Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։
Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից 2025 թ.-ի գործունեության առաջնահերթ ուղղությունները և կատարված աշխատանքները։ Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին և ներկայացրել 2025 թվականին այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ նախարարի՝ ամբողջությամբ թվայնացվել է Պետական գույքի աճուրդների գործընթացը, գործարկվել է e-auctions.am կայքը և 2025թ․-ին իրականացվել է 2514 աճուրդ, օտարվել է 545 միավոր անշարժ և շարժական գույք։
2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ կատարվում է էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով գործարկվել է transport.e-gov.am կայքը։ Տրամադրվել է 145 թույլտվություն։
«Տեսել եմ» թվային հարթակի և բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին հնարավորություն է տրվել համայնքապետարաններին և ՏԿԵՆ-ին հաղորդելու համայնքներում առկա խնդիրների մասին։
Teselem.am հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցում է 10 հազարը, իսկ բարձրաձայնված խնդիրների թիվը՝ շուրջ 1800։
Arm roads info բջջային հավելվածի միջոցով էլ այժմ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի արձանագրել և բարձրաձայնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների հետ կապված թերությունների մասին։

Նախարարն անդրադարձել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ծրագրին։ Հրազդան համայնքում կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրը, որը շահագործվում է հուլիս ամսից, և այս պահին աղբահանության ծառայություններ է մատուցվում 10 համայնքների շուրջ 300 հազար բնակչության, և օրական մոտ 100 տոննա աղբ տեղափոխվում է Հրազդանի աղբավայր։ Մշակվել է հանրապետության 8 մարզերի աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ինչպիսի հետևություններ ունեն նախարարությունում, ինչպես է աշխատում համակարգը։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ծրագիրը նախատեսված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքների համար, ներկայումս 10 համայնքների 71 բնակավայրերում իրականացվում է աղբահանությունն այդ համակարգով։
«Մյուսների մասով փոխաբեռնման կայանները պատրաստ են, տեխնիկան մատակարարված է, առաջիկայում գործընթացը կիրականացվի նաև մյուս համայնքներում։ Համակարգն այս պահին գործում է 70 տոկոսով։ Նոր համակարգով աղբահանությունն իրականացվում է շատ ավելի լավ, քան երբևէ իրականացվել է, նույնը վերաբերում է նաև աղբավայրին․ գոյություն ունեցող աղբավայրն ընդհանրապես կապ չունի նախկինում եղած աղբավայրերի հետ։ Այս պահին տպավորությունները լավն են»,- ասել է նախարարը։
Վարչապետը հարցրել է նաև՝ Կառավարության պլանն աղբահանության ոլորտում ինչպիսին է։ ՏԿԵ նախարարը նշել է, որ իրենց ծրագիրն է՝ հանրապետությունում ունենալ ևս 4 նման համակարգ, որոնցից մեկը կվերաբերի Երևանին։ «Հանրապետության մարզերում ևս երեք այսպիսի աղբավայրերի անհրաժեշտություն կա, ներկայացրել ենք մեր պատկերացումները, տեխնիկական ուսումնասիրության համար հայտարարվել է մրցույթ»,- ասել է նա։
Ճանապարհաշինության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում որպես առաջնահերթ ուղղություններ նախատեսվել են Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի առանձին հատվածների շինարարական աշխատանքներին և մրցույթների հայտարարմանն ուղղված միջոցառումները։ Ավարտվել է Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը: Սիսիան-Քաջարան ճանապարհի ենթահատվածների շինարարական աշխատանքների, Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի աշխատանքները գտնվում են մեկնարկային տարբեր փուլերում։ Միաժամանակ նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել են շուրջ 504,5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում, միջին նորոգում, կառուցում և վերակառուցում։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ծրագրի հետ կապված կարգավորումներին։ «Վթարների և այլնի հետևանքով կողնակների շարքից դուրս գալուց հետո վերականգնելու պրոցեսն ինչպիսի՞ն է, որովհետև լինում են, որ օրինակ, մի հատվածում վթար է եղել, ջարդվել է կողնակը, անցնում ես՝ մեկ՝ նույն է, երկու՝ նույն է, երեք՝ նույն է, չորս՝ նույն է, հինգ՝ նույն է: Այսինքն՝ մենք հստակ սահմանված ընթացակարգ ունե՞նք, ո՞վ պետք է դա անի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ընթացքում, ո՞վ է մոնիտորինգն իրականացնում։ Խոսքը Հյուսիս-հարավին չի վերաբերում միայն, չնայած արդեն Հյուսիս-հարավի հատվածներում էլ այդպիսի կտորներ կան, այլ ընդհանրապես ցանկացած ճանապարհի, որովհետև ես զգում եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան կա՛մ կարգավորված չէ, կա՛մ լավ չի աշխատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նախարար Խուդաթյանը նշել է, որ վթարների և մյուս դեպքերով պայմանավորված՝ խնդիրների վերականգնումը պետք է իրականացնի ճանապարհը սպասարկող ընկերությունը, Հյուսիս-հարավի դեպքում այդ ընկերությունները կառուցողներն են։
Վարչապետն ընդգծել է, որ նախ պետք է ունենալ ստանդարտ, պետք է հստակ կանոնակարգել, վնասվել է՝ պետք է ծավալի հետ փոխկապակցվածության մեջ հստակ ժամկետ սահմանվի։ «Օրինակ՝ այսքան ժամանակում պետք է վերականգնվի․ սա շատ կարևոր կոսմետիկ և էսթետիկ նշանակություն ունի։ Այսինքն՝ մենք պետք է հստակ ստանդարտ սահմանենք, կամ պայմանագրերի մեջ պետք է սահմանենք, որ եղել է՝ ուրեմն այսքան ժամկետում դրա վերականգնումը պետք է իրականացվի՝ ծավալից կախված։ Այդտեղ էլ վերահսկողական գործառույթները պետք է դիտարկել և ԱՊՊԱ-ի հետ փոխկապակցվածությունները նայել՝ հասկանալու համար, թե ինչպես են աշխատում այդ սխեման և մեխանիզմը»,- ասել է վարչապետը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ճանապարհաշինարարությունն այն ոլորտներից է, որտեղ մոտավորությունը շատ է սրանից բխող բոլոր հետևանքներով, և պետք է շարունակական աշխատանքներ տանել։ «Այստեղ էլ նորից գործիքը թվայնացումն է, օրինակ՝ պետք է իմանանք՝ մեր հանրապետության ճանապարհներին քանի ճանապարհային նշան կա։ Սա իմացանք՝ պետք է իմանանք, թե որ ճանապարհին քանի նշան կա, այս էլ իմացանք՝ պետք է իմանանք՝ այդ ճանապարհային նշանը քարտեզի վրա որտեղ է դրված կոորդինատի ճշտությամբ։ Խոսքը պետական միջոցների սպառման և կառավարման արդյունավետության մասին է, մարդկանց անվտանգության մասին է, երթևեկության կոմֆորտի մասին է և այլն, էլ չեմ ասում էսթետիկ տեսքի, որովհետև սա էլ է մի բան, որ մենք մոռանում ենք։ Ճանապարհը պետք է էսթետիկ տեսք ունենա, որովհետև երբ ասում ենք ներդրումային գրավչություն, զբոսաշրջային գրավչություն, հետևաբար այդ խնդիրն առաջադրում եմ։ Դա պետք է սկսել Հյուսիս-հարավից, որովհետև այն հսկայական ներդրումային ծրագիր է, ահռելի գումարներ են ծախսվում, և այդ ճանապարհն էլ ունի, բնականաբար, ահռելի նշանակություն, հատկապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանությամբ հոսքերը մեծանալու են, մենք պետք է համոզված լինենք, որ տիրապետում ենք»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
Ջրային ոլորտում առաջնային են սահմանվել ՕԿՋ-ների կառուցումը։ Նախատեսված 10 ՕԿՋ-ներից 3 կառուցված է, մնացածը գտնվում են շինարարական և մրցութային տարբեր փուլերում։
Նախարարը ներկայացրել է նաև Քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացված աշխատանքները, ըստ որի՝ օրենսդրական փաթեթ է մշակվել անօդաչու թռչող համակարգերի և էլեկտրական շարժիչով վերթիռների շահագործման կանոնակարգումը և վերահսկողությունն իրականացնելու նպատակով։ Ուղևորափոխադրումների զարգացման ծրագրի շրջանակում Wizz Air ավիաընկերությունը բազավորվել է Հայաստանում, «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններից մեկնարկել է նոր միջազգային չվերթեր մի շարք ուղղություններով։
Անդրադառնալով 2025 թվականի գործունեությանը՝ նախարար Խուդաթյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներում իրականացվել են շուրջ 61 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագրեր։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 33,6 մլրդ դրամ, ՀՀ համայնքների համաֆինանսավորումը կազմել է 26,8 մլրդ դրամ և 683 մլն դրամը՝ այլ ներդրողների համաֆինանսավորումը։
Հրատապ ծրագրով մարզերում իրականացվել են 36 կապիտալ բնույթի ծրագրեր՝ ընդհանուր 2 միլիարդ 646 միլիոն 139 հազար 300 հարյուր դրամ արժեքով։
2025թ. 17 համայնքներում իրականացվել են 31 ծրագրեր՝ ընդհանուր 1,2 մլրդ դրամ արժեքով։ 22 համայնքներում կամավոր հիմունքներով իրականացվել են 28 ծրագրեր: Այդ նպատակով համայնքային բյուջեներից հատկացվել է շուրջ 368,5 մլն դրամ։
Անցած տարում արտադրվել է շուրջ 9721,2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Արևային կայանների արտադրությունն աճել է 71,2%-ով։ Արևային կայանների հզորությունը կազմել է 1100ՄՎտ, որը նախորդ տարվա դրությամբ աճել է շուրջ 43%-ով: Գործել են 640 ՄՎտ հզորությամբ՝ 50 059 ինքնավար էներգաարտադրող։
Ազդակիր համայնքներին մասհանումների մասին կարգավորումների համաձայն՝ պետական բյուջե վճարված ռոյալթիներից 6 համայնքներում իրականացվել են համայնքային մասհանումների ծրագրեր: Իրականացվող ծրագրերի ֆինանսավորման չափը կազմում է 1 մլրդ 634 մլն դրամ։
Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ամբողջությամբ ներդրվել է Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը։ Կայացել են Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի և Գավառի միասնական երթուղային ցանցերի օպերատորների ընտրության մրցույթները։
ՀՀ միջազգային օդանավակայաններում նախորդ տարի գրանցվել է ուղևորահոսքի բացառիկ աճ՝ կազմելով 5,75 մլն ուղևոր, ինչը 7,5% ավելին է 2024թ․-ի արդյունքներից։ 2025թ․-ին մեկնարկել են չվերթեր՝ 10 նոր ուղղություններով։

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,055,390.4 հազար դրամ, որը 2024թ․-ի նույն ժամանակահատվածի 798,074.4 հազար դրամի համեմատ աճել է 32.24 %-ով:
Նախարարությունը 2025թ․-ի ընթացքում կատարված աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից փաստացի ծախսել է 293.5 մլրդ դրամ, որի արդյունքում կատարողականը 2025թ․-ի ճշտված բյուջեի (318.1 մլրդ դրամ) նկատմամբ կազմել է 92.3%, իսկ հաստատված բյուջեի (288.4 մլրդ դրամ) նկատմամբ՝ 101.8%։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ
Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից
Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ
Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը
Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում
Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է
Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին
ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ
Ռուբեն Ռուբինյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվել
Արմեն Գրիգորյանը այցելել է Կիրանց. նա հանդիպել է երիտասարդների հետ, ունեցել քննարկում. տեսանյութ
«Ոտքդ գազից չհանես». «տենց չի լինում, վերջը պավառոտ կա». Փաշինյանի ու մեծամորցու զրույցը
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
Ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է՝ ինչու է «Միկի Մաուսի ձայնով» խոսել հայտնի հարցազրույցի ժամանակ. տեսանյութ
Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը
Մահացել է մեքենաներից մեկի վարորդը. ՆԳՆ-ից մանրամասնել են՝ ինչ է տեղի ունեցել Իսակովի պողոտայում
Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է. վարչապետն այցելել է համայնք. տեսանյութ
ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի
ԱՄՆ նախագահը վստա՞հ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը՝ հասնելով քարե դար․ Արաղչի
Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
ՀՀԿ-ականները Վանեցյանի կուսակցության համար Էջմիածնում ընտրակաշառք են բաժանել. քրհետապնդում՝ 62 անձի նկատմամբ
Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը հիմնանորոգվել է, կառուցվել նոր մասնաշենք. այցելել է վարչապետը
Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է
Ուլյանովսկի մարզում գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից
Թմրամիջոցներ իրացնող երիտասարդը փախել է, նետել սառը զենք, փաթեթներ, ընկել ջուրը. նրան փրկել են ՆԳՆ ծառայողները
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Բախվել են ավտոմեքենաներ․ վարորդներից մեկը տեղում մահացել է, 5 տուժած՝ հոսպիտալացվել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը
Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք
Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական դեպք ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կան 1 զոհ, 1 վիրավոր
Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT