Երևան
12 °C
Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն է ներկայացրել, որն արդեն քննվում է դատարանում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ նոր միջնորդության համար, ըստ էության, նոր ի հայտ եկած հանգամանք առկա չէ. «Որոշակի տեքստային փոփոխություններ են արվել, որ նույն շրջանակում են, ինչ նախորդները, մի անգամ այս պրոցեսով արդեն անցել ենք, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է այս հիմքերով կալանավորման միջնորդությունը, եւ դրա դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, այսինքն՝ ընդունել են դատարանի դիրքորոշումները»: Հարցին, թե նշված տեքստային փոփոխություններն ինչին են վերաբերում, պաշտպանը պատասխանեց. «Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չկան, ամեն դեպքում, չմանրամասնելով միայն նշեմ, որ նոր ի հայտ եկած հանգամանքի առկայության օրենքի պահանջը քննիչի կողմից չի կատարվել, ինչ էլ որ նշել են, դրանից քննիչը տեղյակ է եղել առնվազն 2019 թվականի դեկտեմբերին՝ վերջին միջնորդությունը դատարանում ներկայացնելիս»:
Ըստ Պողոսյանի՝ երկու հնարավոր տարբերակ կա. «Կա՛մ փորձում են գտնել իրենց «սրտի դատավորին», մասնավորապես հույս ունեն, որ Գաբրիելյան Արտուշը, Մարտիրոսյան Մնացականը, Դանիելյան Արմենը եւ նման դատավորները կքննեն այս միջնորդությունը, կա՛մ տեղեկություն են ունեցել ձերբակալման մասին եւ դիմել են ցանկացած ապօրինության, որպեսզի կարողանան արագ ընթացակարգերով ստանալ կալանքի որոշում՝ այն ՌԴ իրավապահ մարմիններին ուղարկելու համար, ինչը որ չի հաջողվել»:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ հայտնվել են նույն շրջապտույտի մեջ. «Ստացվում է՝ քննիչը փաստական տվյալներ ունի, բայց այդ մասով մեղադրանք չի առաջադրում, իր քմահաճույքով որոշում է, որ մի հատ էլ այդպես մեղադրանքը կփոփոխի եւ էլի կտանի կալանքի, ինչն անթույլատրելի է»: Պողոսյանի համոզմամբ՝ դատական նիստի ընթացքում քննիչը չի կարողանալու հիմնավորել, որ դրանք նոր ի հայտ եկած հանգամանքներ են, եւ դրանց ինքը չէր կարող տեղյակ լինել նախորդ միջնորդության քննարկման ժամանակ:
Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր 2020 թ. մարտի 15-ին: Մեկ օր անց՝ մարտի 16-ի երեկոյան, նա ազատ էր արձակվել մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ ՀՔԾ-ն հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը որպես մեղադրյալ ներգրավվեց նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հարությունյանը հետախուզման մեջ է 2018 թվականի հոկտեմբեր ամսից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT