Երևան
12 °C
2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ավագանու որոշմամբ՝ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին է փոխանցել «Կանազ» մշակույթի կենտրոնը: Պարզվում է՝ կենտրոնի շինարարական աշխատանքներն սկսվել են միայն 2019 թվականի աշնանը: Դեռ փոքր չափի աշխատանք է արված:
Այսօր լրագրողների հետ զրույցում հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հայտնեց, որ կենտրոնի աշխատանքներն սկսելուց հետո պարզվել է, որ շենքը շատ վատ վիճակում է: «Վթարային վիճակում է շենքը, բացի դա՝ տանիքի հետ խնդիրներ կան, որոնք առաջացան վերջերս: Ըստ այդմ՝ նաեւ ավելացել է ծախսվելիք գումարը»,- ասաց նա:
Թոխատյանը նկատեց, որ բավականին ժամանակ են կորցրել եւ այլեւս չէին կարող նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը կգտնվի ու ձեռք կպարզի. սկսել են իրենց ունեցած գումարով:
Հիմնադրամին փոխանցումներ են արվել: Աշխատանքներն սկսված են եւ ինտենսիվ շարունակվում են: Ճարտարապետները, շինարարները խոստացել են, որ եթե ամեն ինչ ընթանա այն գրաֆիկով, որը կազմել են, ապա աշխատանքները 1.5 տարում կավարտվեն: «Երեւանում կունենանք եւս երկու նոր բեմ, որովհետեւ մենք այդ շենքում ունենք փոքր եւ մեծ բեմեր: Դպրոցը լինելու է շենքի առաջին հարկում, որն ավելի վաղ կգործի, քան մեծ բեմը: Այն պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբեր ամսից:
Թոխատյանը հայտնեց, որ դպրոցին կից փոքր բեմը հիմնականում երեխաների համար է ծառայեցվելու, լինելու է 5-ից 10 տարեկան, 10-ից 15 տարեկան եւ 15-ից բարձր խմբերի համար: Այն նաեւ տրամադրվելու է ուսանողական աշխատանքների եւ երիտասարդ ռեժիսորների գործերի համար: Բոլոր արժանիներն այստեղ կունենան ազատ ստեղծագործելու հնարավորություն: «Իսկ մեծ բեմը կլինի մեր ստեղծագործությունները ներկայացնելու եւ մեզ պես մարդկանց համար, որոնք ստեղծագործում են, բայց տարածք չունեն:
Թոխատյանն ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել էր, որ Երեւանի քաղաքապետարանի հետ բանակցում է 10 տարով իրեն տրված կենտրոնի ժամկետները երկարաձգելու ուղղությամբ: «Ցավոք սրտի, բանակցությունները դեռ ընթացքի մեջ են. ժամկետը դեռ չի երկարացվել: Երեւանի քաղաքապետարան նամակ գրեցի, ունեցանք հանդիպում, հույս ունեմ՝ ընդհանուր հայտարարի կգանք: Այս պահին փնտրում ենք նոր գործընկերներ, որն այնքան էլ հեշտ չէ, բայց կան մարդիկ, որոնք պատրաստ են համագործակցել»,- ասաց նա:
Մեր հարցին, թե այս պահին ընթացող աշխատանքների համար գոնե բավարար միջոցներ կան, վերջինս հայտնեց, որ իրենց գրպաններից են տրամադրել, նախնական աշխատանքների համար գումարը բավարարում է: «Մեզ է միացել շատ լավ գործընկեր եւ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը»,- ասաց նա:
Թոխատյանը հայտնեց, որ այս պահին ծախսվել է մոտավորապես 60 հազար ԱՄՆ դոլար: Պետական աջակցության համար վերջինս չի դիմել, չի էլ ակնկալում որեւէ աջակցություն. «Կարծում եմ՝ շատ ուրիշ տեղեր կան, որտեղ ավելի է պետք, որ պետությունը ծախսի»: Ըստ նախնական հաշվարկների՝ կենտրոնի վերջնական տեսքի եւ լիարժեք շահագործման համար անհրաժեշտ է մինչեւ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT