Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Վայոց ձորում ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին նախորդ տարվա սեպտեմբերին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Վերջինիս խոսքով՝ քննիչը միջնորդություն էր ներկայացրել կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, եւ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ, բավարարել էր այն՝ մերժելով իրենց գրավի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումն էլ իրենք բողոքարկել էին Վերաքննիչ դատարան, որն էլ, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, գրավի մասով դատական ակտն այսօր բեկանեց՝ մասնակի բավարարելով պաշտպանական կողմի բողոքը:

Սահակյանը նշեց՝ որպես գրավի չափ միջնորդել էին 501.000 կամ ավելի դրամ, սակայն դատարանն իր հայեցողությամբ սահմանեց 1 միլիոն 500 հազար դրամ: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ դրա հիմքերին ծանոթ չէ. «Մենք հուսով էինք, որ հիմնավոր կասկածի մասով կբավարարվի, բայց բավարարվեց գոնե գրավի մասով, մնացածն արդեն օրերի խնդիր է. այժմ ակնկալում ենք, որ մոտ օրերս Զավեն Գրիգորյանի քրեական հետապնդումն ընդհանրապես կդադարեցվի, եւ սուտ մատնության հատկանիշներով առնվազն երեք հոգու դեմ քրեական գործ կհարուցվի»: Մեր ճշտող հարցին՝ խոսքն ականատես վկաների մասի՞ն է, ովքեր նրա դեմ ցուցմունք են տվել, պաշտպանը պատասխանեց. «Նկատի ունեմ այն անձնավորությանը, որ հարցաքննվել է որպես վկա, բայց ականատես չի եղել եւ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ ասելով, որ ականատես է եղել, եւ նաեւ Արա Մխիթարյանի երկու չակերտավոր ընկերներին, ովքեր սուտ մատնություն են կատարել»: Թե կոնկրետ ում նկատի ունի, պաշտպանն այս պահին չցանկացավ մանրամասնել, միայն ասաց. «Խոստացել էի, որ եթե Զավեն Գրիգորյանի իրավունքների խախտումները չվերացվեն, կսկսեմ նախաքննական գաղտնիք հրապարակել, բայց ինչպես տեսնում եք, դրա կարիքը էլ չկա»:

Հարցին՝ պատրաստվում է հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հանդես գալ, Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Ես նախկինում ներկայացրել եմ նման միջնորդություն, եւ այն մերժվել է, այժմ մի քանի օր կսպասեմ. եթե վարույթն իրականացնող մարմինը սեփական նախատեսությամբ նման քայլերի չդիմեց, ապա անպայման նորից կներկայացնեմ»: Հարցին, թե ընդհանուր առմամբ նախաքննությունն այժմ ինչ փուլում է, Սահակյանը պատասխանեց. «Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որից հետո, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, սուտ մատնության համար գործ հարուցվի, եւ շուտով արդեն նախաքննության ավարտ հայտարարվի, քանի որ, ըստ իս, լրացուցիչ քննչական գործողությունների կարիք այլեւս չկա»:

Ինչ վերաբերում է Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, որն այս պահին շարունակում է մնալ կալանավորված, պաշտպանը նշեց՝ նրա մասով ակնկալում են արդար դատաքննություն:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցություն էր ունեցել Վայոց ձորի՝ արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը (միջադեպից հետո մարզպետը հրաժարական էր տվել): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ Հարություն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածով՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Նշենք նաեւ, որ գործով ականատես վկաներ զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, ինչը պնդել են նաեւ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ, սակայն Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4051 դիտում

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի

Երբ մի ուժ մեղադրում է մյուսին Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի. Ռուբինյան

Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Հայտնի է՝ քանի զբոսաշրջիկ է մարտ ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ. նախարար