՝ միասնական նպատակի հասնելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում կավելանա թանգարաններին տրամադրվող պետական աջակցությունը, ինչպես նաև կստեղծվեն թանգարանների կողմից գեներացվող արտաբյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Արտաբյուջեի միջոցները կարող են ուղղվել թանգարանային հավաքածուների համալրմանը, նոր ցուցադրությունների կազմակերպմանը, ինչպես նաև թանգարանների գործունեությունից բխող այլ առաջնահերթ ծախսերի իրականացմանը։

Հանրային քննարկման ներկայացված կարգի փոփոխություններով նախատեսվում է ատեստավորման գործընթացի կազմակերպումն ու իրականացումը վերապահել անմիջապես թանգարաններին՝ ապահովելով ինչպես արդյունավետ կառավարում, այնպես էլ ոլորտային մասնագիտական գնահատման առավել նպատակային և ճկուն մեխանիզմներ։ Կհստակեցվի նաև հավելավճարի հաշվարկման մեխանիզմը՝ ապահովելով դրա միասնական, թափանցիկ և կանխատեսելի կիրառումը բոլոր պետական թանգարաններում։

timthumb (1).jpg (447 KB)

Ատեստավորմանը կարող են մասնակցել թանգարանների կառավարչական, գիտահետազոտական, թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրությունների, թանգարանային կրթական ծրագրերի կազմակերպման գործառույթներ իրականացնող մասնագետները։ Ատեստավորումն իրականացվում է երկու փուլով՝ գրավոր /թեստ/ և հարցազրույց:

Նշվել է, որ կարգի փոփոխությունից կարող են օգտվել պետական, ինչպես նաև համայնքային թանգարանների աշխատողները, որոնց աշխատավարձը ատեստավորումից հետո միջինում կարող է բարձրանալ 68 հազար դրամով (աճը՝ 57%):

ca3f790231aba4e3fc2b05cc2998557e.jpg (1.25 MB)

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ոլորտի ձեռքբերումներին. մասնավորապես՝ նշվել է, որ նախորդ տարի թանգարանները մեկուկես անգամ ավելացրել են սեփական եկամուտները։ Նախատեսվում է ունենալ նաև հուշանվերային արտադրանքների վաճառք, աշխատանքներ են տարվում մասնավորի հետ համագործակցության նոր մոդելների, միջազգային փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ներկաները ԿԳՄՍ նախարարին են ուղղել նաև նոր գործընթացի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ատեստավորման կազմակերպմանը, բովանդակությանը և այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
286 դիտում

Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը

Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք

Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել

Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները

Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում

Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան

Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան

«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին

Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ

Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ

Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան