Երևան
12 °C
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի և խորհրդական Արտավազդ Բարսեղյանի ուղեկցությամբ այսօր Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում ներկա է գտնվել Պետրոսյանների Գաստրո Բակի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, Հայաստանում ՌԴ դեսպանության 3-րդ քարտուղար Նատալյա Վիկտորովան, ՌԴ դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը, ՏԿԵ նախարարության ներկայացուցիչներ, Եղվարդ համայնքի և վարչական շրջանների ղեկավարներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը կարևորել է տարածաշրջանում Գաստրո Բակի առկայությունը՝ որպես ներքին տուրիզմի զարգացմանը խթանող կարևորագույն օղակ.
«Մեր համայնքների կայուն զարգացման տեսլականը այս ուղիով էլ նախանշել ենք՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, միջազգային կազմակերպությունների, դոնոր կառույցների հետ համատեղ, որպեսզի անենք առավելագույնը այս չքնաղ համայնքները նախևառաջ արտագաղթի ճիրաններից հետ բերելու և ամենակարճ ու իրատեսական ժամանակամիջոցներում նաև ներգաղթն ու կայուն զարգացումն ապահովելու համար»,-նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Գաստրո Բակի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը մասնակցել են կազմակերպված մշակութային միջոցառմանը:
Նշվում է, որ Գաստրո Բակի հիմնման ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվել ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Պետրոսյանների Գաստրո Բակը զբոսաշրջային և մշակութային մի վայր է, որտեղ հյուրերը, զբոսաշրջիկները հնարավորություն ունեն մասնակցելու տիկնիկագործության և գորգագործության վարպետաց դասերի, վայելել երաժշտական և պարային տարբեր կատարումներ, համտեսել ավանդական հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ:
Գաստրո Բակի հիմնադիրները, ովքեր հենց Արագյուղ համայնքի բնակիչներ են, նաև նախատեսում են զբոսաշրջիկների համար կազմակերպել ճանաչողական այցեր բնակավայրի տեսարժան վայրեր:
Նպատակն է խթանելու ներգնա տուրիզմը, ստեղծելու բոլոր պայմանները, որպեսզի զբոսաշրջիկները հաղորդակից լինեն տեղանքին, բնությանը և բնակավայրի սովորույթներին:
Գաստրո Բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2018 թվականին «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն
Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա
«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ
Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին
Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել
«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի
Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան
Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ
Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի
Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը
Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ
Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան
Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը
Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ
Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան
Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ
Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ
Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն, կան փակ հատվածներ․ մի շարք ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց
Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդով բեռնատարների համար փակ է
Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին
Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել
Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել
Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT