Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստին հետազոտվեցին 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու եւ ապրիլի 22-ին Արցախի փողոցում տեղի ունեցած ակցիայի տեսանյութերը:
Դրանց հետազոտումից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Մասնավորապես, Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարեց, որ առաջին տեսանյութը մոնտաժված տարբերակն էր, եւ կան փաստեր, որ դուրս են մնացել դրանցից. «Նախ երեւաց, որ ոստիկանական ուժերն անհամեմատ քիչ էին՝ ի տարբերություն ցուցարարների, երեւաց, որ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են, այսպես կոչված, հոգեբանական ներգործության միջոցներ, մասնավորապես՝ ՀՀ հիմնը երգելը, մահակներով շփելը»:
Ինչ վերաբերում է երկրորդ տեսանյութին, դա, ըստ պաշտպանի, սկսվեց ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառող կադրերով. «Խոսքը կոնկրետ ոստիկանական առաջին շղթայի քանդման մասին է, իսկ առաջին շղթան կազմված էր Ոստիկանության Երեւան քաղաքի անձնակազմի ուժերից, որոնց հրամանատարն այդ ժամանակ եղել է Վալերի Օսիպյանը»: Պաշտպանը նշեց, որ տեսանյութով արձանագրվեց ոստիկանների նկատմամբ տարբեր իրեր նետելը, արգելապատնեշը հափշտակելը: Ինչ վերաբերում է կիրառված հատուկ միջոց փշալարերին, դա եւս, ըստ Տիգրան Սաֆարյանի, հանդիսացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության անձնակազմի ենթակայության տակ եղած հատուկ միջոց, եւ ոստիկանների այն մասը, որ մնացել է փշալարերից այն կողմ, հիմնականում հենց Երեւան քաղաքի վարչության անձնակազմից է:
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ երբ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառում, օրենքով նախատեսված կարգով եւ Եվրոպական դատարանի պահանջներին համապատասխան հավաքի մասնակիցներին չէր զգուշացնում դրանց կիրառման մասին: Ներկայացուցչի այս հայտարարության դեմ առարկեց Լեւոն Երանոսյանի պաշտպանը՝ ասելով, որ բուն՝ չմոնտաժված տեսանյութերում, դա երեւալու է:
Այնուհետեւ ելույթ ունեցավ գործով տուժող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Չգիտեմ՝ բուն տեսանյութում ինչ կա, ես ներկա եմ եղել այդ իրադարձություններին մինչ վիրավորվելուս պահը, ամբողջ ընթացքում տարվել է այն քաղաքականությունը, որ մեր կողմից բռնություն չի կիրառվելու, եւ ով կկիրառի, կլինի սադրիչ եւ դուրս կբերվի ժողովրդի միջից»: Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ եղել են կազմակերպված սադրիչ խմբեր, որոնք գուցե աշխատել են՝ փորձելով շեղել այն մարտավարությունը, թե ոստիկանը մեր եղբայրն է. «Տեսանյութերում երեւում է, որ ոստիկաններն անարգել անցնում են փշալարերից այն կողմ, եւ որեւիցե բռնություն նրանց նկատմամբ չկա: Եթե հանենք հնարավոր սադրիչների գործունեությունը, որեւիցե լարվածություն ՀՀ քաղաքացիների կողմից չի եղել եւ չէր կարող լինել, ինչը փաստվել է բոլոր միջոցառումների ժամանակ»:
Մեղադրող դատախազն էլ, արձագանքելով պաշտպանի հայտարարությանը, ասաց, որ նշված մոնտաժումները չեն կատարվել վարույթն իրականացվող մարմնի կողմից, եւ վերցվել են այն տեսաձայնագրությունները, որոնք արդեն իսկ եղել են առկա:
Դատարանն այժմ շարունակում է տեսանյութերի հետազոտությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT