Սիփան Փաշինյանն այսօր այցելելու է կուրթանեցի երիտասարդի ընտանիքին. խոստանում է լավ լուր հայտնել

11/03/2020 schedule08:50

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր այցելելու է Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին, լավ լուր ունի հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացնի ավելի ուշ:

Նշենք, որ երիտասարդի դժվար կյանքին ու բնակարանային, կենցաղային անհարմարություններին համացանցային աղմուկից հետո անդրադարձել է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ գրելով, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներն այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում: 

Մարզպետը խոստացել է արդյունքների մասին տեղեկացնել՝ նշելով, որ բոլոր ջանքերը ներդնելու են ընտանիքի աջակցման հարցում՝ փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը՝ տեսանելի արդյունքների հասնելու համար: 

Հիշեցնենք՝ Կուրթան գյուղում ապրող երիտասարդը դիմել էր շաբաթ օրը Ստեփանավան այց կատարած ՀՀ վարչապետին՝ խնդրելով նրան լուծել իր ընտանիքի բնակարանի խնդիրը, ինչին Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանք էր տվել՝ հորդորելով աշխատել եւ ստեղծել սեփականն ու նշելով, որ խոսքը վերաբերում է բոլորին՝ ովքեր տուն են պահանջում:

Մեկ օր անց հայտնի դարձավ, որ երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ունի, 10 հոգով ընտանիքն ապրում է փոքրիկ, կիսախարխուլ տնակում արդեն 32 տարի: Երեխաներից 2-ն առողջական խնդիրներ ունեն, 4-ամյա փոքրիկը՝ սրտի բնածին արատ, իսկ հետազոտվելու եւ բուժվելու համար ընտանիքը ֆինանսական միջոցներ չունի, թեպետ զբաղվում են ամեն տեսակ աշխատանքով՝ հողագործությամբ, բեռնակրությամբ: 2 եղբայրներն աշխատել են 11 տարեկանից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7644 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ