Երևան
12 °C
Լոս Անջելեսի Սթեփլզ Սենթր մարզահամերգային համալիրում հրաժեշտ են տվել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթին ու նրա 13-ամյա դստերը՝ Ջիանային: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, միջոցառումը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 24-ին: Մարզիկն ու նրա դուստրը մահացել են հունվարի 26-ին տեղի ունեցած ավիավթարից: Նրանց հետ ուղղաթիռում եղել է եւս 9 հոգի:
Հրաժեշտի արարողությանը մասնակցելու ցանկություն է հայտնել եւ տոմսերի համար հայտ է ներկայացրել ավելի քան 88 հազար երկրպագու: Դահլիճում, սակայն, տեղավորվել է շուրջ 20 հազար հոգի: Տասնյակ հազարներն էլ սիրելի մարզիկին հրաժեշտ են տվել՝ համալիրի մոտ հավաքվելով: Բացի երկրպագուներից՝ ներկա են գտնվել ընտանիքի անդամները, մտերիմները, շոու բիզնեսի եւ այլ բնագավառների աստղեր, որոնք մոտ են եղել մարզիկի հետ: Նրանց թվում են բասկետբոլի լեգենդներ Մայքլ Ջորդանը եւ Շաքիլ Օ’Նիլը, նույնպես լեգենդար մարզիկ, լողորդ Մայքլ Ֆելփսը, Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեստի, Քլոե Քարդաշյանի եւ Քրիս Ջեների հետ, Ջենիֆեր Լոպեսը, Սնուփ Դոգը եւ այլն: Քոբի Բրայանթին ու դստերը երգ են նվիրել Բեյոնսեն, Ալիշա Քիզը եւ Քրիստինա Ագիլերան:

Հուզիչ ելույթով է հանդես եկել բասկետբոլիստի այրին՝ Վանեսա Բրայանթը: Նա ընդգծել է, որ շատ է զգում ամուսնու ու դստեր կարիքը: Շեշտել է, որ կարոտում է նրանց:
«Ես կարոտում եմ նրա (խմբ. դստեր) համբույրները, նրա խելացիությունը, սարկազմը, սրամտությունը եւ խորամանկ ժպիտը, որը վերածվում էր ծիծաղի: Մայրիկը, Նատալին, Բիանկան, Կապրին եւ հայրիկը քեզ շատ են սիրում, Ջիջի՛: Ես կկարոտեմ քո պատրաստած բացիկները, քաղցր համբույրները եւ շքեղ ժպիտը: Ես ամեն օր կարոտում եմ քեզ: Ես սիրում եմ քեզ.... Քոբին ճանաչված էր՝ որպես բասկետբոլի կորտում պայքարող, բոլոր ժամանակների լավագույնը, գրող, օսկարակիր եւ Սեւ Մամբա: Ես նրան չէի նայում՝ որպես աստղ կամ որպես լավ բասկետբոլիստ: Նա իմ հիանալի ամուսինն էր, հիանալի հայր մեր երեխաների համար: Նա իմն էր, իմ ամեն ինչը: Մենք միասին էինք այն ժամանակվանից, երբ ես 17.5 տարեկան էի, ես նրա առաջին ընկերուհին էի, առաջին սերը, կինը, մարդ, որին վստահում էր իր գաղտնիքները, նրա պաշտպանը...»,- ասել է նա:
Միջոցառման ընթացքում նույնպես հուզիչ խոսքով են ներկայացել նաեւ Մայքլ Ջորդանը եւ Շաքիլ Օ’Նիլը: Ընդգծել են, որ Բրայանթը հիանալի մարզիկ ու հիանալի մարդ է եղել: Խոսելիս նրանք չեն կարողացել թաքցնել արցունքները:
«Երբ Քոբի Բրայանթը մահացավ, իմ մի մասնիկը նույնպես մահացավ: Քոբին ամբողջությամբ նվիրվում էր նրան, ինչ անում էր»,- ասել է Մայքլ Ջորդանը:
Բրայանթի նախկին թիմակից Օ’Նիլն էլ հիշել է իրենց կոնֆլիկտը: Մյուս կողմից ընդգծել է, որ ոչ մի տարաձայնություն կամ մրցակցություն չի ազդել հարգանքի վրա: Շեշտել է, որ միշտ հարգել են իրար:
«Քոբին եւ ես միշտ խոր հարգանք ու սեր ենք ունեցել միմյանց նկատմամբ»,- ասել է նա:

Քոբի Բրայանթի ու Ջիանայի հրաժեշտի արարողության օրը պատահական չի ընտրված եղել՝ փետրվարի 24՝ 24.2: 2 համարի մարզաշապիկը Ջիանան է կրել խաղերի ժամանակ, 24-ն էլ Քոբի Բրայանթի խաղային համարներից է եղել: Հրաժեշտի արարողության տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «Մամմա եւ Մամբասիտա» մարզական հիմնադրամին, որը ստեղծվել է Քոբի Բրայանթի ու դստեր մահվանից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT