Գ. Բեգլարյանի եղբայրը, հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն, ողջ գույքը 25 տարով վարձակալության է հանձնել իր կնոջ ՍՊԸ-ին. Բաբայան

Հեղափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության հետ կապված 32 քրեական գործ է հարուցվել: Այդ գործերից մի քանիսն առնչվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Օրինակ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը, հանդիսանալով պետական ՓԲԸ-ի տնօրեն, ամբողջ գույքը 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնել իր կնոջ անունով գրանցված ՍՊԸ-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նրա հետ զրույցը՝ ստորեւ.

- Պարո՛ն Բաբայան, ձեր նշանակումից հետո ի՞նչ բացահայտումներ են արվել կոմիտեի գործունեության հետ կապված, քանի՞ քրգործ կա հարուցված, ի՞նչ փուլում են դրանք:

- Գործերը, որոնք կա՛մ հարուցվել են, կա՛մ ուսումնասիրության փուլում են, այս պահին 32-ն են: Դրանց մի ստվար զանգվածը վերաբերում է գնահատող մի կազմակերպության, որին նախկինում պետական գույքի կառավարման վարչությունը պատվիրակել էր գույքի գնահատում՝ այն դեպքում, որ մենք ունենք գնահատման ՊՈԱԿ: Պատճառ է բերվել, թե այդ ՊՈԱԿ-ը ծանրաբեռնված է: Իսկ այդ կազմակերպությունը, ներկայիս մեր վերահաշվարկի տվյալներով, էապես ցածր է գնահատել, ու այդպիսի գործերի թիվը շատ է: Անգամ հիմա չեմ հիշում, թե այդ գնահատումների տարբերությունը քանի միլիարդ դրամի է հասնում: Նույնիսկ այդ գնահատումներից հետո գույքը գնահատված արժեքից  ցածր գնով է վաճառվել՝ հաճախ ներդրումների դիմաց, որոնց իրականացումը որոշ դեպքերում խնդրահարույց է:

Մենք ունենք, օրինակ, հարուցված քրեական գործ՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» պետական ՓԲԸ-ի հետ կապված, որը փոխկապակցված է Բեգլարյանների ընտանիքի հետ: Ամբողջ ՓԲԸ գույքը 25 տարով վարձակալության է հանձնվել «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ին: ՓԲԸ-ի տնօրենը Յուրի Բեգլարյանն է (Գագիկ Բեգլարյանի եղբայրը), իսկ ՍՊԸ-ն գրանցված է Յուրի Բեգլարյանի կնոջ անունով: Մյուս քրգործը վերաբերում է Ձորահէկ-ին, որը օտարվել է շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով: Մենք մինչեւ հիմա էլ որոշակի խախտումներ ենք հայտնաբերում:

- Հեղափոխությունից հետո շուրջ 2 տարում Պետգույքի կառավարման կոմիտեն քանի՞ մասնավորեցված պետական գույք է կարողացել վերադարձնել պետությանը կամ քանի՞ նմանատիպ դեպք է արձանագրել եւ դիմել իրավապահներին: Ի՞նչ փուլում են դրանք:

- Առհասարակ մասնավորեցված գույքը հետ բերելու նպատակ չպետք է լիներ: Ուղղակի բանն այն է, որ կան դեպքեր, երբ այդ մասնավորեցումներն աղաղակող խախտումներով են եղել: Էլ չասեմ, որ այդ ամբողջ ուսումնասիրությունը բավական մարդկային ռեսուրսներ է պահանջում, ու այդքան ժամանակ չկա: Առավել հայտնի գույքեր մասնավորեցվել են ավելի վաղ շրջանում՝ 90-ականներին, 2000-ականներին, եւ շատ դեպքերում դրանց մասին տեղեկատվությունը բացակայում է: Շատ են քրեական գործերը, որոնք հարուցվել են այդ խախտումների հետ կապված: Ասեմ, որ դրանք էլ երկար ձգձգվում են եւ բավականին ծավալուն են: Դժվար է նաեւ խախտումները, կոռուպցիոն դեպքերը գտնելը, որովհետեւ լինում են դեպքեր, երբ դրանցում առերեւույթ՝ թղթաբանորեն, օրենսդրորեն, ամեն ինչ պահպանված է: Ինչքան էլ որ մենք դեմ չենք եւ հարկ եղած դեպքում ուսումնասիրություններ ենք անում, այնուամենայնիվ, մեր հայացքներն ուղղված են դեպի առաջ: Մենք հիմա ունենք բավականին պետական գույք, որի արդյունավետ կառավարումը մեր գերխնդիրն է:

- Ի՞նչ փուլում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից «Ակնալիճ կուղբաբուծական տնտեսություն» ընկերության փոխանցումը պետությանը: Արդյոք այդ հնարավոր նվիրաբերության մե՞ջ է ներառված նաեւ ներսի գույքը եւ կենդանիները:

- Այն դեռեւս չի փոխանցվել պետությանը: Առայժմ ես չունեմ որեւէ հանձնարարական այս հարցով: Եթե չեմ սխալվում, դա բաց բաժնետիրական ընկերություն է: Եվ երբ բանը հասնի դրան, մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոչ թե ընկերությունն ընդունենք նվիրատվություն, այլ այդտեղ առկա առանձին գույքը: Եթե չեմ սխալվում, այդտեղ 25 առանձին անշարժ գույքի վկայական կա: Իսկ շարժական գույքն արդեն փոխանցողի որոշելու հարցն է:

- Քանի՞ գույք ունի պետությունը, որոնք այս պահին աճուրդի են հանվել, եւ դրանց ընդհանուր արժեքը որքա՞ն է գնահատվում: Կա՞ն արդյոք դրանց մեջ խոշոր գույքեր, ինչպիսին, օրինակ, «Գոլդեն Փելես»-ն է:

- Աճուրդի հանված խոշոր գույքերը շատ չեն: Խոշոր գույքերի դեպքում կառավարության որոշում պետք է լինի:

-Քանի՞ պետական մարմին այս պահին շինության խնդիր ունի եւ օգտվում է մասնավորի վարձակալական տարածքներից, եւ կոմիտեն արդյոք հնարավորություն ունի՞ բոլոր պետական կառույցներին տարածքով ապահովելու:

- Պետական մարմինները, որոնք ունեն շինության խնդիր, շատ են: Ամեն մեկը մի հանգամանքով է պայմանավորված: Ցավոք, այն բոլոր շենքերը, որոնք մենք պետք է առաջարկենք, գտնվում են անմխիթար վիճակում... Մենք, առհասարակ, ունենք քաղաքականություն՝ Երեւանի կենտրոնից պետական մարմինները ծայրամասեր տեղափոխելու եւ կենտրոնի թանկարժեք գույքն ավելի արդյունավետ օգտագործելու:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Ձեր ղեկավարած գերատեսչությունում այդպիսի խնդիր նկատե՞լ եք:

- Դիմադրություն կա, նկատել եմ: Թե քանի տոկոսը կարող է միտումնավոր լինել, քանի տոկոսը կարող է ուղղորդված լինել, քանի տոկոսը ինքնաբերաբար ստացվել, դժվար է գնահատել: Բայց, իսկապես, խնդիրը մի քանի շերտ ունի: Դա կապված է՝ թե՛ աշխատավարձերի հետ, թե՛ քաղծառայության օրենքի սահմանափակումների հետ:

- Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ Մոնումենտում կառուցված առանձնատներին: Նշեց, որ որոշ դեպքերում անօրինական են կառուցվել շինությունները, հետո օրենք են ընդունել՝ դրանք օրինականացնելով: Պետգույքի կոմիտեն այստեղ անելիք չունի՞:

- Պետգույքի կոմիտեն անելիք կունենա այն պահից, երբ համապատասխան օրենքն սկսի գործել, եւ ապօրինի հարստացման արդյունքում ստեղծված գույքը բռնագանձվի ու հանձնվի պետությանը: Եթե դա իրականացված լիներ պետական գույք հանդիսացող հողամասի վրա, այստեղ եւս կոմիտեն անելիք կունենար, բայց դա համայնքային հողի վրա է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7588 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում