Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երեւանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը: Այսօր տեղեկացանք, որ վարչապետն իր մեքենայով նրան տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Պարզվեց նաեւ, որ նույն մարտի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, երիտասարդը դարձյալ փորձել էր վերջ տալ կյանքին, այդ անգամ՝ Դավթաշենի կամրջից: Ինքնասպանությունը կանխել էին տարածքում հերթապահող ոստիկանները:
«Հաղթանակ» կամրջի մոտ երիտասարդը հայտնվել է արդեն իսկ կյանքի համար վտանգ հանդիսացող խնդրով՝ ածելի է կուլ տված եղել, սակայն միաժամանակ ցանկացել է կամրջից նետվել: Երիտասարդի ինքնազգացողությունն արդեն վատ է եղել, երբ կամրջի վրա նրան նկատել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձն ու ծառայողական մեքենայով տեղափոխել բուժհաստատություն:
«Ըստ հիվանդի խոսքերի՝ ածելի էր կուլ տվել: Հետազոտությամբ ախտորոշվել է, որ ստամոքսի մեջ կա օտար մարմին: Բարեբախտաբար առանց վիրաբույժների միջամտության հնարավոր եղավ ածելին հանել գաստրոսկոպիայի եղանակով»,- ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: Բժշկակական միջամտությամբ օտար մարմինը հեռացնելուց հետո երիտասարդն այդ գիշեր մնացել է հիվանդանոցում, սակայն հաջորդ օրը՝ մարտի 8-ին, դիմում է գրել ու հեռացել:
Անատոլի Գնունուց հետաքրքրվեցինք, թե երիտասարդն այլ հետազոտություն անցե՞լ է եւ առողջական ինչ խնդիրներ ունի, վերջինս նշեց. «23-24 տարեկան տղա էր, ես չեմ կարող ասել՝ նա հոգեկան խնդիրներ ունի, թե ոչ, բայց ընդհանրապես նման փորձեր անում են հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն քանի որ մենք համապատասխան հոգեբանական կամ հոգեբուժական բաժանմունք չունենք, ստույգ ոչինչ չեմ կարող ասել»:
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդն արդեն մի քանի ամիս ապրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակայությամբ գործող՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտրոնում: Նրան այստեղ բնակարան են հատկացրել բացառության կարգով:
«Հայակական ժամանակն» այցելեց նշված հաստատություն, սակայն երիտասարդն այդտեղ չէր: Տնօրեն Լիլիթ Աղաջանյանը հայտնեց, որ միջադեպից հետո ոչ մի կերպ չի հաջողվում գտնել տղային: Տնօրենի խոսքով՝ նրա հեռախոսը կամրջից կախված ժամանակ գրպանից ընկել է:

Լուսանկարում՝ Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սպասարկման կենտորոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյան
24-ամյա քաղաքացին Գավառի մանկատան սան է: Նախկինում մի քանի տարի դատապարտված է եղել գողության համար: Դրանցի հետո տեղափոխվել է հատուկ տիպի գիշերօթիկ, ապա՝ նշված կացարան: Լիլիթ Աղաջանյանի խոսքով՝ երիտասարդը հարազատներ չունի, միայն լսել են, որ Գավառում տատիկ ունի, սակայն դա էլ ստույգ չէ:
«Մենք գիտենք, որ նա նախկինում էլ է ինքանսպանության փորձեր արել: Նախքան մեզ մոտ գալն էլ է արել, որից հետո այստեղ բնակարան են տվել: Նորմալ պայամաններով բնակարան է, հանգիստ իր համար ապրում է, ինքն էլ խելոք, զուսպ տղա է, վատ բան չեմ նկատել»,- ասաց Աղաջանյանը:
Երիտասարդն ավտոմեխանիկ է: Տնօրենը հայտնեց, որ օրերս լրացել է նրա՝ կացարանում մնալու 6-ամսյա ժամկետը, դրա համար տղային առավել ուշադրության կենտրոնում էր պահում՝ պետք է դիմում գրեր ժամկետի երկարաձգման համար, սակայն դա խնդիր չէ, պարզապես թղթաբանություն: Իսկ շենքը, որտեղ բնակարան են հատկացրել, հիմնականում տարիքով մարդիկ են ապրում, վերջին մի քանի ամսվա փոփոխությունների արդյունքում այստեղ են տեղափոխվել նաեւ հաշմանդամություն ունեցող մի քանի երիտասարդ ընտանիքներ: Աղաջանյանը նկատեց, որ Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունը նպատակ ունի այս շենքը հետագայում ծառայեցնել հենց այդ նպատակին:
«Ոչ մի վատ բան չենք տեսել այդ տղայից, հանգիստ գնում աշխատում, գալիս էր տուն: Բայց երբեմն բացակայում էր, հետո, երբ հարցնում ենք ո՞ւր էիր, ասում էր՝ աշխատավայրում մնալու տեղ կար, մի քանի օր մնացել է»,-պատմեց Լիլիթ Աղաջանյանը:
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախորդ ինքնասպանության փորձից հետո տղան իր այդ քայլը բացատրել էր բնակարան չունենալով: Ասել է՝ մանկատան երեխաներին հիմա բնակարան են հատկացնում, բայց ինքը տուն չունի: «Նեղված էր, որ մանկատան իր ընկերները տան տեր են դարձել, իսկ ինքը այդպես մնացել է: Նույն օրվա առաջին չստացված փորձից հետո պահակին ասել էր՝ շորերս հավաքում եմ, այս բնակարանից թողնեմ գնամ: Զանգեց ինձ, ասացի՝ հանկարծ չթողնես: Դե մտածում ենք, հազիվ սա տվել են, նորմալ բնակարան է, թողնի գնա, սրանից էլ է զրկվելու: Զանգեցի, մայրաբար ահագին խոսեցինք, նեղված էր, խոստացավ, որ չի գնա: Ավելի ուշ ձեւացրել էր, թե ամեն ինչ նորմալ է, պահակին ասել էր գնում է մաքուր օդ շնչելու ու չէր եկել»,- ասաց Աղաջանյանը:
Այդ ամենը կատարվել է մարտի 7-ին, որից հետո տղան կացարան չի վերադարձել: Ավելի ուշ կենտրոնի պահակին է զանգահարել տարածքի թաղային ոստիկանն ու հայտնել, որ տղան առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց
Տնօրենի խոսքով՝ 24-ամյա երիտասարդն իր բազմիցս նշել է բնակարան չունենալու խնդիրը, կյանքին վերջ տալու փորձերեը եւս դրանով պատճառաբանել: Վերջին դեպքից հետո էլ, երբ Նաիրի ԲԿ է այցելել կենտրոնի աշխատակիցներից մեկը, տղան դարձյալ այդ հարցն է առաջ քաշել, սակայն դրանից հետո նրանից լուր չունեն:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո չի հաջողվում պարզել երիտասարդի գտնվելու վայրը: Կենտորնում անհանգստացած են:

ՀԳ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանից փորձեցինք ճշտել, թե ինքնասպանության փորձ կատարած երիտասարդն ինչ է պատմել վարչապետին իր այս քայլի պատճառների մասին ու ինչ են զրուցել նրանք: Խոսնակ Մանե Գեւորգյանը նշեց, որ այդ հարցի շուրջ մեկնաբանություն չեն տալիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT