Թատրոնների տոմսարկղերում հերթեր են եղել. տոմսերը սպառվել են ընդամենը մի քանի ժամում

Առավոտից մայրաքաղաքի բոլոր թատրոնների տոմսարկղերի մոտ հերթեր են գոյացած եղել: Նման բան մեր թատրոններում շատ հազվադեպ կարելի է հանդիպել: Քաղաքացիներն աճապարել են թատրոններ եւ կինոթատրոններ, որպեսզի հնարավորինս արագ ձեռք բերեն ֆիլմի կամ ներկայացման հրավիրատոմսեր:

Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ Կանանց տոնի առթիվ նվեր է պատրաստել. նախապես ձեռք էր բերել ներկայացումների, համերգների ու ֆիլմերի 6000 հրավիրատոմեր եւ տեղեկացրել, որ դրանք կարելի է ստանալ փետրվարի 27-ից: Այդ օրը՝ արդեն ընդամենը օրվա երկրորդ կեսին, տոմսարկղերի մեծ մասում հրավիրատոմսերը սպառված էին:

Մեր հարցումների ժամանակ պարզ դարձավ, որ քաղաքապետարանի գնած տոմսերից մշակութային հաստատությունների տոմսարկղերում դահլիճի տեղերի միայն մի մասի չափով են հրավիրատոմսեր առաջարակվել քաղաքացիներին: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից տեղեկացանք, որ մյուս մասը քաղաքապետարանը տնօրինելու է 6000 տոմսերից 2000-ը: Դրանք, ըստ նրա, տրամադրվելու են համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներին՝ հիմնականում հանրակրթության ոլորտի: 

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 8-ին կայանալիք «Հարսնացուն հյուսիսից» ներկայացման հրավիրատոմսերն օրվա երկրոդ կեսին արդեն սպառված էին: 800 տոմս է նախատեսված եղել, որից 400-ը նախապես վերցրել է Երեւանի քաղաքապետարանը, իսկ մյուս 400-ը սպառվել են օրը սկսվելուն պես: «Մեր տոմսարկղում այլեւս հրավիրատոմսեր չկան»,-ասաց թատրոնի մամուլի պատասխանատու Անի Ներսիսյանը: Նա նշեց, որ տոմսարկղ այցելած կանայք եղել են տարբեր տարիքի՝ երիտասարդ աղջիկներ, ինչպես նաեւ միջին ու մեծ տարիքի կանայք: Մարտի 8-ին, ինչպես Սունդուկյան թատրոնում, այնպես էլ մնացած թատրոններում միայն մեկ ներկայացում է նախատեսված, ժամը 19:00-ին:

Հովհաննես Թումանյանի անվան Տիկինիկային թատրոնում եւս բոլոր տոմսերը սպառվել են, այս մասին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Տոմսարկղի աշխատողն ինձ հայտնեց, որ մեծ հերթ է եղել, միանգամից ամբողջը տարել են: Ընդհանուր 300 տոմս է եղել նախատեսված, որից 150 քաղաքապետարանն է վերցրել, մյուս 150-ը մենք»,- ասաց նա: Տիկնիկային թատրոնում Հ. Թումանյանի «Անբան Հուռին» մանկական ներկայացումն է լինելու:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տոմսերը սպառվել են առավոտ շուտ: Ընդհանուր 300 հատ է եղել, որից 150-ը կրկին քաղաքապետարանի մոտ է պահվել: «Մեր հիմնական հանդիսատեսներից մարդիկ կային, որոնք առավոտից սպասում էին եւ միանգամից վերցրեցին, 20 րոպեում տոմսարկղը դատարկ էր»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց թատրոնի փոխտնօրեն Արտաշես Մխիթարյանը:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից էլ հայտնեցին, որ 13:00-ի դրությամբ այլեւս տոմս չեն ունեցել: Մոտ 207 տեղանոց դահլիճի կեսը քաղաքապետարանի հատկացրած հրավիրատոմսերից կօգտվեն, մյուսը՝ թատրոնի տոմսարկղից, որն էլ արդեն տարել են:

Մոսկվա կինոթատրոնում, որտեղ ժամը 19:00-ին ցուցադրվելու է՝ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Անհայտ բաժանորդը» ֆիլմը: «Կայծակնային արագությամբ» սպառվել են գրեթե բոլոր հրավիրատոմսերը: «Հրավիրատոմսեր շատ քիչ են մնացել: 491 հատ է կինոթատրոնի «Կարմիր» դահլիճի ընդհանուր տեղերի քանակը, որից կեսը քաղաքապետարանի մոտ է: Մի քանի հատ կա, այն էլ ամֆիթատրոնի համար նախատեսված տեղերում»,- ասաց կինոթատրոնի մենեջերը:

Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից պատասխանեցին, որ ներկայացման տոմսերը տնօրինում է Երեւանի քաղաքապետարանը եւ թատրոնին տրամադրվել է 520 տեղ, որն էլ առավոտյան տոմսարկղից տրամադրվել է հանդիսատեսին՝ մինչեւ կեսօր սպառվել են բոլոր նախատեսված տոմսերը։ Մարտի 8-ին թատրոնում ներկայացվելու է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը թերեւս մեր հարցվածներից ամենապասիվն էր: Ընդհանուր 354 տեղ ունի երաժշտության տունը, որից 152 տոմսն է իրենց տոմսարկղում: Տոմասարկղի աշխատակիցը հայտնեց, որ սպառվել է ընդամենը 50-ը: Կանանաց տոնին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Հովեր» երգչախումբը:

Այն քաղաքացիների համար, որոնք չեն հասցրել հրավիրատոմսեր ձեռք բերել դրանց սահմանափակ լինելու պատճառով, Երեւանի քաղաքապետարանն այլընտրանք չի առաջարկել: Մարտի 8-ին մայրաքաղաքում տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանը չի իրականացնելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4198 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի