Վանաձորի ընտրողների թիվն ավելացել է այնպիսի մարդկանցով, որոնք երբեք ցուցակներում չեն եղել

28/09/2016 schedule13:37

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրվա դրությամբ, police.am-ում տեղադրված 1988 ընտրատեղամասում քվեարկողների տվյալները համեմատելով 2016 թվականի օգոստոսի դրությամբ նույն կայքում հրապարակված տվյալների հետ «V6000» նախաձեռնության դիտորդ Վահագն Հովհաննիսյանը պարզել է, որ Վանաձոր համայնքի ընտրացուցակներում 300-ից ավելի անձինք են հայտնել: Այս մասին դիտորդն ասաց Armtimes.com-ի հետ զրույցում:

Համեմատութան համար հիմք են հանդիսացել ընտրողների անուն ազգանունը, հայրանունն ու ծննդյան ամսաթվերը, որոնք համեմատել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայՔի որոնման գործիքով: Հովհաննիսյանը 20 ընտրատեղամասի համեմատության արդյունքում պարզել է, որ հանրաքվեի համեմատ տարբերություն է եղել ԿԸՀ-ի եւ ոստիկանության հրապարակած ընտրողների թվերի մեջ, որոնք այդքան էլ արդիական չի համարել, քանի որ հանրաքվեի արդյունքներն արդեն իրողություն են: Երկրորդ նկատառումն այն է, որ ընտրողների վերջին ցուցակներն ուսումնասիրելով նա կրկին տարբերություն է նկատել:

«10 տեղամասում մոտ 568 հոգու տարբերություն կա, այսքան մարդու տվյալ չի գտնվել: Դրանք այն մարդիկ են, որոնք 2015 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանի որեւէ ընտրատեղամասում հաշվառված չեն եղել: Եթե այդ թվից հանում ենք 1996 թվականից հետո ծնվածների տվյալները, որոնց 18 տարին լրացած է եւ նաեւ բանակում գտնվելու պատճառով այլ ընտրատեղամասում կարող են քվեարկություն կատարել, ապա ստացվում է 360 ընտրող»,- ասաց Վահագն Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե այս թիվը լիներ միայն Երեւանում, ապա կարելի էր ենթադրել, որ 360-ով ավելացել է, քանի որ, օրինակ՝ Սիրիայից Հայաստան են եկել եւ քաղաքացիություն են ստացել մեր հայրենակիցները, բայց Վանաձորի դեպքում տարօրինակ է այդքան ընտրողի ավելացումը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին եւ նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաեւ ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:

Ըստ մամուլի քարտուղարի,  ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական եւ անբաժանելի մասն է: «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն` միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ»,- ասաց Հերմինե Հարությունյանը:

Քանի որ լիազոր մարմինը՝ այս դեպքում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն է՝ ի դեմս ՀՀ ոստիկանության, մենք հարցում ենք ուղարկել, որպեսզի նշված խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2844 դիտում

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ