Երևան
12 °C
Նոր կորոնավիրուս COVID-19-ի հետեւանքով աշխարհում մահվան դեպքերի թիվը այսօր հատել է 4000-ի սահմանը: Արձանագրվել է, որ վարակակիր է մոտ 115 հազար մարդ, որոնցից 80 հազարը՝ Չինաստանում, մնացյալը՝ աշխարհի այլ՝ 114 երկրում: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 64 հազար մարդ, 46 հազարը դեռեւս բուժում է ստանում, մոտ 6 հազարը (12 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում է, հաղորդում է BBC-ն:
Չինաստանից կարծես վարակը նահանջում է, հիմա նրա թիրախում են Իտալիան, Հարավային Կորեան եւ Իրանը:
Իտալիայում դեռեւս չի հաջողվում վարակը վերահսկողության տակ վերցնել: Այսօրվա դրությամբ այնտեղ արդեն գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9 հազար եւ մահվան 463 դեպք: Հարավային Կորեայում վարակված է մոտ 8 հազար մարդ, գրանցվել է մահվան 54 դեպք: Իրանում վարակման ավելի քան 7 հազար եւ մահվան 237 դեպք է արձանագրվել:
Իրավիճակը ծանր է նաեւ Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի որոշ շրջաններում. գրանցվել է համապատասխանաբար ավելի քան 1420, 1230 եւ 1220 վարակման դեպք: Ֆրանսիայում եւ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 30-ական դեպք, Գերմանիայում՝ 2-ը, ԱՄՆ-ում գրանցվել է վարակման ավելի քան 700 եւ մահվան 27 դեպք:
Ճապոնիան սահմանում է 14-օրյա կարանտին
«Իտալիայից եւ Ֆրանսիայի, Գերմանիայի որոշ հատվածներից Հոնկոնգ ժամանած բոլոր ուղեւորները պարտադիր կարանտինի 14-օրյա շրջան կանցնեն՝ կորոնավիրուսային համաճարակից խուսափելու համար»,- այսօր հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը՝ հիշեցնելով, որ ամբողջ Իտալիայում սահմանափակված է տեղաշարժը: Հոնկոնգի կառավարությունն ընդգծել է, որ հետեւում է նաեւ Իսպանիայի եւ Հնդկաստանի համաճարակային իրավիճակին՝ չնայած որ այդ երկրներից եկող ճանապարհորդները դեռ ստիպված չեն անցնել կարանտինի շրջան:
ՌԴ-ն սպառնում է 5 տարվա ազատազրկմամբ
Անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներից Ռուսաստանի Դաշնություն ժամանող մարդկանց համար սահմանված է ինքնամեկուսացման ռեժիմ, որը խախտելու համար մարդուն սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Այս մասին հաղորդում է Մոսկվայի առողջապահության նախարարությունը:
Փոխվում են տնտեսական թիրախները
Դոլարի փոխարժեքն այսօր մի փոքր բարձրացել է, իենինը՝ իջել: Վերլուծաբաններն ասում են, որ դեռ վաղ է դոլարի ցածրագույն կետի մասին խոսել, այն սկսեց արագորեն անկում ապրել երկուշաբթի, երբ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ մեկնարկեց նավթի գների պատերազմը: Սա, նշում են, հնարավորություն է ընձեռում իենին ոտքի կանգնել նախքան փոթորկի նոր՝ առավել կատաղի հարվածը: «Չինաստանից ստացվող տվյալները հավանաբար առանձնահատուկ հետաքրքիր են, քանի որ սա առաջին երկիրն էր, որին հարվածեց վիրուսը: Լարվածությունը շուկաներում ամենայն հավանականությամբ կշարունակվի, եւ ես չեմ բացառում, որ շուտով արտարժույթի շուկաները կրկին հարված ընդունելու լուրջ ռիսկի առաջ կլինեն»,- ասել է Commerzbank-ի վերլուծաբան Թու Լան Նգուենը:
Իսկ Բրիտանիայում...
Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ կորոնավիրուսի բռնկման պատճառով հավաքում են սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պաշար: Բրիտանիայում, չգիտես ինչու, առանձնահատուկ պահանջարկ ունի զուգարանի թուղթը: Ինչպես ակնհայտ է դատարկ դարակներից, առաջնահերթությունն այստեղ այլ է:

Իսկ վերջում լուսանկարներ հիասքանչ Իտալիայի դատարկ զբոսավայրերից






Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT