Երևան
12 °C
ՀՀ զինդատախազությունը 2019թ. բացահայտվել է ԶՈՒ-երում կոռուպցիոն հանցագործություններով և այլ իրավախախտումներով պետությանը պատճառված այնքան վնաս, որքան 2013-2018թթ. միասին վերցված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռոպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական գործեր:
Դրանցից 63-ը հարուցվել է պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 29-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, 27-ը՝ վատնման կամ յուրացման եղանակով տարբեր չափերի հափշտակություններ կատարելու, 11-ը՝ կաշառք ստանալու կամ տալու, 8-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 3-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության, 3-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու, հատկանիշներով:
Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։ Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50 տոկոսով: Պարզվել է նաև, որ 2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված, ինչպես նաև տարվա ընթացքում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786 մլն ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 410մլն դրամը, իսկ մի մասով քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Նշված ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումից բացի, զինվորական քրեական հետապնդման մարմինների համար առաջնային է համարվել քննվող քրեական գործերի հանգուցալուծումը, վարույթների ավելորդ ձգձգումներից խուսափելը և ողջամիտ ժամանակահատվածում մեղավորությունը հաստատված անձանց պատասխանատվության ենթարկելն ապահովելը: Բացի այդ, էական նշանակություն է տրվել կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, պատճառների վերացմանը, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Այդ նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 195 միջնորդագիր և հաղորդում, որոնց քննարկումների արդյունքում միջոցներ են ձեռնարկվել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնակարգով սահմանված տույժերի են ենթարկվել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք և զինծառայողներ:
Զգալի աշխատանք է տարվել զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի իրականացման համատեքստում: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության հարցադրումներով 2019թ. ընթացքում կատարվել է 400 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է թվով 230 խախտում: Դրանք հիմնականում վերաբերել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներին: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ 2018թ. համեմատ 2019թ. իրականացված ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 27.3%-ով ավելի քիչ խախտումներ, ինչը վկայում է զինվորական դատախազության կողմից նախկինում իրականացված ուսումնասիրություններով ի հայտ բերված նմանատիպ խախտումները բացառելու և դրանց պատճառները վերացնելու ուղղությամբ իրավասու մարմինների, զորամասերի ղեկավարության կողմից կատարված աշխատանքի մասին: Այդ խախտումներով պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ 2019թ. ընթացքում տրվել է 175 նախազգուշացում, ինչը 2018թ. համեմատ ավելի է 70.3%-ով։ Իսկ ուսումնասիրություններով պարզված՝ առերևույթ հանցագործության հատկանիշ պարունակող տվյալների ձեռքբերմամբ հարուցվել է 41 քրեական գործ։
Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը 2018թ. արդյունքը (մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ) գերազանցում է 6 անգամ կամ հավասար է 2013-2018թթ. արձանագրված վնասի ընդհանուր չափին։
Բացառապես դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ վնաս՝ կամ 2018թ. (680մլն ՀՀ դրամ) համեմատ գրեթե կրկնակի ավելի: Պետությանը պատճառված գույքային վնասից մնացած մոտ 10.2 մլրդ ՀՀ դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT