Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում

30/01/2026 schedule17:55

Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամը հայտարարում է Weixin Pay-ի (WeChat Pay) հետ համագործակցության մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր միջազգային գործընկերությունների շրջանակը և կատարելով ևս մեկ կարևոր քայլ երկրի վճարահաշվարկային համակարգի զարգացման ուղղությամբ։

Այս համագործակցության շրջանակում WeChat Pay-ի օգտատերերը շուտով կկարողանան Հայաստանում կատարել վճարումներ Idram QR-ի միջոցով՝ ավելի քան 26.000 վաճառակետերում՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR կոդը իրենց WeChat հավելվածով։ WeChat Pay-ի ինտեգրումը հատկապես կնպաստի Չինաստանից ժամանող այցելուների վճարային հարմարավետությանը՝ դրական ազդեցություն ունենալով զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ Իդրամի համար միջազգային առաջատար վճարային համակարգերի հետ համագործակցությունը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլև ռազմավարական ներդրում Հայաստանի տնտեսական և թվային ապագայի մեջ։

«WeChat Pay-ի հետ գործընկերությունը կարևոր քայլ է Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի գլոբալ ինտեգրման ճանապարհին և նոր հնարավորություններ է բացում ինչպես բիզնեսների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Ուրախ ենք, որ ծառայությունը սեղմ ժամկետներում հասանելի կլինի WeChat Pay-ի օգտատերերին։ Նշեմ, որ մեր նոր գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության շրջանակում հաջորդ քայլով Իդրամի օգտատերերն իրենց հերթին կկարողանան Idram&IDBank հավելվածով վճարել Չինաստանում WeChat QR-ի միջոցով»,- ասել է Արսեն Քդենյանը։

«Մենք ուրախ ենք հաստատել ռազմավարական գործընկերություն Իդրամի՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերության հետ, ինչը մեր առաջին առանցքային համագործակցությունն է Կովկասյան տարածաշրջանում», - նշել է WeChat Pay-ի Մերձավոր Արևելքի գործընկերությունների և բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքս Դենգը։

«Այս համագործակցությունը մեր լայն օգտատերերի բազային հնարավորություն կտա Հայաստանում օգտվել նույնքան հարթ և հարմար վճարային փորձից, ինչին նրանք սովոր են Չինաստանում՝ գնումների, սննդի, տրանսպորտի և այլ ոլորտներում՝ Իդրամի լայն QR ցանցի միջոցով։ Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Իդրամի հետ՝ համատեղ խթանելու Հայաստանի թվային վճարումների էկոհամակարգի ընդլայնումը և նպաստելու Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, առևտրային և մշակութային կապերի խորացմանը»։

WeChat Pay-ի հետ համագործակցությունը հերթական անգամ հաստատում է Իդրամի առաջատար և նորարար դերը՝ որպես ընկերություն, որը զարգացնում է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները՝ նպաստելով Հայաստանի ֆինտեխ ոլորտի միջազգային ինտեգրմանը, տնտեսական ակտիվության խթանմանն ու երկրի թվային ֆինանսական ենթակառուցվածքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կոմղից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
240 դիտում

Կտրիճ Ներսիսյանի եղբոր կալանքը երկարաձգվել է

Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան

Քոչարյանը քաղաքական աղբանոցում է. նրա կառավարման տարիներին երկրից տանում էին տղաներին, որ չծառայեն. Ստեփանյան

Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը

Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ

Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի

Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ

Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել

Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում

Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս

ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ

Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է

Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների

Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP

Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը

Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ

Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան

Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին

«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ

Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ

23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար. այսպես են հոգ տանում թոշակառուների մասին. Ալեքսանյան

Ձեզ համար տարօրինակ է, որ նախարարին բացի գողությունից՝ կարելի է տեսնել պարելուց. Սիսակ Գաբրիելյան

Ես նաև քնում եմ, հաց ուտում, երբեմն՝ աշխատանքից դուրս, պարում, մարդը պետք է ունենա հետաքրքրություններ. նախարար

ՏԱՑ-ը 2025-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով

Ապահովագրական փաթեթի՝ տարվա համար առավելագույն շեմ չկա. կա կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ. նախարար

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին

Թոշակառուներին մինչև 5 մլն դրամ փոխհատուցում է տրվում առողջական ապահովագրության համար. Չախոյան

ՀՀ-ում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ 4 մլն դրամ ստանա իր առողջության համար. Հայկ Կոնջորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ շրջաններում մառախուղ է

Եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ինչ պետք է անի «Արմեդ» հավելվածում ընդգրկվելու համար. նախարարը մանրամասնել է

Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս

Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի

Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան

Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին

Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով. վարչապետ