Երևան
12 °C
Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել է 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2 %ով պակաս։
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բարելավվել է այս բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակը: Միայն 2019թ. ընթացքում դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 38 քրեական գործ՝ 40 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարան է ուղարկվել 10 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ: Այսինքն՝ դատարան ուղարկված քրեական գործերի թիվն աճել է 28-ով կամ 280%-ով, իսկ անձանց թիվը՝ 30-ով կամ 300%-ով։
Ավելին, հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև դատարանում ավարտված քրեական գործերի թիվը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված քրեական գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 27 քրեական գործ՝ 29 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ 7 անձի վերաբերյալ: Այսինքն՝ աճը կազմել է մոտ 4 անգամ:
Հարկ է նշել, որ 2019թ. ընթացքում միայն Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը պատճառված շուրջ 322 մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում 12.5%-ով։ Վերականգնվել է 3 մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ կրկնակի ավելի է: Չվերականգնված գումարի մի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական, անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Բնապահպանական իրավախախտումների վերաբերյալ դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև քննությունների համակողմանիության ապահովման հարցում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող յուրաքանչյուր քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում առերևույթ հանցավոր արարքներին անտառային տնտեսություն վարող պատասխանատու պաշտոնատար անձանց՝ այս կամ այն կերպ հնարավոր ներգրավվածությանը:
Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քննվող 2 քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պարզել է, որ մի դեպքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, մյուս դեպքում «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով ինքնությունը չպարզված անձինք իրականացրել են մեծածավալ ապօրինի հատումներ, որոնց հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջինի դեպքում 5․6 մլն ՀՀ դրամի, երկրորդի դեպքում 23 մլն ՀՀ դրամի վնաս։ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր, ընթանում է նախաքննություն։
Մեջբերված օրինակները եզակի բնույթ չեն կրել: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ապօրինի անտառահատումների շրջանակներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, որոնց մեծ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածների հատկանիշներով: Մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության անտառապետին, նույն անտառպետության անտառապահին, «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահին։
Դատարան է ուղարկվել ապօրինի անտառահատումների հետ կապված կոռուպցիոն բնույթի 2 գործ՝ 3 անձանց նկատմամբ, որոնցով դատաքննությունն ընթացքի մեջ է։
Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT