Երևան
-8 °C
Դերասանուհի Լալա Մնացականյանը նոր ներկայացում է բեմադրել, որի ոչ միայն սցենարն է ինքը գրել, այլեւ բեմի ձեւավորումն ու գունային լուծումներն արել: Դերասանուհին նաեւ խաղում է այդ ներկայացման մեջ, որը վերնագրել է «Թեթեւսոլիկ մարդասպանը»:
«Թեթեւսոլիկ մարդասպանը» տեղի կունենա փետրվարի 20-ին: «Դիտմամբ ենք այդ օրը մտածել, որ խորհրդանշական լինի՝ 20.02.2020»,- ասում է Մնացականյանը: Ներկայացումը սկսվում է կրակոցով. սպանվում է հորինյալ երկրի՝ Բարամբուսի նախագահը: Ներկայացման ընթացքում հանդիսատեսին մոլորեցնող հնարքներով այնպես է արված, որ ողջ ընթացքում չեն կարողանալու հասկանալ, թե դերասաններից, որն է մարդասպանը: «Թեթեւսոլիկ մարդասպանը» պարզվելու է վերջում:
Մեր դիտարկմանը՝ «Փաստորեն քաղաքական ենթատեքստ կա»՝ Մնացականյանը ասում է. «Քաղաքականը կա, բայց քանի որ հիմա շատ մոդայիկ է ամեն ինչը տեղայնացնել, ու որպեսզի մեր ժողովուրդը ծիծաղի եւ պարզապես վայելի, զերծ ենք մնացել տեղայնացնելուց: Չնայած շատ նուրբ ձեւով շոշափվում են արդի հարցեր, եւ այն, որ ի վերջո գլոբալ քաղաքականությունը կարող է ամեն ինչ կործանել»:
Այնուամենայնիվ ներկայացմանը հեղինակը նկատում է՝ հանդիսատեսը կտեղայնացնի, որովհետեւ ուզում է իր արդի հարցերից մի քանիսի լուծումը տեսնել: «Ներկայացումը մի շատ կարեւոր մեսիջ կփոխանցի, շատ կարեւոր: Ապրեցնող մեսիջ է»,- ասում է նա:
Լալա Մնացականյանը վստահ է՝ ներկայացումը մեծ ասելիք ունի, եւ եթե չունենար, իմաստ չէր լինի ժամանակ ու ռեսուրս վատնել այն բեմ բարձրացնելու համար. «Հանդիսատեսի մոտ բազմաթիվ հարցեր են առաջանալու: Կյանքում ինչպե՞ս է չէ, պահեր կան ծիծաղում ես, բայց միեւնույն ժամանակ տխուր մի շղարշ է գալիս: Թեթեւսոլիկ մարդասպանում նուրբ դրամատիզմ կա, տխրություն»:
Դերասանուհուց հետաքրքրվում ենք, իսկ հորինված երկիրը աղքա՞տ երկիր է. «Պրեզիդենտներին սպանում են աղքատ երկրում, հարուստ երկրում չեն էլ հետաքրքրվում, թե իրենց պրեզիդենտն ով է»,- կատակում է նա: Լալա Մնացականյանի խոսքով՝ գործողություններն այնքան արագ ու դինամիկ են կատարվելու, որ մտավախություն ունեն, թե հանդիսատեսը չհասկանա՝ ինչ կատարվեց: Չնայած երկու գործողությամբ ներկայացումը մոտ 2 ժամ տեւողություն ունի:
Խոսելով դերասանական կազմի մասին՝ Մնացականյանը նկատում է՝ հավատարիմ է մնացել իր մոտեցմանը՝ ընդգրկել երիտասարդ, սկսնակ դեմքերի: Չի սիրում, երբ որեւէ ներկայացում հետաքրքրություն է առաջացնում դրանում ընդգրկված հայտնի դեմքերի շնորհիվ: «Միշտ մտածել եմ՝ բերել նոր շունչ եւ նրանց համար ճանապարհ բացել»,- ասաց Լալա Մնացականյանը:
Ներկայացման մեջ ծիծաղելի դրվագները շատ-շատ են, կտրուկ են փոփոխվում, դետեկտիվ կատակերգություն է անսպասելի լուծումներով ու վտանգավոր շրջադարձերով: «Փորձերին եղել են կողմնակի մարդիկ ու բոլորը նույն կարծիքին են, ասում են՝ շունչը կտրվելու չափ ծիծաղելու է»,- նկատում է դերասանուհին:
«Թեթեւսոլիկ մարդասպանը» տարիքային շեմ չունի եւ կարող է հետաքրքրել 14 տարեկանից բարձր անձանց: «Ցենզուրայից դուրս ոչ մի դրվագ չկա, հումորային առումով որոշ արտահայտություններ կան, սակայն էլի չափի մեջ»,- նկատեց դերասանուհին: Նա սցենարը գրելիս կարդացել է տարբեր հեղինակների, ապա հանդիպել է սպանությունների մասին մի գործ: Այդպես ծնվել է այս պիեսի ստեղծման գաղափարը:
««Մայրը» ներկայացումով գնացի Արցախ, ժողովուրդը շատ էր հավանել, բայց երբ դուրս եկա կուլիսներից ասեցին՝ Լալա՛ ջան, հաջորդ անգամ մեզ մոտ կգաս թեթեւ ներկայացմամբ, կոմեդիա ենք ուզում տեսնել քեզնից: Արցախցիները դարձան առիթ, որ ես որոշեցի սա բեմադրել»,- ասում է դերասանուհին: Մնացականյանի խոսքով՝ «Մայրը» ներկայացումն իր ամենաերկար ապրած ներկայացումներից է. «Մոտ 8 տարի խաղացինք, մնացածներս 1-2 տարի են ապրել: Ուսանողների հետ ենք արել, ավարտել, գնացել են: Կարծում եմ՝ այս ներկայացումը եւս երկար է ապրելու»:
Նոր ներկայացման մեխերից մեկն է լուրջ բան ասել, բայց հանգիստ ասել, ծանր բանը թեթեւ ձեւով ասել: Մնացականյանն ասում է՝ իր կերպարը եւս գրելիս է ծնվել, զգացել է, որ գրում է դեր, որը պիտի ինքը կերտի: «Բնականաբար ոչ մի վայրկյան չեն անտեսվել մյուս 4 դերասանների դերերը»,- ասում է մեր զրուցակիցն ու նկատում՝ իր հետ նույն բեմում են լինելու Էմմա Շաբոյանը, Էդգար Անդրեասյանը, Հասմիկ Մխիթարյանը: «Այս ներկայացման մեջ գլխավոր եւ երկրորդական կերպարներ չկան, բոլորը ներկայացումը տանողներն են»,- ասում է նա: Լալա Մնացականյանը լինելու է առաջին հայացքից «թեթեւսոլիկ կնոջ» կերպարում, որը սակայն հանդիսատեսը միանշանակ ասել չի կարող, քանի որ հազիվ թե գլխի ընկնի՝ հերոսուհին իսկապե՞ս թեթեւսոլիկ է, թե՞ ձեւացնում է:
Դերասանուհին 2019 թվականի օգոստոսից սկսել է աշխատել այս գործի վրա: Երկու ամիս աշխատել է միայն երաժշտության ընտրության վրա: Ներկայացումն առաջին անգամ կխաղան Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ փետրվարի ամսի 20-ին եւ 22-ին: Նրա խոսքով դեռ պրեմիերան չկայացած՝ արդեն երեք երկրներից հրավեր ունեն, երկուսը եվրոպական երկիր են, մեկը՝ ԱՄՆ-ից:
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ
Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը
Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին
Վթարի հետեւանքով 24 ժամ ջուր չի լինի Երեւանում եւ Արարատի մարզում
Ջո Բայդենի նախընտրական արշավի համար 1,5 միլիարդ դոլար է ծախսվել. հավաքվել է ռեկորդային գումար անանուն աղբյուրներից
Ոչ նյութական Ժառանգության պահպանության համար ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը
Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր
33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը
Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա
Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
© 2021 Հայկական ժամանակ