Մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ավելի շատ զեղչ կստանան. դա կվերաբերի ոչ միայն Ապրիլյանի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին բուհերում տրամադրել ուսման վարձի զեղչ նույնիսկ նվազագույն առաջադիմություն ունենալու դեպքում:

Մեզ հետ զրույցում ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը, այնուամենայնիվ, կարեւորում է առաջադիմությունը, եւ ուսանողները պետք է գոնե ձեւավորված ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունենան, սակայն նրանց համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ:

Եթե այժմ նրանք պետք է որոշակի շեմ հաղթահարեն (օրինակ՝ ՄՈԳ-ը լինի 11 եւ ավելի) նոր նախագծով նվազագույն միավորը բավարար կլինի զեղչի իրավունք ստանալու համար: Գրիգորյանի խոսքով՝ նախարարության նշած սանդղակով ամենացածր միավորը 8-ն է, սակայն բուհերն իրենց հերթին սահմանում են նվազագույն նշաձող:

Նշենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախարարությանը 82 մլն դրամ էր հատկացվել, որպեսզի «Երիտասարդական» հիմնադրամի միջոցով փոխհատուցվեին 2 կատեգորիայի ուսանողների ուսման վարձերը՝ 2 եւ ավելի երեխա ունեցող եւ 2016 թվականի ապրիլի 2-6 ընկած ժամանակահատվածում մարտական հերթապահություն իրականացրած: Այդ գումարները փոխանցվել են, եւ որոշվել է քաղաքականությունը շարունակական դարձնել: Այժմ «Երիտասադարդական» հիմնադրամը լուծարվել է:

Գրիգորյանի խոսքով՝ 2020 թվականի պետական բյուջեում արդեն կան նախատեսված ֆինանսներ, եւ փոխհատուցումը կազմակերպվելու է նախարարության ու բուհերի միջոցով:

Նա հավելեց, որ նախարարությունը պարբերաբար աշխատում է բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք սպասվելիք փոփոխության մասին տեղեկացված են, եւ հավելյալ փաստաթղթեր ընդունելու անհրաժեշտություն չկա: Բուհերում այժմ թարմացնում են առկա ցուցակները՝ մինչ ՀՀ կառավարության կողմից որոշումը կընդունվի, այնուհետեւ յուրաքանչյուր բուհ, ըստ ցուցակների, կստանա ֆինանսավորումը:

Գրիգորյանը հույս հայտնեց, որ նախագիծը կընդունվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին, եւ ուսումնական տարվա ավարտին ուսանողներն այդ փոխհատուցումը կստանան: Նա հավաստիացրեց, որը գործընթացը կլինի շարունակական:

Հավելենք, որ որոշումն ընդունվելու դեպքում զեղչը կգործի բոլոր համալսարաններում եւ կվերաբերի ոչ միայն Ապրիլյան պատերազմի, այլեւ մնացած դեպքերում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին:

Համապատասխան նախագիծը՝ «ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183 -Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին», այժմ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3942 դիտում

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու

Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը

Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու

Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը

Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել