Ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կինը առաջին անգամ չէ, որ մեղադրյալի կողմից բռնության է ենթարկվել. դատախազը մանրամասնում է

Գյումրիում մարտի 5-ին կատարված աղմկահարույց սպանության դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը գրանցված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում: Նաեւ նախկինում եղել է 4 անգամ դատապարտված՝ 2 անգամ՝ հափշտակության, 1 անգամ՝ սպանության սպառնալիքի, 1 անգամ անձին մարմնական վնասվածք հասցնելու համար (մարմնական վնասվածք ստացողը 43-ամյա Մարինեն չի եղել): Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Հարցին, արդյոք հոգեկան առողջության կենտրոնում գրանցված լինելու պարագայում քննարկվում է ենթադրյալ հանցագործի մեղսունակության խնդիրը, դատախազն ասաց՝ այո՛, կնշանակվի դատահոգեբուժական փորձաքննություն: Նաեւ նշեց, որ նախկինում նրա նկատմամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշանակված են եղել դատահոգեբուժական փորձաքննություններ, եւ բոլորի արդյունքներով էլ փաստվել է, որ տղան մեղսունակ է: 

Դատախազի խոսքով՝ մարտի 5-ին ծեծի հետեւանքով մահացած 43-ամյա Մարինեն պարզվում է՝ առաջին անգամ չէ, որ այդ երիտասարդի կողմից բռնության է ենթարկվել: 2016 թվականին կրկին միջադեպ է եղել, կինը սկզբում բողոք է ներկայացրել ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Քրեական գործը, սակայն, ըստ դատախազի, հաշտության հիմքով կարճվել է: Տուժողը բողոքը ետ է վերցրել, իսկ այդ պայմաններում անձին մեղադրանք առաջադրելու հիմք առկա չի եղել:

Եթե պարզվի, որ այդ դեպքից բացի, նախկինում կրկին բռնության դրսեւորումներ են եղել, եւ ոստիկանությունն օրենքով նախատեսված կարգով չի արձագանքել դրանց, դատախազը խոստացավ, որ քրեաիրավական գնահատական կտրվի ոստիկանության աշխատակիցների արարքին:

Ենթադրյալ հանցագործը մինչ այս պահը ցուցմունք չի տվել, փորձաքննությունից շարունակում է հրաժարվել, առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ դատախազի, սակայն, նրան մեղադրանք առաջադրելու բավարար հիմքեր ունեն: «Հանցագործություն կատարածի մայրը, հայրը հարցաքննվել են եւ տվել այնպիսի ցուցմունքներ, որոնք վկայում են, որ նշված անձը դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողներին: Դեպքից հետո է կատարողը զանգել, մորը կանչել: Մայրը գնացել է, եւ տղան մոր ներկայությամբ խոստովանել է կատարածի մասին»,- ասաց դատախազը:

Ծեծից տեւական ժամանակ հետո է տղան մորը զանգել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 5-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, սակայն տուժողի մահը, ըստ դատախազի, արձանագրվել է ժամը 14:30-ի սահմաններում: «Դրա համար ենք առաջադրել ծանր մարմնական վնասվածք, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: ՔՕ-ն այս առաջադրված մեղադրանքով 5-ից 10 տարի պատիժ է նախատեսում, սակայն դա նախնական է: Երբ կստանանք դիակի եւ երեխայի դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, կքննարկենք այդ հարցը»:

Այս պահին ենթադրյալ հանցագործին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) 1-ին և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Բայց եթե գործի քննության ընթացքում այլ հանգամանքներ ի հայտ գան, հնարավոր է, որ փոխվի մեղադրանքը: Ըստ դատախազի՝ եթե տրված հանձնարարականների արդյունքում պարզվի, որ մահացած կինը, կամ նրա անչափահաս դուստրը, կամ երկուսը միասին պարբերաբար բռնության են ենթարկվել այդ անձի կողմից, ապա չի բացառվում, որ մեղադրանք կառաջադրվի նաեւ խոշտանգման համար:  

Գործում առկա նախնական տեղեկատվությամբ՝՝ սկզբում մայրն է ծեծի ենթարկվել: Վիճաբանությունը ծագել է խանդի հողի վրա: Աղջիկը միջամտել, թույլ չի տվել, որ տղամարդը մորը հարվածի, ինչի հետեւանքով նա եւս ստացել է մարմնական ծանր վնասվածքներ: Դատախազն ասաց՝ երկուսին էլ տղամարդը բռունցքներով է հարվածել: Վերջինիս ձեռքերի համապատասխան հատվածներում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: «Դեպքի վայրում չենք հայտնաբերել այնպիսի հետքեր ու առարկաներ, որոնց վրա առկա լինեին նմուշներ, մազեր, որոնք թույլ կտային ենթադրել, որ հարվածները գուցե դրանցով են հասցվել»,- պարզաբանեց Կարեն Գաբրիելյանը:

Գյումրիում նաեւ շրջանառվում են խոսակցություններ, որ երեխան հնարավոր է նաեւ՝ սեռական բռնության է ենթարկվել: ՇՄ դատախազն ասաց՝ այս պահին քրեական գործում նման տվյալներ չկան, սակայն դա եւս քննության առարկա կարող է դառնալ, միայն թե այն պահից, երբ հարցաքննվի աղջիկը:  

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 14:50-ին, Գյումրիի Պռոշյան 14 հասցեում հայտնաբերվել էր 43-ամյա կնոջ դի: Նույն տնից մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված երեխա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4491 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը