Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ. Գրիգորյանը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է՝ նույն համայնքի ավագանու անդամ Ա. Ս.-ի համար ցանկալի վիճակ ստեղծելու նպատակով վերջինիս կնոջ՝ Կ. Ֆ.-ին, պաշտոնի նշանակելու համար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի՝ հանդիսանալով վարչական մարմին, հայտնաբերելով համագյուղացի Կ. Ֆ.-ի՝ համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ իրեն 2014թ. դեկտեմբերի 04-ին հասցեագրված դիմումին կից փաստաթղթերի թերի լինելու հանգամանքը, Կ. Ֆ.-ին սահմանված ժամկետում կից փաստաթղթերի ցանկը ու առաջարկ անելու փոխարեն, որում բացակայել է բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն, անտեսել է հիշյալ օրենքի պահանջը և վերոնշյալ դիմումի վրա կատարած մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին:

Այնուհետև, անտեսելով «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, համաձայն որի՝ գործադիր մարմնի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, իսկ «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, նույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հանդիսացել է գործադիր մարմին, հիշյալ պայմաններում իրավիճակից բխող ճիշտ որոշում ընդունելու և Կ.Ֆ.-ի դիմումը հասցեատիրոջը վերադարձնելու փոխարեն, հակառակ վերոգրյալի, անտեսել է հիշյալ օրենքների պահանջը և վերոնշյալ դիմումի վրա իր մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին, նպաստավոր պայմաններ ստեղծել՝ դիմումը համայնքի ավագանու քննարկմանը և հավանությանն արժանացնելու առումով, որպիսի պայմաններում համայնքի ավագանու՝ 04.12.2014թ. N 66 որոշումը հիմք ընդունելով, բարձրագույն կրթություն չունեցող Կ.Ֆ.-ին իր՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի N 29 կարգադրությամբ նշանակել է «Արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ 12.01.2015թ. վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի Կ.Ֆ.-ն հիշյալ պաշտոնում պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը:

Արդյունքում խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը:

Բացի այդ, Զ. Գրիգորյանը Կ.Ֆ.-ին պաշտոնի նշանակելու համար հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կրկին անտեսել է ինչպես «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը /գործադիր մարմնի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն /այնպես էլ՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված կարգի 2-րդ գլխի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը /նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնում կարող է աշխատել բարձրագույն կրթություն ունեցող անձը /բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս/, ով վերջին 10 տարվա ընթացքում պետք է ունենա առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ/, որպիսի պայմաններում միաժամանակ անտեսել է ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ հանդիսանալով վարչական մարմին և հայտնաբերելով Արշալույս համայնքի բնակիչ, տվյալ պահին համայնքում գործող «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձ Կ.Ֆ.-ի՝ նույն համայնքում գործող «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակվելու կապակցությամբ իրեն 2017թ. հուլիսի 20-ին հասցեագրված դիմումին կից փաստաթղթերի թերի լինելու հանգամանքը, միաժամանակ «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը /կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքներով գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից/ խախտելուն զուգահեռ միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ Կ.Ֆ.-ին չի առաջարկել սահմանված ժամկետում համալրել կից փաստաթղթերի ցանկը, որում բացակայել է վերջինիս բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի՝ դիպլոմի պատճեն, անտեսել է հիշյալ օրենքների պահանջը և վերոնշյալ դիմումի վրա իր մակագրությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին հանձնարարել է կազմել կարգադրություն՝ Կ.Ֆ.-ին հիշյալ պաշտոնին նշանակելու մասին, որպիսի պայմաններում համայնքի ավագանու՝ 24.07.2017թ. N 38 որոշումը հիմք ընդունելով, բարձրագույն կրթություն չունեցող Կ.Ֆ.-ին իր՝ 2017 թվականի հուլիսի 31-ի N 15 կարգադրությամբ նշանակել է «Արշալույսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ վերջինիս հետ անորոշ ժամկետով կնքելով աշխատանքային պայմանագիր, համաձայն որի՝ Կ.Ֆ.-ն հիշյալ և «Արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոններում պաշտոնավարել է մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը:

Արդյունքում խաթարվել է պետության և կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս պատճառվել դրան, այն է՝ խախտվել է կոնկրետ պաշտոնում դրա անձնագրին համապատասխանող անձի աշխատանքի անցնելու պարտադիր պայմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Զ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Նշենք, որ Զ. Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2185 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը