Երևան
12 °C
Պետությունն ունի՞ աշխատողի իրավունքները պաշտպանելու համար միջոցներ. եթե գործատուն, սեփականատերը (օրինակ՝ Ծառուկյանը) հրաժարվում է աշխատավարձերը վճարել, ի՞նչ կարելի է անել. անդրադառնալով այս հարցին՝ այսօր ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ թե՛ Պետական եկամուտների կոմիտեն և թե՛ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն ունեն դա պարտադրելու գործիքակազմ:
«Եթե այն իրավիճակն է, որ աշխատողի մեղքով չէ, ապա վճարում է գործատուն: Սա (պարապուրդի վիճակում չվճարելը) նույնն է, ինչ գործատուն չի վճարում մարդու աշխատավարձը: Եվ սրա համար մենք ունենք ՊԵԿ. որովհետև եթե չի վճարում աշխատավարձը, հետևաբար չի վճարում հարկերը: Եվ ունենք Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին, որ ևս լիազոր է աշխատանքային դրույթների հետ կապված խախտումների պարագայում իրականացնել վերահսկողություն»:
Անդրադառնալով աշխատողներին չվճարվող արձակուրդի պարտադրանքի մասին հարցին՝ Սարգսյանն ասաց. «Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ սահմանված է մի քանի դեպք, որ եթե աշխատողը ցանկանում է, գործատուն պետք է տա չվճարվող արձակուրդ. իմպերատիվ պահանջ է գործատուի համար: Սակայն մինչև 60 օրը չվճարվող արձակուրդ տրամադրելն աշխատողին, հստակ սահմանվում է, որ տեղի է ունենում կողմերի համաձայնությամբ: Հետևաբար «պարտադրել» եզրույթը տեղին և կիրառելի չէ: Եթե աշխատողը չի ցանկանում չվճարվող արձակուրդ վերցնել և չի գրում դիմում, գործատուն չի կարող պարտադրել այս իրավիճակում, որ աշխատողը գնա չվճարվող արձակուրդ»:
Անդրադառնալով այն ահազանգերին, որ որոշ գործատուներ ազատում են աշխատանքից իրենց աշխատողներին մինչև արտակարգ դրության ավարտը՝ Սարգսյանը նշեց. «Տվյալ իրավիճակում, եթե գործատուն աշխատողին ազատում է, միակ հիմքը, որ կարող է կիրառվել, դա հաստիքի կրճատումն է (ինչքանով որ ահազանգերից ենք տեղեկանում): Բայց հաստիքի կրճատման հիմքով ազատելուց 60 օր առաջ գործատուն պարտավոր է աշխատողին այդ մասին տեղեկացնել: Իսկ եթե չի ծանուցում, պետք է տույժեր վճարի: Ստացվում է մի իրավիճակ, որ գործատուին դա ձեռնտու չի էլ լինի: Այս պարագայում աշխատողն իրավունք ունի տույժերը ստանալ»:
Սարգսյանը նաև հիշեցրեց, որ աշխատողը, եթե համաձայն չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերի հետ, ապա նա ունի երկու ամիս ժամանակ՝ դիմելու դատարան և իր աշխատանքային իրավունքները վերականգնելու: Դատարան դիմելը, անշուշտ, ժամանակատար է, և հենց դրա համար 2019 թվականին Աշխատանքային օրենսգրքում լրացում է կատարվել: Ըստ Սարգսյանի՝ 2021-ից Հայաստանում կլինի աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ լիարժեք վերահսկողություն, և լիազոր մարմինը՝ Առողջապահության և աշխատանքի տեսչությունը, ամբողջական գործառույթներով օժտված կլինի: «2013-2019 թթ.՝ վեց տարի շարունակ, Աշխատանքի պետական տեսչության մոտ մարմին ունենալու գործընթացը եղել է: Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին այս պահին էլ ունենք, բայց ամբողջական գործառույթներով մարմնի մասին մինչև 2019 թիվը նույնիսկ խոսք չի եղել: 2019 թվի փոփոխություններն արդեն դրա հնարավորությունը տալիս են: Եվ մեծ աշխատանք ենք տանում, որ 2021 թ. հուլիսից այդ համակարգն առողջանա ու կարողանա ինքնուրույն գործել, աշխատողների խախտված իրավունքները հնարավոր լինի ավելի արագ վերականգնել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետք է անհատական գնահատման համակարգ գործի. քննարկվել է Արդարադատության նախարարության 2025-ի հաշվետվությունը
Ատլանտյան օվկիանոսում նավարկող ռուսական «Mariner»-ը կալանավորված է. ԱՄՆ-ն հաստատել է լուրը
Ուղղակի ամոթ է, դադարեք ստեր հորինել և տարածել. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Հայր Գուսանի վճռական քայլով ևս վերահաստատվում է՝ ՀԱՍԵ բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է
Մեկնարկել է ձմեռային զորակոչը. զինակոչիկները կծառայեն 18 ամիս․ Պապիկյան
Նոր Սահմանադրության վերաբերյալ «OdaTV»-ի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է. Արդարադատության նախարարություն
Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում. արժեքը՝ 1 մլն 600 հզր դրամ
Լուսան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ
Դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին
Շրջակա միջավայրի նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական ու օրակարգային հարցերը
Նոր նշանակում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր
Գյումրիում տնակ է հրդեհվել
Ուկրաինան գործընկերների հետ կքննարկի պատերազմի ավարտի հետ կապված ամենաբարդ հարցերը. Զելենսկի
Թուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը. Մաշալյան
Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններն ԱՄՆ-ին կփոխանցեն 30-50 միլիոն բարել մաքուր նավթ. Թրամփ
Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, որոշ բնակավայրերում՝ բարձր ջերմաստիճան. Սուրենյան
Երևանի շտապօգնությունը նոր ավտոմեքենաներ է ձեռք բերել․ վարչապետը ծանոթացել է դրանց հնարավորություններին
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բալահովիտ բնակավայրում 30 տարի անց նոր մանկապարտեզ է բացվել. ներկա են եղել պաշտոնյաներ. լուսանկարներ
Ջերմաստիճանը զգալի կբարձրանա. առաջիկա օրերին ձյուն է սպասվում
Երևանում բախվել են «Մերսեդես»-ն ու «Տեսլա»-ն. կա տուժած
Աշխատանքային պայմանագրերը 2026թ.-ին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով, հարթակն արդեն պատրաստ է
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. ինչպես դիմել հարցերի դեպքում
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հանցավոր ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու համար
Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է
Միջազգային համագործակցության շրջանակում ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք
Ճոճկանում այրվել է մեծաքանակ անասնակեր
Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից. Պապոյանը մանրամասնել է
Հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ
Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել են կառույցն ու մեծաքանակ անասնակեր
Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է
Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի և բազաների տեղակայման համաձայնագիր
Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել
Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 քմ վարդի ջերմոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT