ՀՀ-ի համար նախադեպային է. տուժող եւ պաշտպանական կողմերը՝ 26 տարվա սպանության գործով դատավճռի բեկանման մասին

Գործարար Մհեր Պողոսյանի՝ 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճռի բեկանումն ու գործը նոր քննության ուղարկելը եւ տուժող, եւ  պաշտպանական կողմը նախադեպային որակեցին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ այսօր բեկանվեց Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը, եւ որոշում կայացվեց գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում սպանվածի որդու՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված Էդուարդ Պողոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշեց, որ որոշումը դեռեւս չեն ստացել, դրա հիմքերին ծանոթ չեն, բայց ըստ ամենայնի, դատարանը վկայակոչել է իրավունքի ուժը. «Մենք ապրում ենք իրավական պետությունում, որտեղ իրավունքի գերակայություն է, եւ ոչ թե օրենքի. սրանք տարբեր բաներ են: Բողոքի ողջ քննության ընթացքում պաշտպանական կողմը հղում կատարեց օրենսդրական կարգավորումներին, տեխնիկական խնդիրներին, բայց մեր դիրքորոշումը այն էր, որ հիմնարար իրավունքի իրացումը չպետք է պայմանավորել նմանատիպ տեխնիկական խնդիրներով, օրենսդրական բացը այս պարագայում, այո, տեխնիկական խնդիր է, եւ պետք է ստորադաս լինի իրավունքի գերակայությանը»:

Գլխավոր խնդիրը տվյալ դեպքում քրեական գործի նյութերի բացակայությունն է. օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո այդ նյութերը ոչնչացվել են, բայց այս հանգամանքը, ըստ Մեջլումյանի, լուծելի խնդիր է. «Ողջ են այն մարդիկ, ովքեր ականատես վկաներ են եղել, գործի նյութերից, այնուամենայնիվ, կան պահպանված որոշումներ, ինչպես, օրինակ, մեղադրական եզրակացությունն է, դատավճիռը, էլի մի քանի որոշում, այո, սա նորություն է, այսպիսի նախադեպ չի եղել ՀՀ-ում»: Մեջլումյանի խոսքով՝ մտնում ենք իրավական մի նոր փուլ, ինչի արդյունքում հնարավոր է՝ դատավարական օրենսդրության մեջ կարգավորումներ մտցվեն, եւ գործերի պահպանման ժամկետները վերանայվեն: Հարցին՝ եթե արարքի վերաորակում կատարվի, եւ Հրանտ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվի սպանության հոդվածով, արդյո՞ք վաղեմության խնդիր չի առաջանա, Մեջլումյանը պատասխանեց. «Երբ խոսքը գնում է դիտավորությամբ սպանության մասին, անձին սպառնում է պատժի առավելագույն չափ (խոսքը ցմահ ազատազրկման մասին է,- խմբ), դա արդեն դատարանի որոշման տիրույթում կլինի»: Ի պատասխան հարցին՝ արտաշիրիմում կատարելու անհրաժեշտություն կլինի՞, եւ այդ դեպքում խնդիրներ չե՞ն առաջանա՝ հաշվի առնելով, որ դեպքից անցել է 26 տարի, փաստաբանն ասաց, որ զարգացած արտերկրում անգամ 40 տարի անց գործերի վերաբացումներ են տեղի ունենում. «Վերջին նիստի ժամանակ պաշտպանական կողմը դարձյալ խոսեց այդ մասին եւ ասաց՝ ինչպես եք պատկերացնում, թե կարող է արտաշիրիմում լինել, բայց զարգացած արտերկրում անգամ 40 տարի անց վերաբացումներ են տեղի ունենում, մենք պետք է սկսենք քայլել այդ ճանապարհով, կունենանք խոչընդոտ՝ կլուծենք այն, հեշտ չի լինելու, այո, որովհետեւ մենք նոր անիվ ենք հայտնագործելու, այն անիվը, որը վաղուց հայտնագործված է, եւ կիրառում են 250 տարեկան դատարանները»: Ամեն դեպքում, արտաշիրիմման անհրաժեշտություն կլինի թե ոչ, Մեջլումյանն այս պահին դժվարացավ պատասխանել, բայց նաեւ չբացառեց:

Զարուհի Մեջլումյանի համար այս որոշումը սպասելի էր այնքանով, որ ինքը տեւական ժամանակ պայքարել է փակված քրեական գործերի վերաբացման ուղղությամբ. «Սա իմ թեզի ուղիղ շարունակությունն է, եւ նաեւ հուզիչ է այնքանով, որ Էդուարդ Պողոսյանի ընտանիքը սրան 25 տարի սպասել է տուժածի կարգավիճակով՝ ապրելով իրավունքի խախտման հոգեվիճակով. «Խոսում ենք մեղադրյալների մասին, որոնք մեկ ցուցմունքով եւ 2 դատական նիստի արդյունքում են հայտնվել բանտերում, որովհետեւ ազդեցիկ են եղել տուժողները, իսկ երբ մեղադրյալներն են ազդեցիկ եղել, անգամ երբ հարյուր ապացույց է եղել, մոռացել են տուժողներին, այսինքն՝ խնդիրը սելեկտիվ արդարադատության մեջ է, գոնե հեղափոխությունից հետո եւ նմանատիպ գործերի վերանայման վարույթներով կարելի է հուսալ, որ մարդու իրավունքները կսկսվեն իրագործվել ոչ թե պայմանավորված դատարանից դուրս նպատակահարմարություններով, կողմերի ազդեցիկությամբ, այլ իրավունքի գերակայությամբ, եւ օրենքի առջեւ  բոլորի հավասարությունը կլինի ոչ թե սահմանադրական դրույթ, այլ մարդիկ այն իրենց մաշվի վրա կզգան, Էդուարդ Պողոսյանն այժմ իր մաշկի վրա զգում է արդարության շունչը»: Մեջլումյանը նշեց՝ հեղափոխությունը, գոնե իր համար, ընդդեմ անարդարության էր եւ հանուն արդարության, որովհետեւ ամեն մարդ, ըստ նրա, ունի անարդարության իր պատմությունը: 

Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանն էլ, մեր զրույցում ասաց, որ ինքը չափազանց ուրախ է եւ շնորհակալ բոլոր նրանց, ովքեր ողջ պայքարի ընթացքում իր կողքին են եղել. «Կարծում եմ՝ սա մի կետ է, որով մարդու իրավունքներին ՀՀ-ում կսկսեն այլ կերպ նայել, մի կետ, որ ցույց է տալիս՝ չի կարելի մարդ սպանել ու չնստել, մարդու կյանքը ամենաթանկ բանն է, եւ ես հուսով եմ, որ եթե մարդիկ իմ պես պայքարեն, բոլոր դատավորները եւ քննիչները կկսկսվեն այլ ձեւ աշխատել»:

Պաշտպանական կողմը, սակայն, ճիշտ հակառակ կարծիքին է: Զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Հրանտ Գրիգորյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը մեր զրույցում դատարանի որոշումն անվանեց պոպուլիստական. «Թող ինձ ներեն դատավորները, բայց սա օրենքի հետ որեւէ աղերս չունեցող, ոչ իրավական եւ ֆեյսբուքյան մակարդակի որոշում էր, ես չգիտեմ, թե իրավական որ հիմքի վրա դատարանը կարող էր հենվել՝ բողոքը բավարարելով, համենայն դեպս, որեւէ հիմք չուներ»: Հարցին՝ իրենց գնահատմամբ գործի նյութերի բացակայությունը խոչընդո՞տ է լինելու առաջին ատյանի դատարանում գործի քննության համար, պաշտպան Հովսեփ Սարգսյանը պատասխանեց. «Մեր գնահատմամբ չէ, Քրեական դատավարության ողջ տրամաբանությունն է այդպիսին»: Սարգսյանը նշեց՝ կուզեր, որ քրեական գործի նյութերը լինեին, եւ դրանցով պարզվեր, թե ինչ է տեղի ունեցել իրականում.  «Բայց դրանք չկան, եւ այսպիսով մենք վտանգավոր նախադեպ ենք ստեղծում Հայաստանի Հանրապետությունում, տուժող կողմը հղում է անում իրավունքի ուժին, բայց իրավունքի ուժը պետք է առարկայական լինի, սեղանին պետք է թուղթ լինի, իսկ այն չկա, 25 տարի առաջ մահացած մարդուն ո՞նց են դիահերձելու, պատկերացնո՞ւմ եք դա, ո՞նց են ասելու, թե նա այդ ժամանակ, օրինակ, որ դիրքով է եղել»: Սարգսյանի կարծիքով՝ օբյեկտիվորեն հնարավոր չէ նաեւ այսքան տարի անց արտաշիրիմում իրականացնել:

Գործի նյութերի բացակայությունից բացի Հրանտ Գրիգորյանի պաշտպանը նաեւ վաղեմության ժամկետի խնդիր է տեսնում. «Կա նաեւ վաղեմության ժամկետի խնդիր, բայց ամենակարեւորը գործի նյութերի բացակայությունն է, բացակայում են փաստական հանգամանքները. եթե ես հիմա ասեմ, որ 45 տարի առաջ ինչ-որ բան է տեղի ունեցել, հնարավոր համարո՞ւմ եք, որ դա կարող է լինել նոր երեւան եկած հանգամանք»: Հարցին, թե այս պարագայում ինչպե՞ս է պատկերացնում գործի քննությունը առաջին ատյանի դատարանում, Սարգսյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թող դատական համակարգը պատասխան տա սրա համար»: Սարգսյանի խոսքով՝ Հրանտ Գրիգորյանը նիստին մասնակցում էր, եւ դատարանի որոշումից շատ զարմացած էր. «Արդարադատության թափանցիկությունը պոզերով-պոչերով կենդանի չէ, այլ օրենքի հնարավոր կիրառման հետեւանքն է, եւ երբ օրենքի հստակ կիրառման դեպքում այս բողոքը պետք է մերժվեր, բնական է, որ Հրանտ Գրիգորյանի մոտ զարմանք առաջացավ»,- մեր զրույցում նշեց պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3512 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր