Երևան
12 °C
Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Որոշվում է, թե ովքեր են առաջիկա տարիներին ղեկավարելու ԱՄՆ-ի կողմից տնտեսական ճնշումների տակ գտնվող երկիրը. պայքարն ընթանում է նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցների՝ խորհրդարանական մեծամասնություն կազմող ռեֆորմիստների եւ պահպանողականների միջեւ: Ըստ փորձագետների՝ ավելի մեծ շանսեր ունեն վերջինները:
BBC-ի հաղորդմամբ՝ թեպետ խորհրդարանականները զբաղվում են երկրի ներքին գործերով եւ չեն որոշում արտաքին քաղաքականության ուղղությունը, այս քվեարկության արդյունքներն առաջիկա տարիների համար կձեւավորեն Իրանում քաղաքական ռազմավարությունը բոլոր առումներով, կազդեն 2021 թվականի նախագահական ընտրությունների վրա: Նշվում է, որ ընտրություններն ընթանում են շիկացած մթնոլորտում:
Տարեսկզբին աշխարհը շունչը պահած հետեւում էր Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության լրջագույն սրացմանը. ամերիկացիներն սպանեցին Իրանի արտաքին քաղաքականության հիմնական գաղափարախոսին, որը պատասխանատու էր Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների համար՝ Քասեմ Սուլեյմանիին: Վրեժխնդրությամբ լի՝ իրանցիները հրթիռներ արձակեցին Իրաքի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ եւ սխալմամբ գնդակոծեցին ուկրաինական Boeing-ը՝ սպանելով բոլոր 176 ուղեւորներին, որոնց մեծ մասն Իրանի քաղաքացիներ էին:
Եվ հիմա շատ կարեւոր է Իրանի համար ներկայանալ՝ որպես ժողովրդի համակրանքը վայելող իշխանություն ունեցող երկիր: Իրանի ղեկավարության համար ընտրությունները լեգիտիմության ցուցադրման առանցքային միջոցն են: Ընտրություններին հանրության ակտիվ մասնակցությունն իշխանության համար ժողովրդի աջակցությունն ունենալու հիմնական ցուցիչն է: «Իրանում ընտրությունները միշտ ծառայել են որպես ժողովրդական աջակցության եւ համայնքների մասնակցության բարոմետր, նույնիսկ եթե դրանք չենք կարող կոչել բացարձակ ազնիվ եւ ազատ»,- նշել են փորձագետները:
290 պատգամավորական տեղի համար պայքարում է ավելի քան 7000 թեկնածու (նախնական փուլում առաջադրված էր ավելի քան 15 000 անձ. նրանց մի մասը հանել է իր թեկնածությունը, մի մասի թեկնածությունն էլ չի հաստատել Սահմանադրության հսկողության խորհուրդը, եւ արդյունքում ընտրություններին մասնակցում է նրանց կեսից քիչը):
Հիշեցնենք, որ օրենքը պատգամավորական երկու (մեկը՝ հարավի, մյուսը՝ հյուսիսի) մանդատ է նախատեսում հայկական համայնքի՝ որպես ազգային փոքրամասնության համար: Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սեւան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱվտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Համարձակ գնացեք առաջ՝ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT