ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ եւ արդար. Տիգրան Մուկուչյան

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանձնաժողովում հրավիրած ասուլիսում ամփոփեց սեպտեմբերի 18-ին ՀՀ 317 համայնքում տեղի ունեցած ընտրության արդյունքները: Ըստ Մուկուչյանի ներկայացրած ամփոփագրի, երկու համայնքում ավագանու անդամի ընտրությունը համարվել է չճանաչված՝ բավարար թեկնածուներ չլինելու պատճառով: Դրանք տեղի կունենան հոկտեմբերի 2-ին:

Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություն է տեղի ունեցել 5 մարզում, որտեղ 237-ը միայն համայնքի ղեկավարի, 295-ը՝ ավագանու: Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 571 քաղաքացի, որից 19-ը հետ է վերցրել փաստաթղթերը, մերժվել է 4-ի գրանցումը, իսկ ինքնաբացարկ է հայտնել 14-ը: Այսինքն՝ քվեարկությանը մասնակցել են 408 թեկնածու: Մեկ թեկնածուով ընտրություն եղել է 125 համայնքում, 2 թեկնածուով՝ 72-ում, 3 թեկնածուով՝ 26-ում, 4 թեկնածուով՝ 11-ում, 5 թեկնածուով՝ 2-ում եւ 7 թեկնածուով միայն 1-ում:

Ավագանու ընտրությանն առաջադրվել էր 2841 թեկնածու, հետ է վերցրել փաստաթղթերը 17-ը, ինքնաբացարկ են հայտնել 132-ը: Այսինքն՝ քվեարկությանը մասնակցել է 2692 ավագանու թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին մասնակցած կուսակցություններն ու նրանց թեկնածուների քանակը՝

Ինքնաառաջադրվել է 2163 անկուսակցական, ԱԻՄ կուսակցությունն առաջադրել է 2 թեկնածու, Ազգային միաբանությունը՝ 1, «Ալյանսը»՝ 1, ԲՀԿ-ն՝ 63, Ժառանգությունը՝ 2, Լուսավոր Հայաստանը՝ 6, Համախմբումը՝ 1, Համերաշխություն կուսակցությունը՝ 1,  ՀԱԿ-ը՝ 2, ՀՅԴ-ն 70, ՀԺԿ-ն՝ 2, Կոմկուսը՝ 2, ՀՀԿ-ն՝ 746, Հայկական Վերածնունդ կուսակցությունը՝ 25, Հզոր հայրենիքը՝ 1, Սահմանադրական իրավունք միություն կուսակցությունը՝1, ՍԴՀԿ-ն՝ 3, Քաղաքացիական պայմանագիրը՝ 4, Օրինաց երկիր կուսակցությունը՝ 3 (թեկնածուներն իրենք են նշել առաջադրման փաստաթղթերում, որ ՕԵԿ անդամ են):

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրությունների նախնական արդյունքներով՝ 58 համայնքում նոր ղեկավարներ կան, որից 8-ը խոշորացման արդյունքում ձեւավորվածներն էին: 20 համայնքում գործող գյուղապետերը չեն առաջադրվել:

Անդրադառնալով Էջմիածնի ընտրություններին՝ նա տեղեկացրեց, որ թե՛ ԿԸՀ-ն, եւ թե՛ ԸԸՀ-ն կարող են իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով: «ԸՕ-ում առկա չէ իրավական դրույթ, որպեսզի չեղարկվեր ընտրությունը, կամ կասեցվեր ընթացքը՝ նման դեպքերով պայմանավորված: Այս պարագայում ընտրությունը չեղարկելու իրավական հիմք գոյություն չուներ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններն անցել են ազատ եւ արդար, ԸՕ-ին համապատասխան եւ լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4168 դիտում

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ