Նախնական տվյալներով՝ հակառակորդը շատ մեծ խմբով չի եղել, իրավիճակը վերահսկվում է. ՀՀ ՊՆ փոխնախարար

Վերջին շրջանում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ակտիվացումների եւ այսօրվա դիվերսիոն փորձի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի եւ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:

Գաբրիել Բալայանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով՝ հակառակորդը շատ մեծ խմբով չի եղել: «Առնվազն 1 զոհ ունեն, որի մասին իրենք էլ են հայտարարել: Մնացածն ընթացքում կհայտարարվի»,- եզրափակեց Բալայանը: 

- Պարոն փոխնախարար, սպասելի՞ էր հայկական կողմի համար ադրբեջանական զինուժի այս մարտավարությունը եւ հնարավոր դիվերսիան:

- Միշտ սպասելի է, որովհետեւ ժամանակ առ ժամանակ նման փորձեր լինում են: Բայց որեւիցե անգամ հաջողության չեն հասնում: Ես միշտ ասել եմ, որ ցանկացած պարագայում հակառակորդի կողմից որեւիցե զորավարժություն, որեւիցե գործողություն կատարելը չի ազդում մեր մարտունակության վրա: Վերջին գործողությունը դրա վառ ապացույցն է: Իրավիճակի հսկողությունը լիովին հայկական կողմի տիրապետության ներքո է:

- Ո՞րն է պատճառը, որ վերջին օրերին հենց Տավուշի մարզի ուղղությամբ են այսպես ակտիվացել:

- Այնտեղ մարտական հերթապահություն իրականացնում է ոչ թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այլ սահմանապահ ծառայությունը: Ես կարծում եմ, որ այնտեղ են փորձում իրենց «դրսեւորել», քանի որ ճակատի այլ մասում սահմանապահ ծառայությունը իրենց «հերոսացնելու» հնարավորություն չունի: Իջեւանի հատվածն իրենց սահմանապահ ծառայությունն է պահում, եւ կարծում եմ, որ պետք է համապատասխան վերլուծություն արվի, թե արդյո՞ք իրենց այդ գործողությունները պաշտպանական բնագավառի իրենց լիազոր մարմնի հետ համաձայնեցված են, թե՞ ոչ:

- Նկատելի էր, որ հակառակորդն օգտագործում է գերմանական արտադրության «Վալլոն» ականորսիչ: Նախկինում երբեւէ եղե՞լ է, որ նրանք գերմանական արտադրության տեխնիկա օգտագործեն:

- Այդ հարցին չեմ կարող պատասխանել, նման տեղեկության չեմ տիրապետում:

- ՀՀ ՊՆ-ն սրանով պայմանավորված քայլեր ձեռնարկելո՞ւ է:

- Մեր գործողությունները պլանավորված չեն հակառակորդի գործողությունների հետ: Մեր գործը անընդհատ զգոն լինելն է, ինչպես նաեւ մարտական պատրաստության աստիճանի բարձրացումը: Այսինքն՝ մենք միշտ պատրաստ պետք է լինենք ու այդ ուղղությամբ էլ գնում ենք, որպեսզի կարողանանք նման ցանկացած սանձարձակ գործողության հակահարված տալ, որպեսզի համապատասխան առավելություն ձեռք բերելու ցանկություն հակառակորդի մտքով չանցնի: Դա վերաբերվում է ոչ միայն նման դիվերսիոն գործողություններին, այլեւ մնացած գործողություններին, որոնք իրականացվում են շփման գծում:

- Պարոն Բալայան, ըստ ձեզ, հայ-ադրբեջանական սահմանին այս լարվածությունը կարո՞ղ է կապ ունենալ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման հետ: Հաշվի առնելով, որ Չավուշօղլուն հայտարարեց, թե ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

- Կարծում եմ՝ դա իրականում ԱԳՆ-ի հետ կապված հարց է: Կարող եմ ասել, որ այդ հանդիպումները պաշտպանության նախարարության գործառույթների վրա չեն ազդում:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի կարծիքով էլ՝ հակառակորդի նման ակտիվությունը 2 պատճառ կարող է ունենալ. «Առաջինը ընդհանուր տարածաշրջանի լարված իրավիճակն է՝ Թուրքիայի հետ կապված խնդիրներ կան, Սիրիայի հետ կապված խնդիրներ կան: Միգուցե դա առիթ է հանդիսացել, որ Ադրբեջանը ակտիվացնի որոշակի գործողություններ: Չի կարելի դա բացառել: Երկրորդն այն է, որ ամեն տարի այս ամիսները հիմնականում համընկնում են հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների ուսումնական փուլի ավարտի հետ: Կա նմանատիպ կարծիք, որ իրենք իրենց քննությունը հենց այդ վերջին փորձով են հանձնում: Եթե մի քիչ հետ գնանք ու նայենք՝ կտեսնենք, որ նման դեպքեր շատ-շատ են եղել՝ հենց Տավուշի մարզի ուղղության վրա՝ մարտ-ապրիլ ամիսներին»:

Պետրոսյանցը նշեց, որ հակառակորդի խնդիրը նման փորձեր կատարելն է, իսկ մեր խնդիրը՝ դրանք կանխելը. «Դա մարտական խնդիր է, յուրաքանչյուր կողմ փորձում է իր խնդիրը կատարել: Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկու հակամարտող կողմերի համար սա այն է, ինչ պետք է կատարվի ամեն օր»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է Ադրբեջանը գերամանական ականորսիչ ձեռք բերել, փորձագետը պատասխանեց. «Հնարավոր է՝ Թուրքիան կամ Իսրայելը այդ ականորսիչները ձեռք են բերել Գերմանիայից, իսկ Ադրբեջանը՝ նրանցից: Չեմ բացառում, որ թուրքական բանակի սպառազինությունից այն հանվել է եւ որպես օգնություն տրվել է Ադրբեջանին: Չեմ կարծում, որ անմիջապես Գերմանիայից ձեռք բերած լինեն»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4614 դիտում

Իրանը կբախվի ռազմական հարձակման և երկրորդային մաքսատուրքերի, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ

Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով

Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ

Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ

Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին

Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը

Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է

ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը

Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում

Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը

Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից

Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ

Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները

Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները

Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում

Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը

Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները

Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն

Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան

Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել