ՀՀ նախագահի հրավերով առաջին անգամ Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին:

Թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության և համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է:

Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։ Այս մասին գրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Տպել
2038 դիտում

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)

Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին

«Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհին մեքենա է հրդեհվել

Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 40 է

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արցախի ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին

Կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել, 6 մահ, երկուսը՝ այլ պատճառներով. ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարին