Արթուր Ալեքսանյանն այսօր հավաքականի հետ չի ժամանի Երեւան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի հետ չի ժամանի Երեւան: Մարզիկները պետք է Հայաստան վերադառնան այսօր՝ կեսգիշերն անց, Մոսկվա-Երեւան չվերթով: Նրանք կգան, սակայն Ալեքսանյանը թիմի հետ չի լինի: Տեղեկությունը հաստատել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Ֆեդերացիան հայտնում է, որ ըմբիշն Իտալիայում է մնալու՝ անձնական ցանկությամբ: Այնտեղ է անցկացնելու եւս 2 օր եւ վերադառնալու է փետրվարի 15-ին: Ֆեդերացիան նաեւ նշում է, որ ժամը կհայտնեն հավելյալ:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ՝ փետրվարի 12-ին, 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ: Հռոմում ընթացող մրցաշարի եզրափակչում նա հաղթեց Իտալիան ներկայացնող ազգությամբ վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին: Բացի նրանից՝ երեկ չեմպիոն դարձավ նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Կարեն Ասլանյանն էլ (67կգ) բրոնզ նվաճեց: Նախօրեին բրոնզեմեդալակիր էր դարձել նաեւ Կարապետ Չալյանը (77կգ):

Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 10-ին, կավարտվի 16-ին:

Տպել
2109 դիտում

Beeline-ը Արցախում ռոումինգում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին

Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ երկրների առաջին տիկիններին

3 շաբաթում աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել

ԱԻՆ-ի աշխատակիցներն ավելի քան 52.000.000 ՀՀ դրամ են փոխանցել համահայկական հիմնադրամին

Այսօր որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Բանկերը կներեն մարտերում զոհվածների կամ հաշմանդամություն ստացածների որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները

ԵԱՏՄ երկրներից Հայաստան եկող բոլոր ռազմական եւ հումանիտար բեռները կազատվեն հարկային վճարումներից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Վանաձորում և Արարատի մարզում

Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ. ԱՆ խոսնակ

Միջազգային հանրությանն այլ տարբերակ չի մնա, քան Արցախի անկախությունը ճանաչելը. սենատոր Էդ Մարքի

Մոսկվայում տեղի կունենա Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հակամարտությունն է

Կորոնավիրուսի նոր հակառեկորդ՝ 1836 դեպք 1 օրում. առաջին անգամ գրանցվել է 16-ամյա երեխայի մահ

75-ամյա Մարուսյա տատն ու Գառնիկ պապն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել զինծառայողների հիմնադրամին

«Ճանաչե՛ք Արցախի անկախությունը»․ բողոքի ակցիա` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

Պարզվում է՝ մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք. Ադրբեջանի հայտարարության մասին

Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Լուսադեմին Մարտակերտը հարակից գյուղերով նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ

Խոցվել է հակառակորդի ինքնաթիռ. իրավիճակը հարաբերական կայուն-լարված է

Ջոն Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր