Դուք դատական գործընթացը վեր եք ածել եսիմ ինչի. դատարանը Սեդա Սաֆարյանի նկատմամբ սանկցիա կիրառեց

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողության տեսքով:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հերթական անգամ պնդում էր, որ հին եւ նոր օրենքների հանցակազմի 4 տարրերից որեւէ մեկը չի կրկնվում, ինչին տուժող եւ մեղադրող կողմից որեւէ անդրադարձ չի կատարվել. «Ստացել ենք ընդհանուր բնույթի, ռեպլիկային պատասխաններ, որ՝ այ «կրկնում ենք եւս մեկ անգամ», «որ ուշադիր լինեին, կհասկանային», «որ մեզ լսեին, կհասկանային», «որ դպրոցում սովորեին, կհասկանային», «այ մենք հազար անգամ ասել ենք, որ սրա մեջից սա հանվել է»»: Սեդա Սաֆարյանը, ընդհատելով պաշտպանի ելույթը, հայտարարություն արեց՝ ասելով, թե պաշտպանն անցնում է սահմանները: Օրբելյանը դատարանից խնդրեց գնահատական տալ Սաֆարյանի այդ խոսքերին:

«Բա որ անցել են սահմանները, ի՞նչ ասեմ»,- արձագանքեց Սաֆարյանը՝ հավելելով. «Թող իրենց դասախոսությունները կարդան համապատասխան վայրերում, եւ մեր իրավական համակարգն էլ գրագետ ուսանողներ ունենա: Մենք ունենք Մարտի 1-ի մեղադրանք, եւ պետք չէ, որ այդ ողբերգությունն այստեղ վերածեն «եսիմ ինչի»»:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատավարության մասնակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դիտում է որպես է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, եւ Սեդա Սաֆարյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողության տեսքով:

Սեդա Սաֆարյանն էլ առարկեց նախագահող դատավորի գործողությունների դեմ. «Դուք մինչեւ հիմա այս միջնորդությունների քննարկման յուրօրինակ կարգ եք սահմանել. խոսում է Խուդոյանը, նրա ասածը նորից ներկայացնում է Օրբելյանը, հետո՝ Վարդեւանյանը, հետո կանգնում է Ալումյանը եւ նույնը նորից ներկայացնում: Իսկ դուք նորմալ եք նայում դրան, եւ հիմա էլ իմ վարքն են ներկայացնում Փաստաբանների պալատ: Դուք դատական գործընթացը վեր եք ածել եսիմ ինչի»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3928 դիտում

Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար

Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում

Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ

ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ

ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP

ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ

Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան

Ուղիղ չվերթով Լատվիա է ուղարկվել ծաղկի հերթական խմբաքանակը

Ազատության հրապարակում ընթանում է ԲՀԿ ամփոփիչ հանրահավաքը

Մեկ մարդու պես մասնակցեք ընտրություններին, մի թողեք, որ փորձեն խլել մեծ զոհողությունների գնով ձեռք բերվածը

ՊՆ-ն անդրադարձել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության գործողություններին

Հայաստանի ապագան պետք է որոշեն այստեղ ապրող քաղաքացիները. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Դրոններ, արդեն նաև ծանր տեխնիկա. ինչ զենքեր է արտադրում Հայաստանը. տեսանյութ

«Հայաստանն ընտրում է»․ որ քաղաքական ուժերը կմասնակցեն վերջին հեռուստաբանավեճին

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ

Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպանվի

Վաղարշակ Հարությունյանը ևս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Վերահաստատվել է Իտալիայի աջակցությունը ՀՀ քաղաքացիների՝ Շենգենյան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին

Ալեքսանյանին օժանդակելու, ընտրակաշառքի, փողերի լվացման քրվարույթով 37 անձի նկատմամբ հարուցվել է քրհետապնդում

Ասում էին՝ 155 մմ-ը որտեղի՞ց եք գտնելու, ո՞վ է ձեզ վաճառելու, մենք ենք վաճառելու․ վարչապետ․ տեսանյութ

Տարբեր կուսակցությունների համակիրները պատրաստվել են ընտրակաշառք փոխանցել քաղաքացիներին լռության օրվա գիշերը

Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չեն մասնակցի նախընտրական մեծ բանավեճին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները

2026 թվականի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր

Ինչքան շատ գան Հայաստանը Նիժնի Տապռ դարձնել փորձող մարդիկ, այնքան շատ են լինելու նրանց ո՛չ ասողները. վարչապետ

ՌԴ-ից եկող ՀՀ քաղաքացին պարտականություններ չունի՞. Պապիկյանը՝ հավաքներին մասնակցելու ծանուցագրեր տալու մասին

Կստեղծվի իրավական տարբերակ՝ սահմանված ժամկետի խախտմամբ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման համար

Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Անհետ կորած քաղաքացիների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն

Հայաստանին են վերադարձվել Կենտրոն վարչական շրջանում գտնվող գույքեր

ԵՄ-ն Հայաստանին 50 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի. հեշտացվում է հայկական ապրանքների ներմուծումը

Ընտրակաշառք տալու և ստանալու վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ

Ռուսաստանը կլուծի Հայաստանից եկող արտադրանքն այլ տեսակներով փոխարինելու հարցը. Գալուզին

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտա Հայաստանին ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին