Եվրոպական ֆուտբոլն անցած հանգստյան օրերին կարող էր նշանավորվել միայն հանդիպումների հաշիվներով, եթե չլիներ հյուսիս-արեւմտյան Եվրոպա հասած «Սիարա» փոթորիկը: Այն լուրջ խնդիրներ է առաջացրել մի քանի երկրներում, եւ Մեծ Բրիտանիայում արդեն հաղորդվում է նաեւ մահվան դեպքի մասին: Ֆուտբոլը եւս զերծ չի մնացել խնդիրներից: Անգլիայի Պրեմիեր լիգայում հետաձգվել է 2019-20 մրցաշրջանի 26-րդ տուրի «Վեստ հեմի» դեմ «Մանչեստեր Սիթիի» տնային հանդիպումը, որը պետք է կայանար երեկ՝ փետրվարի 9-ին:

Հետաձգվել է նաեւ կանանց ֆուտբոլի առաջնության «Արսենալ» - «Թոթենհեմ» խաղը: Կանանց ռեգբիի Անգլիա-Շոտլանդիա դիմակայությունը նույնպես չի կայացել: Գերմանիայի առաջնությունում՝ Բունդեսլիգայում, հետաձգվել է ընթացիկ մրցաշրջանի 21-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա» - «Քյոլն» խաղը: Նիդերլանդներում ու Բելգիայում հետաձգվել են հերթական տուրի բոլոր խաղերը:

Ամեն դեպքում ֆուտբոլային Եվրոպան հետաքրքիր հանդիպումների պակաս չի ունեցել: Գերդրամատիկ խաղ է տեղի ունեցել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 23-րդ տուրում: Միլանյան դերբին աչքի է ընկել գոլառատությամբ ու տպավորիչ «քամբեքով»: «Տուժողը» «Միլանն» է եղել, ճիշտ է, այս անգամ խաղասեղանին տիտղոս չի եղել՝ ի տարբերություն 2005 թ. Չեմպիոններ լիգայի եզրափակչի, որտեղ միլանցիները գավաթը զիջեցին «Լիվերպուլին»: Երեկ «Միլանը» 2 գնդակի առավելություն է ստացել Անտե Ռեբիչի ու Զլատան Իբրահիմովիչի գոլերի շնորհիվ, սակայն «Ինտերը» ոչ միայն հավասարեցրել է հաշիվը, այլեւ՝ ինքը 2 գնդակով առաջ անցել: Մարսելո Բրոզովիչի, Մատիաս Վեսինոյի, Ստեֆան դե Վրեյի ու Ռոմելու Լուկակույի գոլերի շնորհիվ հաղթել է 4:2:

Անկախ «Միլանի» պարտությունից՝ Իբրան փոքրիկ օգուտ ստացել է այս խաղից: Նա գոլ է խփել 38 տարեկան 129 օրական հասակում՝ դառնալով միլանյան դերբիում աչքի ընկած ամենածեր ֆուտբոլիստը:

Իտալիայի առաջնության հերթական տուրը հայ ֆուտբոլասերների համար կարեւորվել է Հենրիխ Մխիթարյանի՝ խաղադաշտ վերադառնալով: Վնասվածքի պատճառով 1 ամիս բացակայելուց հետո նա անմիջապես հայտնվել է թիմի մեկնարկային կազմում եւ աչքի ընկել, թեեւ այդ գոլը չի օգնել իր թիմին հաղթել: «Ռոման» պարտվել է «Բոլոնիային» (2:3) ու մնացել 39 միավորով: Զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը (Մխիթարյանի գոլը՝ այստեղ):

Բունդեսլիգայի 21-րդ տուրում թրիլերային սցենարով է անցել «Բայերի» ու Դորտմունդի «Բորուսիայի» դիմակայությունը. 7 գոլ ու խաղի ընթացքում անընդհատ փոփոխվող առաջատար: Նախ՝ Կեւին Ֆոլանդի ջանքերով հաշիվը բացել է «Բայերը», ապա՝ հյուրերն առաջ են անցել Մատս Հյումելսի ու Էմրե Ջանի գոլերի շնորհիվ: Հետո Ֆոլանդը դուբլի հեղինակ է դարձել՝ հավասարեցնելով հաշիվը՝ 2:2, բայց Ռաֆայել Գերեյրուն կրկին առաջ է մղել «Բորուսիային»: Ամեն դեպքում «Բայերը» Լեոն Բեյլի ու Լարս Բենդերի գոլերի շնորհիվ հաղթել են 4:3 հաշվով:

Իսպանիայի առաջնության առաջատարներից մեկը՝ «Բարսելոնան», կամային հաղթանակ է տարել: 23-րդ տուրում կատալոնցիները խնդիրներ են ունեցել «Բետիսի» հարկի տակ: Տանտերերին առաջ է մղել Սերխիո Կանալեսը: Հետո Ֆրենկի դե յոնգը խփել է պատասխան գնդակը: «Բետիսին» նորից առաջ է մղել Նաբիլ Ֆեքիրը: Ի վերջո, սակայն, Սերխիո Բուսկետսը եւ Կլեման Լանգլեն հաղթանակ են պարգեւել իրենց թիմին (3:2):

Հայկական ֆուտբոլում այս օրերին հարաբերական «լռություն» է: Նորությունները հիմնականում վերաբերում են ընկերական հանդիպումներին ու տրանսֆերներին: Հավաքականի ընկերական խաղերին էլ դեռ ժամանակ կա, սակայն խոսակցություններ պարբերաբար լինում են: Վերջին տեղեկությունը վերաբերում է արտասահմանում հանդես եկող ծագումով հայ ֆուտբոլիստի, որը կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականում: Խոսքը ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսի Մարաշլյանի կրտսեր եղբոր մասին է՝ Նիկոլաս Մարաշլյանի: Ըստ ՀՀ հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Ջանջոյանի՝ նա ՀՀ ընտրանու կազմում խաղալու ցանկություն է հայտնել:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2089 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս