Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել

Երեւանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ նաեւ մայրաքաղաքին վերաբերող հարց դրվի հանրաքվեի:

Մարությանը նաեւ հայտնել էր, որ Մուկուչյանն ասել է, թե որոշակի բարդություններ կան: «Այնուամենայնիվ, հարցը դեռ իր հետ քննարկման փուլում է, օգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի հավելյալ ծախս չարվի»,- ասել էր քաղաքապետը: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվելու է մոտ 2.5 մլրդ դրամ:

«Հայկական ժամանակը» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե քննարկումն ինչ փուլում է, արդյոք հնարավոր է քաղաքապետի ցանկությունն իրականացնել: Նա հայտնեց, որ պետք է հաշվի առնվեն շատ կարեւոր տեխնիկական հարցեր, ուստիեւ հնարավոր չի լինի մայրաքաղաքին վերաբերող հարց դնել հանրաքվեի:

«Ընտրական գործընթացներում, այդ թվում՝ հանրաքվեի ժամանակ, ընտրողներին գրանցում են տեխնիկական սարքավորումներով: Դրանցում նախապես ներբեռնվում է ընտրողների ցուցակը: Համապետական հանրաքվեի ընտրողների ցուցակն ու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրողների ցուցակները տարբեր են: Բացի այդ՝ կան ընտրողներ, որոնք համապետական հանրաքվեի ժամանակ չեն կարող քվեարկել, բայց կարող են քվեարկել, օրինակ, տեղական հանրաքվեի ժամանակ: Այս դեպքում խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց է վերաբերում, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին»,- պարզաբանեց Մուկուչյանը:

Հետեւաբար, ըստ նրա, նույն տեխնիկական սարքավորմամբ այդ գրանցման իրականացումն ուղղակիորեն անհնար կլինի, որովհետեւ պետք է լինեն երկու տարբեր ցուցակներ:

Մուկուչյանը մատնանշեց նաեւ ընտրական հանձնաժողովի կազմավորման խնդիրը: Ըստ նրա՝ «Հանրաքվեի մասին» օրենքը նախատեսում է, որ պետք է հանձնաժողովներում նշանակումներ իրականացնեն քարոզչության կողմերը, ինչը նշանակում է, որ համապետական քարոզչության ժամանակ «այո» եւ «ոչ» քարոզչության կողմերը երկուական անդամ են նշանակելու, ու եւս 3 անդամ էլ նշանակվելու է տարածքային հանձնաժողովի կողմից: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում եւս սահմանվում է, որ հանձնաժողովները ձեւավորվում են «այո» եւ «ոչ» քարոզչության կողմերով: Բայց դրանք կարող են լինել բոլորովին տարբեր սուբյեկտներ, հետեւաբար մեկ ձեւաչափով ձեւավորված հանձնաժողովը չի բավարարելու մյուս միջոցառման համար նախատեսված հանձնաժողովին, եւ, ըստ էության, առաջանալու են խնդիրներ:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի խնդիրների հարցով մեկ այլ առանձին հանրաքվե նշանակելու հնարավորությանը, Մուկուչյանը նկատեց, որ ԿԸՀ-ն հանրաքվե նշանակող մարմին չէ, այլ միայն կազմակերպում է արդեն նշանակված հանրաքվեի գործընթացը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3055 դիտում

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ