Երևան
12 °C
Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին նախորդ տարվա սեպտեմբերին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:
Վերջինիս խոսքով՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, եւ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ մերժելով իրենց գրավի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումն էլ իրենք բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, որն էլ, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, գրավի մասով դատական ակտն այսօր բեկանեց՝ մասնակի բավարարելով պաշտպանական կողմի բողոքը:
Սահակյանը նշեց՝ որպես գրավի չափ միջնորդել էին 501.000 կամ ավելի դրամ, սակայն դատարանն իր հայեցողությամբ սահմանեց 1 միլիոն 500 հազար դրամ: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ դրա հիմքերին ծանոթ չէ. «Մենք հուսով էինք, որ հիմնավոր կասկածի մասով կբավարարվի, բայց բավարարվեց գոնե գրավի մասով, մնացածն արդեն օրերի խնդիր է. այժմ ակնկալում ենք, որ մոտ օրերս Զավեն Գրիգորյանի քրեական հետապնդումն ընդհանրապես կդադարեցվի, եւ սուտ մատնության հատկանիշներով առնվազն երեք հոգու դեմ քրեական գործ կհարուցվի»: Մեր ճշտող հարցին՝ խոսքն ականատես վկաների մասի՞ն է, ովքեր նրա դեմ ցուցմունք են տվել, պաշտպանը պատասխանեց. «Նկատի ունեմ այն անձնավորությանը, որ հարցաքննվել է որպես վկա, բայց ականատես չի եղել եւ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ ասելով, որ ականատես է եղել, եւ նաեւ Արա Մխիթարյանի երկու չակերտավոր ընկերներին, ովքեր սուտ մատնություն են կատարել»: Թե կոնկրետ ում նկատի ունի, պաշտպանն այս պահին չցանկացավ մանրամասնել, միայն ասաց. «Խոստացել էի, որ եթե Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները չվերացվեն, կսկսեմ նախաքննական գաղտնիք հրապարակել, բայց ինչպես տեսնում եք, դրա կարիքը էլ չկա»:
Հարցին՝ պատրաստվում է հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հանդես գալ, Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Ես նախկինում ներկայացրել եմ նման միջնորդություն, եւ այն մերժվել է, այժմ մի քանի օր կսպասեմ. եթե վարույթն իրականացնող մարմինը սեփական նախատեսությամբ նման քայլերի չդիմեց, ապա անպայման նորից կներկայացնեմ»: Հարցին, թե ընդհանուր առմամբ նախաքննությունն այժմ ինչ փուլում է, Սահակյանը պատասխանեց. «Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որից հետո, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, սուտ մատնության համար գործ հարուցվի, եւ շուտով արդեն նախաքննության ավարտ հայտարարվի, քանի որ, ըստ իս, լրացուցիչ քննչական գործողությունների կարիք այլեւս չկա»:
Ինչ վերաբերում է Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, որն այս պահին շարունակում է մնալ կալանավորված, պաշտպանը նշեց՝ նրա մասով ակնկալում են արդար դատաքննություն:
Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցություն էր ունեցել Վայոց ձորի՝ արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը (միջադեպից հետո մարզպետը հրաժարական էր տվել): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Նշենք նաեւ, որ գործով ականատես վկաներ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, ինչը պնդել են նաեւ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ, սակայն Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից
Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի․ Թրամփ
Փոխվարչապետն ու «Վեոլիա»-ի փոխնախագահը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
«Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել․ Իրանը թևավոր հրթիռներ է կիրառել
Ուժեղ հանրահավաքը 400 մարդու էլ չի կարողացել հավաքի․ եթե սա է ընդդիմության ուժեղ մասը, բա մնացածն ի՞նչ օրի են
25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը կնվազեցվի
Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում
Գորայքում առանց համապատասխան թույլտվության քար է արդյունահանվել․ վերականգնվել է 7․3 մլն դրամ վնասը
2024-ին ԶՈՒ-ում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել, ապատեղեկատվություն է․ ՊՆ
ՇՄ նախարարը Նիդերլանդների դեսպանի հետ COP17-ին առնչվող կազմակերպչական և օրակարգային հարցեր է քննարկել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 7-ին
Ինքը իր տեքստերը չի գրում․ անգրագետ է․ ո՞վ է գրում կալուգացի օլիգարխի անունից տարածվող տեքստերը. Ռուբինյան
Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Ալեքսանյան
Տաշիր Սամոյի «ուժեղ» ակցիան ԱԺ-ի դիմաց, մասնակիցներից ավելի շատ լրագրող ու ոստիկան կա. Չախոյան
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
ՀՀ-ում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Նանուշյան
«Ուժեղների» հավաքի մասնակիցները չգիտեն՝ ինչու են հավաքվել. Հովհաննիսյան. տեսանյութ
Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները
Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Իսկ ձեր ու ձեր կապիտալի հետ ի՞նչ է պատահելու, երբ ՀՀ ինքնիշխանությանը վերջը տալու առաքելությունը տապալեք
Ինչ էլ արած լինի, միայն սա բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան. Հարությունյանը՝ Կարապետյանի խոսքի մասին
Մոտենում են ցուրտ, տեղումնաբեր հոսանքներ. ՀՀ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, բուք, մերկասառույց
Սամվել Կարապետյանի գռդոն արած տեքստից ակնհայտ է, որ նա 6 երգ գիտի, 6-ն էլ Ռուսաստանի մասին. Առաքելյան
Մի քանի հարյուր փամփուշտ, ինքնաձիգներ, հրացաններ, ատրճանակներ. քաղաքացիները զինամթերք են հանձնել
Իրանական կողմը նոր հարվածներ է հասցրել Թել Ավիվին. տեսանյութ
Գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձերը լացեք, լացելու շատ բան ունեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Քննիչի մասին վնասակար տեղեկություն հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործն ուղարկվել է դատարան
«Պեռաշկին» ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Ժամանակը՝ մինչև ապրիլի 8. հետո Իրանն այլևս չի ունենա կամուրջներ ու էլեկտրակայաններ, կպայթեցվի ամեն ինչ. Թրամփ
Քաղաքական տեքստերը տվել էին AI-ը գրեր, գոնե վերջինն էլ վստահեին, թե չէ հակահայկական կոչեր են ստացվել. Հակոբյան
ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին. մանրամասներ
Հեռախոս էլ ունես, ինտերնետ էլ, մտի եթեր մի 2 բառ ասա, կամ լավ, գոնե էդ տեքստը ծերից ծեր կարդա. վարչապետ
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. տեսանյութ
Փետրվարին տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվել է, դանակով հարվածներ հասցրած անձը՝ հայտնաբերվել
Քննարկման է դրվել աշխատող ծնողների համար՝ երեխաներին ուսհաստատություն ուղեկցելու ժամ տրամադրելու մասին նախագիծ
Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել
Ազգային ժողովի խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT