Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող անձինք, որոնց բոլորի առողջությունը փաստացի նորմալ վիճակում է: Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել: Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու, որոնց պատասխանների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի հայտնի դառնալուն պես: Պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է, Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են Առողջապահության նախարարության մասնագետների և Ոստիկանության ուղեկցությամբ, Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի: Նախարար Թորոսյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ջերմաչափումն իրականացնել նաև անհատապես:
Քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները և հետագա քայլերը: Առաջիկա անելիքների համատեքստում վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ արձանագրենք, որ երեկվանից, բարեբախտաբար, իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք: Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է: Այս պահին մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ չպետք է լինի, որովհետև էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է, և առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ախտանշան, ընդհուպ ջերմություն չունի. կարճ ջերմություն է ունեցել, հետո այդ ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մեր ժողովուրդը նույնպես բոլորը, որևէ մեկի մոտ ախտանշան ի հայտ չի եկել այս պահի դրությամբ, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են: Այսօր օրվա ընթացքում կհասցնենք, ըստ ամենայնի, 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինում է դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է, այսինքն՝ այս հարցերի վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեստավորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք:
Հիմա այսօրվա որոշումների մասին. հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարևան և բարեկամ ժողովրդին և կառավարությանը:
Աշխատանքային խմբի կոչն է, խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի ուղղությամբ և նաև հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Թուրքիայի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, իհարկե, Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, բոլորը անհրաժեշտ և հասու միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների, և՛ մեր այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է: Նախ այն հայրենակիցները, ովքեր որևէ ախտանշան չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել Առողջապահության նախարարության՝ արդեն հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել կրկնակի և եռակի զգոնությամբ անձնական հիգիենայի կանոնները, իսկ նրանց, ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկների և սպասել պատասխաններին: Իհարկե, հիմա պարզ է, որ վերջին օրերին, երևի նաև ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար, այդ ահազանգերից ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել՝ որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք:
Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Այսօր արդեն աշխատանքային խումբը կպատրաստի կառավարության որոշումը, կառավարությունը հեռակա նիստով կընդունի այդ որոշումը, որպեսզի վաղվանից արդեն որոշումներն ուժի մեջ մտնեն: Գիտեք արդեն, որ որոշում է կայացվել, որ ուսումնական հաստատություններում մեկ շաբաթ արձակուրդ է, այսինքն՝ արձակուրդն առաջ է բերվում, և մենք շաբաթվա վերջ կտեսնենք՝ ինչ իրավիճակ է և, ըստ այդմ, ըստ անհրաժեշտության, կկայացնենք որոշումներ:
Գիտեմ, որ հարց է հնչելու, թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում. նախ հնարավոր չէ բոլոր ուղղություններով փակել, որովհետև դա նշանակում է՝ ընդհանրապես 100 տոկոսով մեկուսանալ: Այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները և առավել ինտենսիվ աշխատանք կատարում ամենառիսկային ուղղությունների մասով: Ցավոք, գործնականում կորոնավիրուսը տարածված է ամենուր, և ժամանակակից աշխարհում հաղորդակցության ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի միջոցներ գոյություն ունեն: Մենք ուղղակի, ոչ թե, ցավոք, պետք է ասենք, որ ոչ թե սրանով երաշխավորում ենք հետագա տարածումը, այդ թվում՝ հայտնվելու դեպքերը, այլ պրոցեսը դարձնում ենք հնարավորինս կառավարելի, որ կարողանանք տիրապետել իրավիճակին և շարժընթացին:
Կխստացվեն միջոցառումները, այդ թվում՝ բեռնափոխադրումների մասով: Այսօր Պետական եկամուտների կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին, ըստ ամենայնի՝ որոշ բեռների համար կրկին կարվեն բացառություններ՝ ըստ անհրաժեշտության: Եվ մենք պետք է խնդրենք նաև, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխվելուց և այնտեղ բեռներ ներկրելուց: Հիմա մենք կարգավորումը կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա:
Սիրելի հայրենակիցներ, մենք քննարկեցինք նաև շուկայում առկա վիճակը,: Չնայած կարծես թե դա կարճատև էր, բայց պետք չէ խանութներից խուճապային գնումներ անել: Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես, ամենակարևորը՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում: Հիմա նույնիսկ մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություններ ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ: Բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում դիմակների համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են, հետևաբար, նոր խմբաքանակները հայտնվելիս ենթադրում ենք որ շուկայում գնի որոշակի բարձրացում կարձանագրվի: Հաջորդը՝ անտիսեպտիկ միջոցների արտադրություն, բարեբախտաբար, Հայաստանում ունենք: Այդ բումը շաբաթ-լույս կիրակի օրը արձանագրվեց և մեր արտադրողների համար դա պարզապես անսպասելի էր: Նրանք հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, և շուկայի պահանջարկը կբավարարեն:
Հիմնական միջազգային և հայ հանրության, մեր բոլորիս արձանագրումը - այսօր միջազգային մամուլում այդպիսի տասնյակ վերնագրեր կան - կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է:
Այսինքն՝ ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ դրա անունը լսելիս մարդկանց շրջանում առաջանում է: Հիմա դպրոցներն արձակուրդում են, եկեք արձանագրենք՝ մի շաբաթ առաջ, մի շաբաթ հետո մեծ բան չի փոխվում: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրը այս իրավիճակի արձանագրմամբ պատասխանատվությամբ է վերաբերվում իր վարքին, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի ապրել բնականոն կյանքով՝ ուղղակի անձնական կարգապահության նկատմամբ ավելի մեծ ուշադրությունով: Եվ մեզ համար, ճիշտն ասած, ոչ այնքան հաճելի որոշ սովորություններից հրաժարվելու իսկապես լավ առիթ է, ինչպես առողջապահության նախարարը կոչ արեց համբուրվելով բարևելու պրակտիկան կարող ենք մեր իրականությունից դուրս բերել: Ուրախալի է, որ մեր սոցիալական ցանցերում սկսել են ավելի ու ավելի շատ հումորով վերաբերվել կորոնավիրուսին: Իհարկե, հումորը՝ հումոր, բայց, մյուս կողմից, անլուրջ վերաբերվել նույնպես չի կարելի: Այո՛, դա հիվանդություն է, դա վտանգավոր հիվանդություն է, ինչպես բազմաթիվ վտանգավոր այլ հիվանդություններ, որոնցով մենք ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, ամեն շաբաթ տառապում ենք և արձանագրենք, որ չենք բարձրաձայնում դրա մասին, որովհետև սովորական բան է դարձել՝ սովորական գրիպից ամեն տարի մենք մոտավորապես 10 մահացության դեպք ենք ունենում, դա միջին վիճակագրական ցուցանիշ է:
Եվ հետևաբար, մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում որևէ պարագայում խուճապ, խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր չպետք է լինեն: Սրա համար կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը, և դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն: Սա ամենակարևոր արձանագրումն է: Էլի արձանագրում ենք, որ մեր քաղաքացիները վստահում են միայն ու միայն տեղեկատվությանը, որ տարածվում է կառավարության և պաշտոնական այլ մարմինների կողմից: Որևէ այլ աղբյուր կորոնավիրուսի մասին չի կարող լինել, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, պաշտոնական այլ մարմիններ: Հետևաբար, ապրում ենք մեր բնականոն կյանքով, աշխատում ենք մեր երկրի զարգացման օրակարգի վրա: Իմիջիայլոց ասեմ՝ Ծաղկաձորում խուճապի մասին լուրերը չափազանցված էին: Երեկ, ինչպես և խոստացել էի, մենք ընտանիքով երեկոն և գիշերն անց ենք կացրել Ծաղկաձորում, առողջապահության նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, էլի պաշտոնյաներ: Ծաղկաձորում տուրիստներ կան և շատ, ես մի քանի ռեստորաններ, սրճարաններ մտել եմ, շրջել եմ քաղաքով:
Այնպես որ, իսկապես եկեք վերաբերվենք հանգիստ, հանդարտ, իհարկե, զգոն, ուշադիր՝ հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի հիվանդություն է, և հույս ունենք, որ իրավիճակը չի սրվի: Էլի ուզում եմ ասել, որ մենք այսօր 9 կասկածելի դեպք ունենք, որ պետք է թեստավորենք: Այս 9-ից մեկ-երկուսը եթե նույնիսկ հաստատվեն, սրանով ապոկալիպտիկ եզրակացություններ պետք չէ անել, որովհետև մենք այս պահին ունենք հիվանդ, որը դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այդքան էլ հիվանդ չէ: Հույս ունենք, որ մենք առնվազն դե ֆակտո հիվանդների մասով հենց այս տրամադրությամբ էլ այս պրոցեսը կավարտենք: Որևէ սահմանափակումներ այս պահին մտցնելու կարիք չկա, մարդիկ կարող են կինո հաճախել, թատրոն հաճախել, ծննդյան տարեդարձեր նշել և այլն, բայց այդ ընթացքում սովորականից ավելի շատ լվացվեն և ավելի ուշադիր լինեն, փռշտալիս թույլ չտան վիրուսների կամ բակտերիաների արտահոսքն արտաքին աշխարհ, մնացածը կառավարելի է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում և մարզերում սպասվում են կարճատև անձրևներ, քամու ուժգնացում
Սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական ամբողջ լրատվադաշտը լծված է Գյումրիում ՔՊ-ի դեմ հակաքարոզին. Ալեքսանյան
Ընտրական գործընթացների վերաբերյալ քանի ահազանգ է ստացել ՆԳՆ-ն և ինչ աշխատանք է արվել ժամը 12:00-ի դրությամբ
Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ ժամը 11:00-ի դրությամբ
Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանն էլ է հերքել այդ տեղեկությունը. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Լյուդվիգ Գյուլնազարյանը կատարել է քաղաքացիական պարտքը. լուսանկարներ
Քաղաքացիները կարող են ընտրախախտումների վերաբերյալ հայտնել թեժ գծին. ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է հրապարակել
Գյումրիում և Փարաքարում ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
2 տեղամասում նիստն ուշացել է, 3-ում՝ խախտում եղել. ինչ իրավիճակ է Գյումրիում և Փարաքարում՝ 9:30-ի դրությամբ
Թաթոյանը բոլորին կոչ էր անում պատասխանատու լինել խոսքերում, վե՞րջ, այդ սկզբունքն այլևս չի՞ գործում. Սաֆարյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի դատարան. Ալեքսանյան
Մատենադարանը կշարունակի ընդլայնել գործնական դերակատարությունը միջազգային գրավոր ժառանգության պահպանման գործում
Սերժի մտքի տիտանը նախ մեզ շփոթում է իր Սերժի հետ, երկրորդը՝ ստում, և երրորդը՝ ի՞նչը պետք է նկարեն. Ալեքսանյան
ՔՊ-ն կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին. Հարությունյան
Քվեաթերթիկը նկարելը վերահսկելու միջոց չի կարող լինել․ Արման Թաթոյանի գրառումը մոլորեցնող է. Fip
Չարենցավանում սպանվել է 21-ամյա երիտասարդ, կա 3 վիրավոր
Լռության օրվա սահմանափակումները խախտելու համար Վազգեն Գալստանյանին տուգանելու դիմում կներկայացվի
Գյումրիում և Փարաքարում արտահերթ ընտրություններ են. բացվել են ընտրական տեղամասերը
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT