«Էնֆիլդը» չօգնեց «Լիվերպուլին», գերդրամատիկ խաղում հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային (տեսանյութ)

Կանխատեսումները, որ «Էնֆիլդ» մարզադաշտի աջակցությունը կօգնի «Լիվերպուլին» հետ բերել կորցրածը ու հանգիստ առաջ շարժվել Չեմպիոնների լիգայում, չիրականացան: Գերդրամատիկ խաղում «մերսիսայդցիները» դուրս մնացին մրցաշարից: Երեկ՝ մարտի 11-ին, 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչում ճանապարհը զիջեցին «Ատլետիկոյին»:

Տանտերերի կազմում 43-րդ րոպեին Ջորջինյո Վիյնալդումը գոլի հեղինակ դարձավ ՝ հավասարեցնելով դիմակայության հաշիվը: Այլ գոլեր չեղան, ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Լիվերպուլն» ավելացրեց առավելությունը 94-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի խփած գոլի շնորհիվ: Հետագա մի քանի րոպեների ընթացքում մադրիդցիները հավասարեցրին հաշիվը: 97 եւ 106-րդ րոպեներին իր կարիերայում առաջին անգամ դուբլ ձեւակերպեց Մարկոս Յորենտեն: Հանդիպման վերջին րոպեին էլ «Ատլետիկոյի» կազմում վերջնական հաշիվը ձեւակերպեց Ալվարո Մորատան. 3:2: «Ատլետիկոն», որն առաջին խաղում առավելության էր հասել նվազագույն հաշվով, «Լիվերպուլին» պայքարից դուրս թողեց ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց 2 խաղերի արդյունքում հաղթելով 4:2:

Միաժամանակ «Ատլետիկոն» ընդհատեց «Լիվերպուլի» անպարտելի շարքը եվրագավաթներում: Մինչեւ երեկ «մերսիսայդցիները» սեփական հարկի տակ անցկացրած 25 խաղում չէին պարտվել: Հաղթել էին 18-ում, 7-ն ավարտել ոչ-ոքի:

Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն շրջանցեց Դորտմունդի «Բորուսիային»: Առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր 2:1: Երեկ փարիզցիները 2 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու 2 խաղերի արդյունքում առավելության հասան ընդհանուր 3:2 հաշվով:

Հաջորդ շաբաթ կորոշվեն քառորդ եզրափակչի մնացած 4 մասնակիցները: Մարտի 17-ին տեղի կունենան «Յուվենտուս» - «Լիոն» եւ «Մանչեստեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ», իսկ 18-ին՝ «Բավարիա» - «Չելսի» եւ «Բարսելոնա» - «Նապոլի» պատասխան խաղերը:

Միջազգային մամուլում նշվում է, որ չի բացառվում, որ «Յուվեի» ու «Լիոնի» հանդիպումը հետաձգվի, քանի որ իտալական թիմի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Տեղեկություններ կան, որ 1/8 եզրափակչի ավարտից հետո մրցաշարը կարող է դադարեցվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2027 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին