Մեղադրանք է առաջադրվել «Վստրեչի Ապեր»-ի եղբորորդուն եւ հարեւանությամբ բնակվող մի անձի

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերաբերյալ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ բողոքարկել են նշված երկու անձանց ձերբակալման որոշումները, ինչը քննվելու է միջնորդությունների հետ համատեղ:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել առեւանգման համար, իսկ մյուս անձին՝ կողոպուտի: Ըստ պաշտպանի՝ Արման Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրվել է ամուսինների ցուցմունք, որոնք նշել են, որ իրենք ենթադրում են, թե Վարդանյանն իրենց որդուն առեւանգել է. «Ընդ որում, այդ ամուսիններն ասում են, որ իրենց որդին նման բան չի ասել, դա միայն իրենց ենթադրությունն է»: Նշենք, որ խոսքը օրեր առաջ Էրեբունում հրազենային վիրավորում ստացած 37-ամյա տղամարդու ծնողների մասին է. տղամարդը, ըստ պաշտպանի, պարբերաբար բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:

Ինչ վերաբերում է Վարդանյանի որդուն, նա ազատ է արձակվել. «Նա բերման էր ենթարկվել ակնհայտ ապօրինի կերպով, նույնիսկ չեն կարողացել պարզաբանել, թե ինչ կասկածանքով, ընդամենը նշել են, որ կողոպուտ եւ առեւանգում կատարելու կասկածանքով, բայց քանի որ այն չի հաստատվել, ազատ են արձակել»:

Հարցին, թե որտեղ է այժմ Արամ Վարդանյանը եւ ինչ կարգավիճակ ունի այս քրեական գործով, Սահակյանը պատասխանեց, որ Հայաստանում է եւ որեւէ կարգավիճակ չունի. «Արամ Վարդանյանին նույնիսկ քննչական մարմին կամ ոստիկանություն հրավիրող չի եղել, մենք այս երկու օրերի ընթացքում հայտարարել ենք, որ ծանուցում չի եղել, եւ, բնականաբար, բոլորը տեղեկացված են, որ մենք նրա փաստաբաններն ենք, մեր միջոցով եւս նրան որեւէ մեկը որեւէ տեղ չի հրավիրել»: Սահակյանի խոսքով՝ իրենց մինչեւ հիմա չի ներկայացվել փաստաթուղթ այն մասին, թե նախօրեի գործողություններն ինչի շրջանակներում են իրականացվել. «Ավելին՝ երբ դրանից հետո Ոստիկանությունը հայտնել էր, թե նրան ձերբակալելու որոշում է եղել, մենք երկու օր ապարդյուն փորձում ենք պարզել, թե նման որոշում ով է կայացրել կամ առհասարակ կայացվել է, թե ոչ, մեզ նման որոշում մինչ այս պահը չի ներկայացվել, ուստի մենք հասկանում ենք, որ նման որոշում չի էլ եղել»:

Մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերից բացի, Արամ Վարդանյանի տանը գործողությունները շարունակվել էին նաեւ երեկ՝ կեսօրին. ոստիկանները խուզարկություն էին իրականացրել Վարդանյանի բնակարանում, որի համար արդեն ներկայացրել են դատարանի թույլտվություն. «Եղել է Վաչե Մարգարյանի կողմից կայացված որոշում, որով դատարանը թույլատրել է իրականացնել խուզարկություն, սակայն չի որոշել, թե ինչ իրեր հայտնաբերելու համար է դա կատարվելու, այդ որոշումը եւս մեր կողմից բողոքարկվելու է»: Խուզարկության արդյունքում, ըստ պաշտպանի, առգրավվել է Արամ Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիա. «Երեկ առգրավել են լուսանկարներ, նրա եւ հարազատների հարսանիքների, ծնունդների եւ տարբեր արարողությունների տեսաերիզներ, որոնք որեւէ հանցագործության հետ որեւէ առնչություն չունեին, բայց մենք հասկանում ենք, որ Արամ Վարդանյանի անձնական կյանքը շատ է հետաքրքրում մեր իշխանություններին, եւ նրանք պարբերաբար միջամտում են նրա անձնական կյանքին, ինչի առթիվ եւս մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու:

Ինչ վերաբերում է ոստիկանների գործողությունների՝ իրենց գնահատմամբ ոչ իրավաչափության վերաբերյալ հաղորդմանը, պաշտպանները դեռեւս չեն հասցրել այն պատրաստել. «Ոստիկանների գործողությունների հետ կապված հաղորդում դեռ չենք հասցրել ներկայացնել, որովհետեւ անընդհատ նրանց հետ գործընթացների մեջ ենք, բայց մամուլի միջոցով այդ ամենն արդեն հայտնել ենք, իսկ մամուլի հրապարակումները, գիտենք, եւս հանցագործության մասին հաղորդում են, այնպես որ մենք հանգիստ ենք, որ իրավապահ մարմինները տեղեկացված են, եւ կտեսնենք՝ իրենց պարտականություններն ինչպես կկատարեն կամ կկատարեն, թե ոչ»,- մեր զրույցում նշեց Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք՝ մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերը՝ 02:40-ի սահմաններում, ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ազգակիցների առանձնատներում: Այս մասին հայտնի դարձավ երեկ վաղ առավոտյան, երբ Վարդանյանի փաստաբանները սոցիալական ցանցերով հայտարարեցին, թե գիշերը ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ, իրավական որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, հարձակվել են Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա, կոտրել դռներն ու պատուհանները, նաեւ՝ կատարել հափշտակություն։ Հանգամանքները մանրամասնելու համար փաստաբանները կեսօրին ասուլիս հրավիրեցին՝ լրագրողներին ցույց տալով կատարված գործողությունների արդյունքները: Օրվա ավարտին արդեն հակիրճ պարզաբանում ներկայացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել, սակայն ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից եւ նախաքննության շահերից՝ այդ պահին հավելյալ տեղեկատվության չտրամադրվեց. «Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանը, դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»,- գրել էր Աբրահամյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7327 դիտում

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան