Քրեական գործ է հարուցվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 10 մլն դրամի չարաշահումների դեպքի առթիվ

23/03/2020 schedule16:25

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք:

Մասնավորապես՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների  ձեռքբերման նպատակով  հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 և 9.740.000 ՀՀ դրամ արժեքով:

Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված և փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա  ապրանքներն ընդունվել են:

Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Մասնավորապես՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված տաք փոխարինման հնարավորությամբ սերվերների փոխարեն մատակարարվել են այլ մոդելի սերվերներ, որոնք արտադրողի կողմից ներկայացվում են որպես սպառողական նպատակների համար նախատեսված արտադրանք և չունեն տաք փոխարինման հնարավորություն: Բացի այդ, պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված լազերային մկնիկների փոխարեն մատակարարվել են օպտիկական մկնիկներ:

Պարզվել է, որ փաստացի մատակարարված և ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից:

Փաստորեն,  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում և իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2070 դիտում

Գործընթացն իրականացվել է որպես խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ Բաքվից վերադարձվածների մասին

«ԱՐՄՊԵՏՐՈԼ»-ի լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը

Ասաց՝ Հայաստանում եմ՝ լավ եմ. Ավանեսյանը տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին, մանրամասներ հայտնել վիճակից. տեսանյութ

Ավարտվել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հանդիպումը Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարների հետ

Բաքվի բանտից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը Երևանի «Նորք Մարաշ» ԲԿ-ում է. Ավանեսյան

Որպես անհետ կորած որոնվում է Արթուր Հայրապետյանը

Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ոչ գերիների վերադարձն են մարսում, ոչ էլ՝ կայացած խաղաղությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը

Ասում էին՝ ուր եք փախչելու, իսկ հիմա չեն համակերպվում, ասում են՝ ոնց, դե էդ դեպքում կհարձակվենք ձեզ վրա

ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters

Վարչապետը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին

Քիչ պետություններ կարող են ոչ միայն ձևակերպել խաղաղությանն ուղղված օրակարգ, այլ այն վերածել գործընթացների

ՆԳՆ-ն արձագանքել է Իրանի դեսպանի՝ բողոքի ակցիաների անցկացմանը վերաբերող հայտարարությանը

TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթուղթը կարևոր քայլ է. Հաջիզադե

Սոլովյովի հայտարարության մեջ տեռորիզմի հատկանիշ կա, պետության համը պետք է զգան. Բլեյան. տեսանյութ

Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան. տեսանյութ

Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման կրակային փուլին

Շարունալելու ենք աշխատել նույն պատասխանատվությամբ. Ղազարյանը՝ Բաքվից վերադարձածների մասին

Դիլիջանի ոլորանները՝ թռչնի թռիչքի բարձրությունից. տեսանյութ

Եթե Իրանում TRIPP-ի տեքստը լավ կարդան, կտեսնեն՝ այնտեղ հակաիրանական ոչինչ չկա. Ներսիսյան. տեսանյութ

Առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից վերադարձված անձանց թեմային. Բաղդասարյան

Մարդիկ, որոնք պայքարում են խաղաղության դեմ, պայքարում են, որ Հայաստանը լինի փակուղային պետություն. Առաքելյան

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողություն. տեսանյութ

ՀՀ-ն դառնում է տարանցիկ երկիր, լուրջ նախագծի մաս. ինչ կլիներ, եթե ՀՀ-ն չմիանար TRIPP-ին. տեսանյութ

Մեր ժողովուրդը հավատացած է՝ խաղաղությունն այս տեսքն ունի, չնայած բոլոր գուժակներին՝ գնալու ենք միայն առաջ

Երանի բոլորը վերադարձած լինեին. Վագիֆ Խաչատրյանի դուստրը հոր վերադարձի մասին ընկերուհուց է իմացել

Մարմարաշեն գյուղում 14 տրանսպորտային միջոց է բախվել

Վիճաբանություն-ծեծկռտուք, կրակոց Երևանում. կան տուժածներ

Հարգելի՛ վարորդներ, եղեք զգոն. Գագիկ Սուրենյան

Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank

Ինչ վիճակում են Բաքվից վերադարձածները. վարչապետը մանրամասներ է հայտնել

Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին ՀՀ-ին. վարչապետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ

Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու. Խանդանյան

Երևանի շքամուտքերից մեկում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ uեռական գործողություններ է կատարել