Երևան
12 °C
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է ընտրանու ներկայիս մարզիչների աղմկահարույց որոշմանը: Օրերս նրանք հայտնեցին, որ ամառային 32-րդ օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնելու է Եվրոպայի առաջնության բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը: Հայտարարությունը մեծ արձագանք գտավ: Նույն քաշային կարգում հանդես եկող օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ Լևոն Ջուլֆալակյանի որդին, հայտարարեց, որ իրեն զրկել են ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից, որ պայմանավորվածություն է եղել՝ Չալյանն ու ինքը մրցաշարի են մասնակցելու, և ավելի լավ արդյունք գրանցածը գնալու է Տոկիո 2020, սակայն այդ պայմանավորվածությունը խախտվել է:
Այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը, որը 20 տարի գլխավորել է ՀՀ հավաքականը և հեռացել 2019թ. ամռանը, համեմատեց 2015 թվականից սկսած 2 մարզիկների արդյունքները, որոնք Արսեն Ջուլֆալակյանի օգտին էին: Անդրադարձավ նաեւ հավաքականի մարզիչների մեղադրանքներից մեկին, որ 2019թ. Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցեր ոչ թե Արսեն Ջուլֆալակյանը, այլ ՀՀ առաջնությունում 2-րդ տեղ զբաղեցրած մարզիկը:
- Նշվում է, որ այդ քաշային կարգում Հայաստանում ով 2-րդ տեղ էր գրավել, անտեսվել է: Ինձ տհաճ է, որ... մեր գործընկերներն անձամբ մոտեցել, խնդրել են մարզիկի համար, որը որակազրկված է եղել մինչեւ 2019թ. օգոստոսը: Նա ընդհանրապես իրավունք չուներ մրցման մասնակցելու: Ես գնացել եմ ամեն ինչին դեմ, քանի որ ափսոս է, դուրս կմնա, ես խախտում եմ արել, մարզիկին թույլ եմ տվել ՀՀ առաջնությանը մասնակցել, գրավել է 2-րդ տեղ: Կոնկրետ Ալեքսանյանն է ինձ խնդրել՝ մարզիչ Ալեքսանյանը (խմբ. Գեւորգ Ալեքսանյանը՝ Արթուր Ալեքսանյանի հայրը): Մարզչական խորհուրդ եմ հավաքել ոչ թե միայն հավաքականի մարզիչներին, այլ բոլորին, ասել եմ՝ նման բան կա, կո՞ղմ եք: Միայն բոլորի հետ զրուցելուց հետո թույլ եմ տվել:
- Նշել եք, որ հավաքականից հեռացել եք, քանի որ Ձեզ պարտադրում էին որոշումներ փոխել: Ովքե՞ր են եղել:
- Անուններ չեմ տա՝ հաշվի առնելով, որ մի մեծ ընտանիք է: Այն մարզիկները, որոնք իրենց պատկերացնում են ամենագետ, ժամանակը ցույց կտա նրանց ճանապարհը: Հրաժարականից հետո ասել եմ՝ լավագույն դեպքում 1 տարի պետք է պահեն իմ ստեղծած հավաքականը: Չպահելու դեպքում, ուրեմն բացարձակ աշխատելու ձեւ չունեն: Իսկ նրանց, ովքեր անշնորհակալ են, Աստված կպատժի, դրա համար չեմ ուզում մեր խոհանոցից դուրս գալ, մեր ընտանիքից: Մի քանի հոգի, ովքեր շեղվել են, իրենց խնդիրն է, ինձ համար կան՝ որպես մարզիկներ, բայց որպես մարդ՝ վերացած են: Ժամանակը ցույց կտա, միգուցե իրենք են ճիշտ:
Հնչեցվեց հարց: Ես միշտ դեմ եմ եղել, որ մարզիկը հավաքականի հետ չմարզվի, որովհետեւ դա աբսուրդ է, բայց, ցավոք, ներկա իրականությունում նաեւ աբսուրդ է, ես թույլ չեմ տա՝ որեւիցե մեկն իմ տղային թունավորի: Ես այդ չափի վախ ունեմ:
- Միջազգային փորձն ինչպիսի՞ն է, երբ մի քաշային կարգում 2 կամ ավելի մարզիկ է լինում, մեկը վարկանիշն է նվաճել, ինչպե՞ս է որոշվում՝ ով է օլիմպիական խաղերի մասնակիցը:
- Իմ օրինակով բերեմ եւ շարունակեմ մնացած օրինակները: Իմ վերջին մրցաշարն օլիմպիական խաղերից առաջ անցել եմ խաղերից 1.5 ամիս առաջ, եթե հանկարծ հաղթող չլինեի, 2-րդ տեղ գրավեի, չէի մասնակցի օլիմպիական խաղերին: Մեր մարզաձեւի վարկանիշը տրվում է երկրին, ոչ թե մարզիկին: Ինչո՞ւ, քանի որ այն մարզաձեւն է, որ ցանկացած օր կարող է շատ լուրջ վնասվածք ստանա մարզիկը: Ցանկացած երկրում գնում են մրցակցության, եթե այդ քաշային կարգերում կան լուրջ մարզիկներ: Աֆրիկայի վարկանիշ ձեռ բերելն անհամեմատ հեշտ է լինելու: 2 հոգի պատահական վարկանիշ են ձեռք բերելու, Ճապոնիայում ման են գալու, մի հատ էլ օլիմպիական խաղերի են մասնակցելու, բայց Եվրոպայի, Ասիայի կամ Պանամերիկայի մարզիկները լուրջ նպատակներ ունեն, այնտեղ սուր պայքար է. ոչ մեկը չի մտածում՝ վարկանիշը ձեռ բերեցի իմ տեղն ապահոված է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT