Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Բողոսի Յոսուփովիչին:
«Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Այս պահից Դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի եք»,- նշել է վարչապետը:
Վարչապետը զրուցել է պարոն Յոսուփովիչի հետ, հետաքրքրվել նրա որպիսությամբ, մաղթել քաջառողջություն:
Նուրհան Յոսուփովիչը ծնվել է 1915 թվականին, Թուրքիայում: Սկզբում ընտանիքով բնակվել են Ստամբուլում, այնուհետև՝ տեղափոխվել Անկարա: Հայրը առևտրական էր, գլխակագործ: Նյութերը բերում էր Իտալիայից և տեղում կարում գլխարկներ: Երեխաների լավ կրթություն ստանալու համար ապահովել է ամեն հնարավոր պայմանները: Նուրհան Յոսուփովիչը կրթություն է ստացել տեղի իտալական դպրոցում: Միշտ աչքի է ընկել առաջադիմությամբ և պատահական չէ, որ իտալացի մասնագետների ուշադրության կենտրոնում է եղել: Կրթությունն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Թուրքիայում Իտալիայի դեսպանատանը: Սկզբում աշխատում էր՝ որպես մշակույթի գծով քարտուղար: Այդպես սկսում է իր դիվանագիտական աշխատանքը: Հետագայում Նուրհան Յոսուփովիչն աշխատում է դեսպանատանը՝ որպես ռազմական ատաշեի երրորդ, այնուհետև՝ երկրորդ քարտուղար, իսկ դիվանագիտական գործունեությունն ավարտել է առաջին քարտուղարի պաշտոնում:
Կենսաթոշակային տարիքում արդեն մեկնել է Իտալիա, որտեղ և բնակվել է որոշ ժամանակ: Եվ ահա ամիսներ առաջ տեղափոխվել է Հայաստան: Նուրհան պապը զավակներ չունի, մայրն ու կինը մահացել են: Այժմ նա Հայաստանում բնակվում է քրոջ ու քրոջ տղայի ընտանիքի հետ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը ներկայացնում է լուսանկարներ՝ արարողությունից.












Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն
Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա
«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ
Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին
Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել
«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի
Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան
Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ
Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի
Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը
Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ
Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան
Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը
Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ
Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան
Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ
Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ
Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն, կան փակ հատվածներ․ մի շարք ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց
Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդով բեռնատարների համար փակ է
Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին
Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել
Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել
Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT