Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը ձեւական աճուրդով վաճառվել է անհամեմատ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Լոռու մարզային վարչությունների և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով անտեսելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարման դեպքերում օրենքով սահմանված կարգով պարտադիր գնահատելու հանգամանքը, նույն անշարժ գույքի շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված օրենքով, ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտով և այլ նորմատիվ իրավական ակտերով գնահատման գործողություններ չեն ձեռնարկել։

Դրա փոխարեն, հիմք ընդունելով շինության շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ բնակչի պատվերով ՍՊ ընկերության կողմից կազմված հաշվետվությունը, 76․275․000 դրամ կադաստրային արժեքով շենք-շինությունը ներկայացվել է իբրև քանդման ենթակա և գնահատվել անշարժ գույքի օգտահանության արժեքով՝ կազմելով 2․080․000 դրամ։

Արդյունքում՝ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք հիմք ընդունելով գույքը փաստացի գնելու ցանկություն ունեցող անձի պատվերով կազմված գնահատման հաշվետվությունը, 2018 թվականի ապրիլի 10-ին ձևական աճուրդ անցկացնելով 1281 քմ մակերեսով շենքն ու 1443 քմ մակերեսով հողամասը արժեքից գրեթե 11,5 անգամ պակաս գնով՝ 6․638․000 դրամով վաճառել են նույն անձին, որն էլ կարճ ժամանակ անց նույն գույքը 21․555․000 դրամով վերավաճառել է այլ անձի։

Այսպիսով՝ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 69․636․000 դրամի վնաս և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3244 դիտում

Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները

Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել

Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել

Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա

Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել

Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը

Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև

Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է

Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք

Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին

Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը

Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան

Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին

Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ

Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից

Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան

Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու

Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին

Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ

Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին

ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները

Արփինե Սարգսյանին են ներկայացվել 2025-ին կատարված աշխատանքները․ նախարարը հանձնարարականներ է տվել

Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը

Ասում էին Ադրբեջանի բյուջեն եք լցնում, հիմա ես ասում եմ՝ մենք լցնում ենք Հայաստանի Հանրապետության բյուջեն

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան