Երևան
12 °C
Քաղաք Գյումրի, Պռոշյան 14. սա այն հասցեն է, որտեղ երեկ ծեծի հետեւանքով մահացել է 42-ամյա Մարինեն, իսկ կնոջ դուստրը՝ 12-ամյա Նազելին, սկզբում՝ Գյումրիում, հիմա արդեն Երեւանում կենաց ու մահու կռիվ է տալիս:
Տարածքում քար լռություն է, հարեւանների դռները՝ կողպված: Երկու բաց դարպաս կար ընդամենը՝ դեպքի վայր հանդիսացող տանն ու կողքի հարեւանինը:
Մարինեի տան բակում ամեն ինչ խառն է, տոպրակներով հավաքված վառելիք՝ գրքեր եւ ստվարաթուղթ, ծառի ճյուղեր, եղեւնու մնացորդներ: Տան պատուհանից երեւում էր, որ ներսում էլ է ամեն բան խառը. անկողին, կենցաղային տարբեր առարկաներ ու հագուստներ են իրար վրա լցված: Տանը մարդ չկար: Դրսի լույսը, սակայն, վառվում էր:
Ովքե՞ր են Պռոշյան 14 հասցեի բնակիչները:
Այս հարցի պատասխանը գտնելու համար ժամեր պահանջվեց: Հարեւանները լուռ էին քարի պես: Նույն լռությունն էր նաեւ տարիներ առաջ, երբ սպանվել էին գյումրեցի Ավետիսյանները: Նույնն էր նաեւ հարեւանների պատասխանը. «Մենք բանից խաբար չենք, ո՛չ լսել ենք, ո՛չ էլ տեսել ենք»: Այս դեպքում նաեւ մեկ նախադասություն էր ավելացել: Տարիներով իրար կողք կողքի ապրած մարդիկ ասում էին, թե մահացած կնոջն ընդհանրապես չեն էլ ճանաչում:
Երկար փնտրտուքից հետո հնարավոր եղավ գտնել մարդկանց, որոնք ի վերջո համաձայնեցին բանավոր պատմել, թե ովքեր էին Պռոշյան 14 հասցեի բնակիչները:
28-ամյա տղամարդը, որը երեկ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապրել է Մարինեի եւ նրա դստեր՝ անչափահաս Նազելիի հետ: Մարինեն նաեւ որդի ուներ: Տղան, սակայն, ապրում է հորաքույրներից մեկի հետ, արդեն բանակի տղա է»,- ասաց հարեւաններից մեկը: Հորաքույրները շատ են խնդրել, որ աղջիկն էլ տնից տեղափոխվի: Երեխան չի համաձայնել:
Ըստ մեր զրուցակիցների՝ կինն էլ, երեխան էլ մշտապես դեմքերի վրա կապտուկներ են ունեցել: Մարինեն իր կապտուկների համար ասել է, թե ճնշման տատանումներ է ունենում, ընկնում է պարբերաբար, ինչի հետեւանքով էլ կապտուկներ են առաջանում:
Ի՞նչ առօրյա են ունեցել Պռոշյան 14 հասցեի բնակիչներ վերջին մեկ-երկու տարում: Հարեւանները բազմանշանակ հայացքներով լռում են՝ մեջբերելով, սակայն, մեկ դեպք: «Քանիմ վախտ առաջ էդ տղուն, համարյա մերկ, մե շալվարմ էր մենակ հագը, ըստեղ մայլի մեջը քաշին, շան ծեծ տվին: Թե ինչ էր էրել, ով էին, չհասկցանք: Հա էլ էդ էր, անընդհատ սաղի հետ կռիվ կեներ»:
Տղամարդը, որն այս պահին ձերբակալված է, խոստովանել է, որ երեկ ինքն է ծեծել 42-ամյա կնոջը եւ նրա անչափահաս դստերը, նույն թաղի մեկ այլ փողոցի բնակիչ է:
Մարինեն ամառը դաշտերում էր աշխատում: Վստահ չէին, բայց զրույցի ժամանակ նշեցին, թե նոյեմբերից քաղաքի տարբեր խանութներում հավաքարար էր աշխատում:
Դեպքի մասին շտապօգնություն հենց այդ 28-ամյա տղայի մայրն է զանգել: Կանչը գրանցվել է ոչ թե երեխայի, այլ 42-ամյա կնոջ համար: «Էդ ծեծից հետո զանգել, մորն է կանչել, էն էլ եկել, զանգել է, էլի»:
Մարինեի աղջիկը՝ Նազելին, որը եւս ծեծվել էր երեկ, այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Աշխույժ, ժիր երեխա է, բոլորի հետ դրսում խաղում, ընկերություն է անում: Սա՝ ըստ հարեւանների:
Պարտաճանաչ աշակերտուհի, հազվադեպ բացակայություններ ունեցող, միջինից բարձր առաջադիմություն ունեցող, մշտապես տնային հանձնարարությունները կատարող, կոկիկ հագ ու կապով, լավ վարքով երեխա: Սա էլ՝ ըստ Օյումջյան դպրոցի, որի սանն է աղջիկը: Դպրոցի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ Նազելին երբեք կապտուկներով դպրոց չի եկել, չունի բացակայություններ: Անցյալ կիսամյակում ընդամենը մեկ բացակայություն է ունեցել, որի համար մատյանում առկա է համապատասխան բժշկական փաստաթուղթ: «Օր չի եղել, որ դասին պատրաստ չլինի, երբեք տխուր կամ մեկուսացված չի եղել, մշտապես ընկերություն է արել դասարանի գերազանցիկների հետ: Դասամիջոցներին բոլոր երեխաների նման վազում էր բուֆետ»:
Մայրը գալի՞ս էր ծնողական ժողովներին՝ ՀԺ-ի հարցին՝ տնօրենն ասաց՝ պարտադիր: Բացի դրանից, նա ամեն օր աղջկան դպրոց էր բերում: «Դասղեկն իրենց մոտ է ապրում: Հաճախ է եղել, որ ճանապարհին հանդիպել է երեխային ու մորը, միասին եկել են մինչեւ կանգառ, հետո այդ մի քանի քայլը դասղեկն ու Նազելին եկել, հասել են դպրոց, մայրն իր երթուղայինը նստել, գնացել է իր աշխատանքին,- պատմեց տնօրենը:
Ինչու՞ մայրն ու դուստրը ենթարկվեցին բռնության, եւ ինչո՞վ է նրանց հարվածել տղամարդը: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ մորն էլ, երեխային էլ հարվածները հասցրել է ձեռքերով: Վարկածներից մեկն այն է, որ վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա: Երեխան էլ խառնվել է վեճին, ինչի հետեւանքով նաեւ երեխային է ծեծել:
Դեպքի պահին տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ գտնվել է, թե ոչ, առհասարակ՝ ինչ վիճակում է եղել, դեռ հստակ չէ: Ըստ դատախազի՝ միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ նմուշներ վերցնելու ուղղությամբ: Իր մեղքը խոստովանած 28-ամյա երիտասարդը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել: Վերջին անգամ դատապարտվել է խուլիգանության համար,- ասաց ՇՄ դատախազը:
Լուսանկարում Պռոշյան փողոցի 14-րդ տունն է, որտեղ կատարվել է դեպքը











Լուսանկարում ծեծի ենթարկված աղջկա՝ Նազելիի տետրերն են



Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT