Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստում 117 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այսպիսով, Քրեական օրենսգիրքը լրացվեց 277.1 հոդվածով, որի համաձայն՝
- Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր),
-Արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է 300 հազարից 500 հազար դրամ տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով:
-Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջը խախտողը անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել այլ մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝ պատժվում է 500 հազարից 700 հազար դրամ տուգանքով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչեւ 2 տարի ժամկետով:
-Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը չկատարող այն անձը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Վերեւում թվարկածները վերաբերում են անզգուշությամբ կատարված խախտումներին: Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով։
ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացվեց նաեւ 124.1 հոդվածը, որ վերաբերում է դիտավորությամբ կատարվող դեպքերին:
Մասնավորապես, սահմանվեց, որ՝
-Անձին դիտավորյալ նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ 400 հազար դրամից 800 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
-Նույն դիտավորյալ արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց կամ անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 800 հազարից 1 միլիոն դրամի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
-Նույն դիտավորյալ արարքը, որն առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:
Կառավարությունը, ինչպես Ազգային ժողովում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սահմանել է նաեւ մեկուսացում եւ ինքնամեկուսացում հասկացությունները:
Ըստ այդ սահմանման՝ մեկուսացումը անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումն է՝ դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Ինքնամեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Փոփոխվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 182.3-րդ հոդվածի 8-րդ մասը, որ գործող տարբերակում հետեւյալ տեսքն ունի. «Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով (500.000-800.000 հազար դրամ):
Առաջարկվող նախագծով այս հատվածը շարադրվեց նոր խմբագրությամբ: Ըստ այդմ, արտակարգ դրության ընթացքում լրատվական գործունեություն իրականացնողի կողմից սահմանված տեղեկությունների հրապարակումը կամ տարածման կանոնների խախտումը պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով, այսինքն 100-300 հազար դրամ:
Այս կարգավորումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես: Դրանք հետադարձ ուժ չեն ունենալու: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Նախագահի կողմից ստորագրվելուց եւ պաշտոնական հրապարակումից հետո: ՀՀ ԱԺ նախագահը խնդրեց դրանք հնարավորինս արագ ուղարկել Նախագահին:
Քննարկում
Երեկ հրավիրված նիստում ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ գոհունակություն հայտնեցին այն առիթով, որ Կառավարությունը հաշվի է առել իրենց առաջարկների մեծ մասը:
Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ քննարկումների տեղիք էր տվել ԶԼՄ-ների նկատմամբ պատիժներ նախատեսող դրույթը:
Օրենսդրական փաթեթն Ազգային ժողովում ներկայացնող՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ ներկայացված՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասով տեղեկություն հրապարակելու «զանցանքի համար սանկցիան հանվել է»:
Հիշեցնենք, որ նախնական տարբերակում առաջարկվել էր սահմանել, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:
Բադասյանն ասաց նաեւ, որ ավելի է ընդլայնվել ԶԼՄ հասկացությունը՝ կիրառելով «լրատվական գործունեություն իրականացնող» տերմինը:
«Առաջարկում ենք ԶԼՄ հասկացությունը փոխարինել լրատվական գործունեություն իրականացնող, քանի որ դա ոչ միայն այս պարագայում, այլ առհասարակ ապագայի համար է, որովհետեւ ԶԼՄ-ն շատ նեղ շրջանակ է ընդգրկում: Օրինակ` ինտերնետային կայքերը չեն ընկնում այդ հասկացության տակ: Եվ սահմանում ենք՝ եթե մեկ անգամ չի կատարվում եւ շարունակում է խախտման կատարումը, երկրորդ անգամ արդեն ենթարկվում է վարչական պատասխանատվության»,- ընդգծեց նախարարը:
Նա շեշտեց, որ պատասխանատվության միջոցները կանխարգելիչ, ոչ թե պատժիչ նպատակ ունեն: ՀՀ արդարադատության նախարարը հայտարարեց, Կառավարությունը քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոխոխություններ կատարելու նախաձեռնությունը, ուստի այս օրենսգրքով կատարվող փոխոխությունները ապագային միտված կլինեն:
Որոշակի մանրամասներ ներկայացրեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա նշեց, որ շփոթմունք է տարածվել ԶԼՄ-ներով, որ կառավարությունը կամ իշխանությունը ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ կիրառող նախագիծ է բերել:
«ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով 10 տարուց ավելի նախատեսված է եղել, խոսքը վերաբերում է 500-800 հազար դրամ տուգանքին: Եվ ավելին, մենք այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացնում ենք փոփոխություն, որ այդ 500-800 հազար դրամը նվազեցնում ենք 100-300 հազար»,- ընդգծեց Գաբրիելյանը:
Խոսելով օրենքում Զանգվածային լրատվության միջոց բառերը լրատվական գործունեությամբ զբաղվող բառերով փոխարինելու մասին՝ Գաբրիելյանը նկատեց, որ արդարացի չէ, երբ որեւէ տեղեկություն հրապարակելու համար ԶԼՄ-ն տուգանվի, իսկ օնլայն կայքերը կամ լրատվական գործունեություն իրականացնող այլ միջոցները չտուգանվեն: Ուստի, ըստ Գաբրիելյանի, արված փոփոխությունները նաեւ ԶԼՄ-ների շահերից են բխում՝ զուտ հավասար դաշտում գործելու սկզբունքից ելնելով:
Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել էին ուրբաթ օրը: Նախագծի սկզբնական տարբերակում առաջարկվում էր Քրեական օրենսգրքում լրացմամբ սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ էլ առաջարկվում էր սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում էր սահմանել, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործընթացն իրականացվել է որպես խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ Բաքվից վերադարձվածների մասին
«ԱՐՄՊԵՏՐՈԼ»-ի լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը
Ասաց՝ Հայաստանում եմ՝ լավ եմ. Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին, մանրամասներ հայտնել վիճակից. տեսանյութ
Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ
Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է. Ավանեսյան
Որպես անհետ կորած որոնվում է Արթուր Հայրապետյանը
Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ոչ գերիների վերադարձն են մարսում, ոչ էլ՝ կայացած խաղաղությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
Ասում էին՝ ուր եք փախչելու, իսկ հիմա չեն համակերպվում, ասում են՝ ոնց, դե էդ դեպքում կհարձակվենք ձեզ վրա
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters
Վարչապետը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
Քիչ պետություններ կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված օրակարգ, այլ այն վերածել գործընթացների
ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի՝ բողոքի ակցիաների անցկացմանը վերաբերող հայտարարությանը
TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթուղթը կարևոր քայլ է. Հաջիզադե
Սոլովյովի հայտարարության մեջ տեռորիզմի հատկանիշ կա, պետության համը պետք է զգան. Բլեյան. տեսանյութ
Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ
Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման կրակային փուլին
Շարունալելու ենք աշխատել նույն պատասխանատվությամբ. Ղազարյանը՝ Բաքվից վերադարձածների մասին
Դիլիջանի ոլորանները՝ թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ
Եթե Իրանում TRIPP-ի տեքստը լավ կարդան, կտեսնեն՝ այնտեղ հակաիրանական ոչինչ չկա. Ներսիսյան. տեսանյութ
Առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից վերադարձված անձանց թեմային. Բաղդասարյան
Մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որ Հայաստանը լինի փակուղային պետություն. Առաքելյան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողություն. տեսանյութ
ՀՀ-ն դառնում է տարանցիկ երկիր, լուրջ նախագծի մաս. ինչ կլիներ, եթե ՀՀ-ն չմիանար TRIPP-ին. տեսանյութ
Մեր ժողովուրդը հավատացած է՝ խաղաղությունն այս տեսքն ունի, չնայած բոլոր գուժակներին՝ գնալու ենք միայն առաջ
Երանի բոլորը վերադարձած լինեին. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր վերադարձի մասին ընկերուհուց է իմացել
Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել
Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Երևանում. կան տուժածներ
Հարգելի՛ վարորդներ, եղեք զգոն. Գագիկ Սուրենյան
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Ինչ վիճակում են Բաքվից վերադարձածները. վարչապետը մանրամասներ է հայտնել
Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին ՀՀ-ին. վարչապետ
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ
Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն
TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու. Խանդանյան
Երևանի շքամուտքերից մեկում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ uեռական գործողություններ է կատարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT