Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 3.000-ը. վերջին տվյալները

Աշխարհին պատուհասած նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն գերազանցում է 3,000: Այս թվերը թարմացվել են, երբ ստացվել են երեկ Չինաստանի տարբեր շրջաններում մահացած 42 անձի տվյալները:

Շարունակ թարմացվող վիճակագրության տվյալների համաձայն՝ վիրուսակիրների տվյալների 90% չինական Հուբեյ նահանգից է ստացվում, որտեղ տեղակայված է կորոնավիրուսի տարածման աղբյուր հանդիսացող Ուհան քաղաքը: Առայժմ, Չինաստանից բացի, կորոնավիրուսից մահացածության դեպքեր են գրանցվել աշխարհի 10 երկրներում միայն:

Ավելի քան 50 մարդ է մահացել Իրանում, 30-ից ավելի մարդ՝ Իտալիայում: Մահացու դեպքերը կազմում են հիվանդների ընդհանուր թվի 2-5%: Համեմատության համար կարելի է նշել, որ սովորական գրիպով հիվանդանալու հետեւանքով մահացածության թիվը կազմում է 0.1%։

Այնուամենայնիվ, ծանր սուր շնչառական համախտանիշի (SARS) եւ Մերձավոր Արեւելքում տարածված շնչառական համախտանիշով կորոնավիրուսից (MERS) մահացությունների մասնաբաժինը զգալիորեն ավելի բարձր էր, քան այժմ աշխարհում տարածվող COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից:

Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 90 հազար դեպք: Այժմ վիրուսն ավելի արագորեն է տարածվում Չինաստանի սահմաններից դուրս, քան հենց Չինաստանի տարածքում: Վերջին տվյալներով՝ աշխարհում վիրուսով վարակվածների մեծամասնության մոտ այն լինում է թեթեւ տեսակի՝ շուտ առողջացմամբ:

Նկարում՝ կորոնավիրուսի տարածումն աշխարհում՝ ըստ ԱՀԿ-ի

Իտալիայում 2 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծացել է 2 անգամ: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Այստեղ հիվանդությունից մահացել է 34 մարդ, հաստատվել է վիրուսի առկայություն 1,694 մարդու մոտ: Ի դեպ, աշխարհահռչակ «Ամազոն» ընկերությունը հայտարարել է, որ իր 2 աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով:

Այսօր Սեուլի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսով հիվանդացության 476 նոր դեպքի մասին: Այսպիսով, Հարավային Կորեայում այս վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 4,212, երկրում մահացել է 26 հիվանդ: Հարավային Կորեայում վարակվածներից 3,081-ը Տեգու քաղաքից են, որտեղ աղանդավորական մի խմբի կողմից իբր հոգեւորական կարգ է կատարվել. հավաքվել են հազարավոր մարդիկ, ինչից հետո հայտնի է դարձել վիրուսի աննախադեպ տարածման մասին: Մարտի 1-ին երկրի իշխանությունները դատախազությանը հայց են ներկայացրել՝ սեկտայի 12 ղեկավարների դեմ: Նշվում է, որ հիշյալ 12 անձինք մեղադրվում են նաեւ սպանության, ծանր վնասվածք հասցնելու եւ ինֆեկցիոն հիվանդությունները տարածելու մասին օրենքի խախտման մեջ:

Աղանդավորական շարժման ղեկավար, 88-ամյա Լի Ման Հին երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ ներողություն է խնդրել Հարավային Կորեայի իշխանություններից ու բնակիչներից՝ ծնկի իջած, արտասվելով նշել, որ իրենք մտադիր չեն եղել տարածել վիրուսը:

Լուսանկարում՝ Լի Ման Հին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով հիվանդ 36 մարդ կա: Ֆրանսիայում ավելի քան 100 դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ: Փարիզում COVID-19-ի տարածումը կանխելու համար փակվել է Լուվրը:

Կիրակի օրն Ավստրալիան ու Թայլանդը լրացրեցին այն երկրների ցանկը, որտեղ կորոնավիրուսով հիվանդացության հետեւանքով մահեր են գրանցվել։ Մահացել է 78-ամյա ավստրալացի, որը վիրուսով վարակվել էր փետրվարին, Diamond Princess զբոսանավի ուղեւորների շարքում, որը Ճապոնիայում դրված է կարանտինի մեջ: Իսկ Թայլանդում մահացել է 35-ամյա տղամարդ, որը, բացի կորոնավիրուսից, ուղեկից այլ հիվանդություն էլ ուներ՝ երկկողմանի թոքաբորբ: Ընդհանուր առմամբ Թայլանդում 43 հիվանդ կա:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ հիվանդությունը ծանր տեսակով է ուղեկցվում հիմնականում 60-ից բարձր տարիք ունեցող անձանց շրջանում:

Մեր տարածաշրջանում, Իրանից բացի, պաշտոնական տվյալներով, 3 կորոնավիրուսակիր կա Ադրբեջանում, 3-ը՝ Վրաստանում, Հայաստանում առայժմ 1 դեպք է գրանցվել, Թուրքիան հայտարարում է, որ կորոնավիրուսի ոչ մի դեպք չկա իր երկրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2025 դիտում

Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը

Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ

Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել

Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան

Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել

Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել

Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ

Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ

Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները

Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ

Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ

Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը

Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ

Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա

Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին

Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար

Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը

«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու

Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին

Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում

Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան