«իԳործ» ծրագրով Հայաստան հրավիրվող մասնագետներին կեցության ծախսի համար կտրամադրվի 336,000 դրամ. աշխատավարձ չի լինի

Սփյուռքում ապրող եւ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող 20 երիտասարդներ հնարավորություն կունենան մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում: Կառավարությունը սկսում է իրականացնել «իԳործ» ծրագիրը, որի նպատակն է աշխարհի լավագույն համալսարանները ավարտած, բարձր մասնագիտական կարողություններ ունեցող հայրենակիցներին ներգրավել ՀՀ կառավարական համակարգում՝ պրակտիկանտի կարգավիճակով:

Ծրագրի մասին մարտի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վերջինս նկատեց, որ գրեթե բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները մասնակցում են ծրագրին, ուղարկել են ցուցակ, թե ինչ մասնագետների անհրաժեշտություն ունեն:

Ծրագիրը մեկ տարով է: Կմեկնարկի 2020 թվականի հուլիսի 1-ին եւ կավարտվի 2021 թվականի հունիսի 30-ին: Դիմորդները մինչեւ ապրիլի 15-ը հնարավորություն ունեն լրացնելու իրենց տվյալներն ու մասնակցության հայտ ներկայացնել: Իսկ ապրիլի 30-ին արդեն նրանք պատասխան կստանան: 

«Կառավարությունն այս 20 անձանց համար հոգում է ե՛ւ Հայաստան տեղափոխվելը, ե՛ւ 336 հազար դրամ կեցության ծախսերի գումարը, որպեսզի հնարավոր դարձնի այս մարդկանց համար Հայաստանում գտնվելը եւ այդ մեկ տարին աշխատել՝ իրենց մասնագիտական գիտելիքները տրամադրելով հայրենիքին»,- ասաց Զարեհ Սինանյանը: Նա նշեց, որ վերոնշյալ ծրագրով իրենք ոչ միայն ուզում են ամրապնդել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապը, այլ նաեւ հույս ունեն, որ ծրագրով հետաքրքրված մարդկանցից որոշները կմնան Հայաստանում եւ ընդմիշտ կդառնան կառավարման համակարգի մասնիկը:

Վարչապետի հարցին, թե ո՞ր նախարարություններն են մասնակցում ծրագրին, Սինանյանը պատասխանեց, որ բացի Պաշտպանության նախարարությունից ու ատոմային էներգիայի հետ առնչվող կառավարական մարմնից, բոլոր նախարարությունները ցուցակներ են ներկայացրել: Վարչապետը նաեւ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները: Սինանյանը պատասխանեց, որ ընտրությունը լինելու է մրցութային կարգով եւ մասնակիցներն ընտրվելու են՝ ըստ նախարարությունների պահանջների:

Փաշինյանի մեկ այլ հարցին, թե արդյո՞ք դիմում-հայտերն ընդունվելու համար հրապարակվելիք հղման մեջ երեւում են այն հաստիքները, որոնք առաջարկում են գերատեսչությունները, Սինանյանը բացասական պատասխան տվեց: «Հղման մեջ չի երեւում, բայց մենք հանրայնորեն տարածելու ենք, թե ինչ հաստիքներ կան»,- ասաց նա:

Ավելի ուշ «Հայկական ժամանակը» Զարեհ Սինյանից ճշտեց, թե ովքեր են ընտրելու այդ 20 հոգուն: Ընտրող հանձնաժողով կա՞ արդեն, թե՞ դեռ ոչ եւ ի՞նչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը: Նա նշեց, որ ուսումնասիրելու են հայտերը եւ բաշխելու են ըստ նախարարությունների ու գերատեսչությունների: Հետագա ընտրությունը փաստորեն թողնվելու է մասնագետների պահանջարկ ձեւավորած պետական մարմիններին: 

Անդրադառնալով այն հարցին, թե Սփյուռքահայ երիտասարդներին առաջարկվող աշխատանքը կլինի հայեցողակա՞ն, թե՞ քաղծառայողի հաստիքներում, ու եթե երկրորդը, ապա արդյոք խնդիր չի՞ առաջանա օրենքի հետ, որովհետեւ այդ հաստիքների համալրման համար հստակ ընթացակարգ է սահմանվում, Սինանյանը նկատեց, որ  նախարարություններն ու գերատեսչություններն ընտրություն կատարելիս չեն առաջնորդվի ոչ քաղծառայողի, ոչ էլ հայեցողական ընտրության սկզբունքով: «Սա պրակտիկանտների ծրագիր է, սրանք փորձնական աշխատողներ են, աշխատողի կարգավիճակ չեն ունենալու»,- ասաց նա: Մասնագետներին ընտրելու գործընթացը կներառի երկու փուլ. առաջին փուլում կամփոփվեն բոլոր դիմումները, եւ հաջորդ փուլ կանցեն միայն այն դիմորդները, ովքեր համապատասխանում են ծրագրի պահանջներին, երկրորդ փուլում կընտրվեն ծրագրի մասնակիցները եւ նրանց վերջնական ընտրությունը կհաստատվի հարցազրույցի միջոցով:

Սինանյանից հետաքրքրվեցինք, կեցության ծախսերը հոգալու համար ամսական տրամադրվող 336 հազար դրամից բացի այլ գումար ստանալո՞ւ են ընտրված 20 մասնագետները: «Նրանք հավելյալ վարձատրում չեն ստանալու, որովհետեւ սա պրակտիկանտների ծրագիր է, մենք պարզապես օգնում ենք հոգալ կեցության ծախսերը»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե գուցե չվարձատրվող աշխատանքի պարագայում որոշ մարդկանց համար դա խնդիր լինի եւ ցանկացողներն այնքան էլ շատ չլինեն: «Որոշ մարդկանց համար դա խնդիր կլինի, բայց մենք այս ծրագիրը ստեղծել ենք այն մարդկանց համար, որոնց համար սա խնդիր չէ եւ ուզում են ներգրավված լինել պետական կառավարման համակարգում, պատրաստ են առնվազն մեկ տարի հատկացնել դրան: Նրանք պետք է հասկանան, որ սա մշտական աշխատանք չէ եւ իրենք գալիս են Հայաստան պրակտիկանտի կարգավիճակով»,- պատասխանեց նա:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց՝ հեղափոխությունից հետո մոտ 1500 հայտ էին ստացել մեր հայրենակիցներից, որոնք ցանկություն են հայտնել աշխատել կառավարման համակարգում: Սակայն, թե մոտավորապես քանի հոգի կդիմեն «իԳործ» ծրագրով Հայաստան գալու համար, վերջինս դժվարացավ կանխատեսել:

Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցինք, թե իրենց գերատեսչությունում եւ մնացած տեղերում քանի մասնագետի կարիք կա: Նա նշեց, որ 19 մասնագետի ցանկություն են հայտնել միայն ֆինանսների նախարարությունից եւ որ պահանջարկի ցուցակը հսկայական է: Առավել մանրամասն ծանոթանալու համար նա ուղղորդեց հղումով անցնել, որով նաեւ դիմողներն են հայտեր ներկայացնելու՝ http://diaspora.gov.am/…/pages/97/igorts:

«Մեզ էլ հաշվեք, քանի որ մեր գերատեսչության համար էլ ենք ցանկություն հայտնել, սակայն կպահենք առավելագույնը մեկ հոգի: Եվ քանի որ մենք ունենք ավելի քիչ ընտրվողների թիվ, քան գերատեսչությունների թիվն է, բնական է՝ իրատեսական է յուրաքանչյուրի համար մեկ անձը»,- ասաց նա:

Սփյուռքից ժամանած մասնագետը, ընդհանուր առմամբ, կատարելու է այն աշխատանքը, որն ընտրել է առցանց դիմումը ներկայացնելիս: Այնուամենայնիվ, առանձին դեպքերում հնարավոր է լինեն որոշ փոփոխություններ՝ հաշվի առնելով դիմորդի փորձը եւ (կամ) պետական գերատեսչությունների կարիքները: Մասնագետն աշխատելու է առավոտյան ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ը՝ բացառությամբ շաբաթ, կիրակի, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային տոնական եւ հիշատակի օրերի:

Արդյո՞ք անհրաժեշտ է հայերենի սահուն իմացություն ծրագրին դիմելու եւ մասնակցելու համար: Չնայած հայերենի իմացությունն առավելություն է, սակայն այն պարտադիր բնույթ չի կրում: Լեզուների պահանջները մեծապես կախված են լինելու հատուկ նախագծերից/ մասնագիտություններից եւ կարող են մանրամասն քննարկվել հարցազրույցի փուլում:

Մասնագետը կունենա արձակուրդի իրավունք, որի տեւողությունը 20 աշխատանքային օր է: Բայց քանի որ ծրագիրը 12 ամսով է, կեսից հրաժարվել հնարավոր չի լինի: Եվ բացի այդ յուրաքանչյուր ընտրված մասնակցի հետ կնքվելու է պայմանագիր, որով կահսմանվի կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3908 դիտում

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը