Երևան
12 °C
Օրեր առաջ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն ահազանգել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) դրամաշնորհ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված ծրագրի: Նշել էր, որ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» խաղարկային ֆիլմին գումար է տրամադրվել ֆրանսիայում կայանալիք մի փառատոնի մասնակցելու համար այն դեպքում, երբ նախ փառատոնն անց չի կացվում հայտում նշված ժամանակահատվածում եւ հետո տվյալ ֆիլմն ընդհանրապես ընդգրկված չէ նշված փառատոնին ներկայացվելիք կինոնկարների ցանկում:
Նախքան նյութը կհրապարակվեր՝ ՀԺ-ն ԿԳՄՍՆ-ից մեկնաբանություն էր խնդրել տեղի ունեցածի վերաբերյալ: Այսօր ԿԳՄՍՆ-ն մեզ տրամադրել է գրավոր պատասխան, որտեղ հիմնավորորել է «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Ֆրանսիայում ներկայացնելու համար մոտ կես միլիոն ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտությունը:
Նախարարությունից էլ են փաստում, որ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Մոնտելիմարում կայանալիք «Գիրը՝ էկրանին» բուն փառատոնի ծրագրում ընդգրկված չէ եւ չի ներկայացվելու: Միեւնույն ժամանակ հավելում են՝ «Գիրը՝ էկրանին» կինոփառատոնը տարվա ընթացքում, իր ընտրությամբ ներկայացնում է ֆիլմեր, որոնք նպատակահարմար է գտնում տարածել: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մշակութային համագործակցության եւ արվեստի լուսաբանման համատեքստում գործընթացն այս տարի մեկնարկել է հայկական՝ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրումով:
ԿԳՄՍՆ-ից նաեւ հայտնում են, որ փառատոնից դուրս ֆիլմերի ցուցադրումը նշված կինոփառատոնի ծրագրային քաղաքականություններից մեկն, որն իրականացվում է փառատոնի բուն օրերից դուրս՝ տարվա ընթացքում: Մոնտելիմարի փառատոնն ընդգրկում է ավելի քան 20,000 մարդ: Հայկական ասոցիացիան փառատոնի գործընկերն է 2015 թվականից:
Քանի որ այս հարցը բարձրաձայնել էր Հովհաննես Գալստյանը, ԿԳՄՍՆ-ն նաեւ անդրադարձել է նրան, նշել, որ անհասկանալի է, թե ինչու է վերջինս հրապարակ բերել արհեստական օրակարգ:
«Մասնագիտորեն իրազեկ յուրաքանչյուր գործիչ գիտակցում է, որ որեւէ կինոարտադրող երկիր չի կարող վարել իր քաղաքականությունը՝ կողմնորոշվելով միայն «Ա» դասին պատկանող փառատոներով»,- նշվում է նախարարությունից ստացված գրության մեջ: Գերատեսչությունից միաժամանակ վստահեցնում են, որ խելամիտ կինոքաղաքականությունը պահանջում է կինոշուկաների տարբերակում (դիվերսիֆիկացում)՝ ըստ համատեղ արտադրության մասնակից կողմերի նպատակների, կինոարդյունքի բովանդակության: Որպես օրինակ նշում են FIAPF-ի դասակարգմամբ «Ա» դասին չպատկանող այնպիսի կինոփառատոներ, ինչպիսիք են՝ Ռոտերդամի, Թելյուրայդի, Սանդանսի միջազգային կինոփառատոները:
«Պատշաճ չենք համարում միեւնույն չափանիշներով կողմնորոշվելու ռեժիսորի պահանջը՝ ստեղծագործողին եւ կինոարտադրողին: Պետական քաղաքականության առաջնահերթությունները վերաբերում են նախ եւ առաջ ստեղծագործող անհատների լիարժեք գործունեությունն ապահովելուն, կինոարդյունքը տարբեր ձեւաչափերով տարածելուն եւ ներկայացնելուն»,- նշում են ԿԳՄՍՆ-ից:
Հայտնում են նաեւ, որ նախարարությունը որոշել է միջազգային հեղինակավոր հարթակում՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից Եվրոպական կինոշուկայում ունենալ միասնական ազգային տաղավար. «Սրա վկայությունն է շուրջ 30 կինոարտադրողների ցանկությունը լինելու նշված հարթակում»:
Միասնական ազգային տաղավար ունենալու համար նախարարությունը պետական միջոցներ է ուղղել տարածքի եւ տաղավարի վարձակալության, կառուցապատման եւ ձևավորման համար: Թե կոնկրետ ինչքան գումար է ուղղել, մանրամասներ չեն նշվում: «Բոլոր մասնակից պրոդյուսերները ապահովելու են իրենց ներկայությունը ոչ պետական միջոցներով եւ Հովհաննես Գալստյանը չի կարող բացառություն լինել: Այս ձեւաչափն է թելադրում պետություն-մասնավոր հատված համագործակցության տրամաբանությունը»,-նկատում են նախարարությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT