Երևան
12 °C
Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը, ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով լրացուցիչ տեղեկություններ են պահանջվել և ստացվել Երևանի քաղաքապետարանից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ուսումնասիրվել է նաև այդ տարածքի գույքի կադաստրային գործը:
Արդյունքում պարզվել է, որ Կառավարության 2018թ. թիվ 29-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել նշված հասցեում գտնվող շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող N1 շինության 210.4 քառ. մետր և N2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած հողամասից համապատասխանաբար 78.9537 ք/մ և 38.7249 ք/մ մակերեսներով՝ բաժնային մաս համարվող հողամասերը: Դրա հիման վրա 2018թ. մայիսին գույքն ուղիղ վաճառքով օտարվել է:
Առկա փաստաթղթերով պարզվել է, որ 2017թ. մայիսին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հասարակական նշանակության շինությունները գնահատվել են առանց տեղազննության կատարման, իսկ շուկայական արժեքը որոշվել է 2014թ. ելակետային տվյալների և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի միջինացված արժեքի վերաբերյալ գնահատող եզրահանգումների հիման վրա:
Մինչդեռ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն՝ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը, ինչպես նաև անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը:
Արդյունքում՝ պետական սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շինություններն օտարվել են իրենց կադաստրային արժեքից զգալի չափով պակաս գնով:
Պարզվել է նաև, որ մինչև գույքի օտարումը նշված հասցեում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որոնք իրենց կարգավիճակով, ըստ էության, հանդիսացել են ինքնակամ շինություններ, քանի որ կադաստրային գործում դրանց շինարարական ավարտի փաստագրման մասին ավարտական ակտ առկա չէ: Ավելին՝ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո վերոնշյալ հասցեներում գտնվող տարածքների վերագնահատում չի իրականացվել:
Այսպիսով, 2018թ. պետական գույքն օտարելիս դրա շուկայական արժեքը գնահատվել է 3 տարվա վաղեմության տվյալների հիման վրա՝ առանց տեղազննության կատարման, ինքնակամ շինությունների առկայության պայմաններում, առանց դրանց կարգավիճակի վերաբերյալ սահմանված կարգով որոշման կայացման և գույքի փոփոխությունների արդյունքում առանց դրանց շուկայական արժեքի վերագնահատման:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության շահերին էական վնաս պատճառելու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու վերաբերյալ տվյալներ՝ Երևան քաղաքի դատախազությունում վերոնշյալ փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ
Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը
Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար
Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը
Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց
Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է
2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է
2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին
Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում
Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ
Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով
Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը
Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները
Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է
Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ
Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին
Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT