Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր կայացած դատական նիստին փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Ալեքսան Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:
Հիշեցնենք, որ սկսվեց գործով բուն դատաքննությունը: Պատասխանելով նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի հարցերին՝ Ալեքսան Պետրոսյանը նախ ներկայացավ, նշեց, որ ունի երեք չափահաս երեխա, ստացել է բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված չի եղել, այժմ ստանում է կենսաթոշակ եւ հանդիսանում է «ՄԱՊ» ընկերության խորհրդի նախագահը: Դատավորի հարցին՝ ֆիզիկապես առո՞ղջ է, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ տասը տարի է՝ բուժվում է: Դատավորը նրան պարզաբանեց իր իրավունքներն ու պարտականությունները, ինչից հետո մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հրապարակեց Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը:
Ըստ այդմ, Ալեքսան Պետրոսյանը, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր, իսկ 2003-2007թթ ընթացքում զբաղեցնելով Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ: Վերջինս, որպես Բնապահպանության նախարար, ի պաշտոնե հանդիսացել է նաև ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահը: 2007թ. ընթացքում Ալեքսան Պետրոսյանի որդին՝ «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը, հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն է ունեցել և հանդիսանալով նաև «Լուլիար» ՍՊ ընկերության սեփականատերն ու տնօրենը՝ լիազորված անձի միջոցով 2007թ. հոկտեմբերի 5-ին մասնակցել է օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի շահագործման աճուրդին, որը ղեկավարվել է Արամ Հարությունյանի կողմից:
Աճուրդի ժամանակ Մակար Պետրոսյանին պատկանող «Լուլիար» ընկերությանը հաղթող է ճանաչվել, եւ հանածոների շահագործման նպատակով նրան տրվել է ընդերքի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիան`ՀՀ Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի երևակումում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար: Հենց նույն հանքի նկատմամբ հետաքրքրություն է ունեցել գործարար Սիլվա Համբարձումյանը, ինչի մասին Արամ Հարությունյանը տեղեկացել է նախ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, իր մտերիմ Սուրեն Ավագյանից, ապա նաեւ՝ Համբարձումյանից: Հարությունյանը Համբարձումյանին հայտնել է, որ դրա լիցենզիան արդեն իսկ ձեռք է բերել Ալեքսան Պետրոսյանը, սակայն ասել է, որ ունի հնարավորություն գումարի դիմաց կազմակերպել նշված, ինչպես նաև մյուս երկու լիցենզիաները Սիլվա Համբարձումյանին տրամադրելու գործընթացը: Սիլվա Համբարձումյանը համաձայնել է, ինչից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, Սիլվա Համբարձումյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպել է «Լուլիար» ՍՊ ընկերությունը լիցենզիայով հանդերձ Սիլվա Համբարձումյանին փոխանցելու գործընթացը:
Շարունակելով ընթերցել մեղադրական եզրակացությունը՝ դատախազ Հայկ Պետրոսյանը ներկայացրեց դրա հաջորդ դրվագը. «Հերթական հանդիպումների ժամանակ Արամ Հարությունյանը, Սիլվա Համբարձումյանից հավաստիանալով, որ նա պատրաստակամ է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ թվով 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ ձեռք բերելու համար, տվել է իր համաձայնությունը նրա օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու հարցում և առաջարկել է ուսումնասիրել երկրաբանական ֆոնդի տվյալներն ու ներկայացնել առաջարկություն իրեն հետաքրքրող հանքերի վերաբերյալ»: Արդյունքում, 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության թվով 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Ըստ մեղադրանքի՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Համբարձումյանը իր տնօրինության տակ գտնվող հաշվեհամարներից կանխիկացրել և Սուրեն Ավագյանի միջոցով Արամ Հարությունյանին է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը. «Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը՝ 8 մլն ԱՄն դոլարը, Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից 2008-2011թթ ընթացքում ստացել է բանկային փոխանցումների եղանակով ու այդ հարցում պաշտոնատար անձին օժանդակել են նրա մտերիմներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Վիկտոր Մարտիրոսյանը և վերջին երկուսի ու Արամ Հարությունյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, 1990-ական թվականներից Արաբական Միացյալ էմիրություններում մշտական բնակություն հաստատած, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող, ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանը»,- նշեց մեղադրողը:
Վերջինիս խոսքով՝ Արամ Հարությունյանը նպատակ է ունեցել հանցավոր ճանապարհով ստացված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկել, դրանց օրինական տեսք տալու միտումով փոխանցել ՀՀ տարածք եւ այդկերպ ստանալ դրանք տնօրինելու հնարավորություն, ինչն անելու հարցում Ալեքսան Պետրոսյանին առաջարկել է իրեն օժանդակել. «Ալեքսան Պետրոսյանն էլ, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելու դիտավորությամբ, առաջարկն ընդունել է և պատրաստակամություն հայտնել կազմակերպել իրեն պատկանող, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված՝ «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության և Հայաստանում գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ընկերության միջոցով գումարները ՀՀ փոխանցելու, դրանք կանխիկացնելու և պաշտոնատար անձին տրամադրելու գործընթացը»: Այդ նպատակով Պետրոսյանը Հարությունյանին է տրամադրել իր բանկային հաշվեհամարը, որից հետո Հարությունյանը կազմակերպել է Համբարձումյանից ստացած առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարի՝ 5.049.005 ԱՄՆ դոլար մասի փոխանցումը նշված հաշվեհամարին:
Մեղադրանքի համաձայն՝ գումարների այդ փոխանցումը տեղի է ունեցել աստիճանաբար: Նախ, Արամ Հարությունյանի պահանջով նրա մտերիմ Վիկտոր Մարտիրոսյանը 2011թ. մարտի 24-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի առաջին բանկի իր հաշվեհամարից 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2011թ. մարտի 29-ին Արամ Հարությունյանն անձամբ Աբու Դաբի քաղաքի նույն բանկի իր հաշվեհամարից 3 միլիոն ԱՄՆ դոլար գումարները փոխանցել են Ալեքսան Պետրոսյանին պատկանող «Տառասկո Ինվեսթմենթ» ընկերությանը: Դրանք ստանալով՝ Ալեքսան Պետրոսյանը մեկ օրվա տարբերությամբ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկի իր անձնական հաշվեհամարին է փոխանցել նախ 1.901.000, ապա 3.048.000 ԱՄՆ դոլարը, ապա տարբեր ժամանակ դրանք կրկին մուտքագրել է «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության տարբեր հաշվեհամարների: Դրանից հետո «Տառասկո Ինվսեթմենթ» և «ՄԱՊ» ընկերությունների միջեւ կնքվել է փոխառության պայմանագիր, որի ուժով 2011-2014 թթ ընթացքում Ալեքսան Պետրոսյանը նշված գումարից 2.792.730 ԱՄՆ դոլարը փոխանցել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության Հայաստանյան բանկերում եղած հաշվեհամարներին, իսկ մնացած մասը տնօրինել «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության միջոցով, օգտագործել բիզնես գործունեության նպատակով. «Փոխանցումներին զուգահեռ Ալեքսան Պետրոսյանը ինչպես հիշյալ գումարներից, այնպես էլ իր անձական միջոցներից 2011-2016 թթ ընթացքում Արամ Հարությունյանին մաս-մաս տվել է նրա կողմից «Տառասկո Ինվեսթմենթ» ՍՊ ընկերության հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 1.861.586.143 ՀՀ դրամին համարժեք 5.049.005 ԱՄՆ դոլար գումարը. «Ալեքսան Պետրոսյանն իր վերոհիշյալ գործողություններով օժանդակել է պաշտոնատար անձ Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մաս կազմող՝ 5.049.005 ԱՄՆ դոլար գումարն օրինականացնելուն»,- ամփոփեց Հայկ Պետրոսյանը:
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ առաջադրված մեղադրանքում Պետրոսյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է. «Իրավական որակավորումը ինձ պարզ է, հոդվածը հասկանում եմ, բայց ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, պարզ չէ, թե ես երբ սկսեցի օժանդակել Արամ Հարությունյանին, երբ ավարտեցի, ինչ արեցի, որ օժանդակեցի կամ Արամ Հարությունյանը որտեղ լվաց իր փողերը, ինչպես լվաց, կամ որտեղից ես պիտի իմանայի այդ հանգամանքները»: Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Պետրոսյանն ասաց. «Իհարկե ոչ, ընդամենը հայկական բառեր են գրված, բառերը հասկանում եմ, բայց բառերի մեջ պիտի էություն լինի, այդ էությունը չկա, դրա համար ես ինձ ոչ թե ճանաչում եմ անմեղ, այլ ես ընդհանրապես ոչ մի բան չեմ արել, որ մեղավոր լինեմ»: Արձագանքելով Պետրոսյանի հարցերին՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ փողերի լվացմանն օժանդակելու օրը հնարավոր չի եղել արձանագրել, բայց որպես սկիզբ ընդունվել է 2011 թվականը. «Այսինքն՝ փողերի լվացումը սկսվել է այն պահից, երբ համաձայնություն է տվել Արամ Հարությունյանի կողմից ստացված կաշառքը օրինականացնելու նպատակով տրամադրել իր բանկային հաշիվները»:
Այնուհետեւ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Ըստ այդմ, որոշվեց նախապես հետազոտել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ապա՝ գործում առկա նյութերը, որից հետո հարցաքննել մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Արմեն Խաչատրյանին եւ Մակար Պետրոսյանին, ապա՝ ամբաստանյալ Արաքս Դիլանյանին (Արամ Հարությունյանին վերաբերող մայր գործից անջատված եւ այժմ դատարանում գտնվող գործով նա մեղադրվում է Հարությունյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար), այնուհետեւ՝ դատակոչված 13 վկաներին, եւ վերջում՝ ամբաստանյալ Ալեքսան Պետրոսյանին: Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿադրային փոփոխություններ ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում. Ռոմանոս Պետրոսյանը նշանակումներ է արել
Բարձր տոկոսադրույքով ավանդ Ամիօ բանկում
Կեսգիշերին քաղաքացիներին վնասած պիտբուլը «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում է. տիրոջը խնդրում են արձագանքել
Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում
Շարունակվում են Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհի շինաշխատանքները
Էդ դուք եք՝ մարդը 10 հազար երկրի քաղաքացիություն ունեք, եկել մե՞զ եք ուրիշ պետության դրոշ կպցնում. Ալեքսանյան
Cottage Armenia. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 24-ին
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում. կան տուժածներ
Սամվել Կարապետյանի ստոկհոլմյան մղձավանջն ու պյուռոսյան հաղթանակը. Սաֆարյան
Ես եմ որոշում․ ՀԾԿՀ նախագահը` Ռոմանոս Պետրոսյանին նշանակելու որոշման մասին
Մակրոնների ընտանիքը հայց է ներկայացրել լրագրողի դեմ, որը հայտարարել է, թե Բրիջիթը տղամարդ է եղել
Տարվա վերջում պարզ կլինի՝ հոսանքի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ. ՀԾԿՀ նախագահ
Աննա Հակոբյանն ինքնաթիռից լուսանկարներ է հրապարակել
Ամռանը աննախադեպ բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. Վեոլիա
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին
Վերին Լարսի անցակետում խցանում է. հերթում ավելի քան 1300 հայկական բեռնատար կա
Քաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր ՔԿՀ բերված սննդի տարաներում
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մատը ծակելու պրոցեսը կավարտվի. չափիչ սարքերը կփոխվեն․ Ավանեսյան
Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան
Արթիկի դաշտերում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ է կատարվել իրականում
Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են սպասվում
Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին
ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ
Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները
Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը
2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է
Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան
Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը
Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին
ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի
Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ
Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ
ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր
ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ
Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT