Բելառուսում եւ Նոր Զելանդիայում գրանցվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը. վարակը բերվել է Իրանից

Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

Նշվում է, որ երկրի էպիդեմիոլոգիայի եւ միկրոբիոլոգիայի ինստիտուտը կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է արել մի շարք անձանց: Նրանցից մեկի մոտ վիրուսի առկայությունը հաստատվել է: Նա իրանցի ուսանող է: Թեստավորում է արվել Հարավային Կորեայից, Իրանից եւ Իտալիայից ժամանած բոլոր անձանց շրջանում: Թեստը դրական է եղել 1-ի մոտ միայն: Նախարարությունը հայտնում է, որ իրանցի ուսանողը փետրվարի 22-ին մեկնել է Բաքու, այնուհետ՝ ժամանել Բելառուս: Երիտասարդ իրանցու ինքնազգացողությունը բավարար է, նա եւ մյուս բոլոր հետազոտվածները հոսպիտալացվել են՝ անվտանագության նկատառումներից ելնելով, կմնան հիվանդանոցում մինչեւ գաղտնի շրջանի ավարտը: 

Աշխարհով մեկ իրարանցում ստեղծած վիրուսը այսօր առաջին անգամ հայտնաբերվել է նաեւ Նոր Զելանդիայում: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը: Կորոնավիրուսով հիվանդ անձը հոսպիտալացվել է Օքլենդի հիվանդանոց, գտնվում է կայուն առողջական վիճակում, ինքնազգացողությունը բարելավվում է, նկատվում է առողջացում:

Կորոնավիրուսով հիվանդ անձը նորզելանդացի է, բայց երկիր է վերադարձել Իրան կատարած այցելությունից:

Այսօր կորոնավիրուսով հիվանդացության 1 դեպք է հաստատվել նաեւ Ադրբեջանում, տարածաշրջանում երկրորդ դեպքն էլ գրանցվել է Վրաստանում:

Այսօրվա դրությամբ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 2700 մարդ է մահացել, առողջացել է 36 հազար մարդ:

Չինաստանի սահմաններից դուրս վիրուսը տարածվել է ավելի քան 3500 մարդու շրջանում: Աշխարհի տարբեր երկրներում 57 մարդ է մահացել կորոնավիրուսի հետեւանքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2326 դիտում

Ապրիլից հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել

Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը

2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել

Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան

Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու

Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ

Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը

Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է

23-ամյա երիտասարդը «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրամիջոցի փաթեթներ, իրացրել դրանք տարբեր տեղերում

Երբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան

Կապանի արվեստի թանգարանը հիմնանորոգված է. վարչապետ

Հայտնի են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի 2025» մրցույթի հաղթողները. ինչ կստանան մասնակից դպրոցները

Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ

Ապամոնտաժվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սևանի առանձնատանը կից ապօրինի շինությունները

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը. 4 ուղեգիր է տրվելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ձյուն, ձնախառն անձրև ու անձրև. ՀՀ տարածքում տեղումներ են

Հրազդանում ավտոմեքենա է հրդեհվել

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ