Երևան
12 °C
ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունելու համար ներկայացվեց օրենքի նախագիծ, որը կարգավորելու է հայկական մարզական ակումբների՝ օտարերկրացի մարզիկների հետ պայմանագիր կնքելու ոլորտը: Օրենքի նախագծի հեղինակ, ԱԺ պատգաավոր Ալեն Սիմոնյանն այսօր՝ մարտի 24-ին, նախագիծը ներկայացնելիս նշեց, որ գաղափարի հիմքում եղել է ֆուտբոլում առկա բյուրոկրատական քաշքշուկներից ազատվելու ցանկությունը, սակայն հետագայում որոշվել է այնպիսի փոփոխություն անել, որ այն վերաբերի նաեւ այլ մարզաձեւերին:
«Գաղափարն առաջացել է ֆուտբոլային ակումբների՝ ինձ դինելուց հետո: Խնդիրն այն էր, որ ֆուտբոլային ակումբները չէին հասցնում օրենքով նախատեսված, կարող եմ ասել, բյուրոկրատական այդ ժամանակահատվածում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետեւ այդ տրանսֆերի ժամանակահատվածն օգտագործել, որպեսզի ֆուտբոլիստներ հրավիրեն: Դրա պատճառով հաճախ էին լինում դեպքեր, որ ստիպված էին լինում օրենքից ինչ-որ ելքեր գտնել, ինչ-որ ձեւով շրջանցել, նույնիսկ դեպքեր են եղել, որ Վրաստանում են գրանցել եւ աշխատանքային պայմանագիր կնքել, նոր տեղափոխել Հայաստանի ակումբներ: Քննարկումից հետո ստեղծվեց այս օրենսդրական նախագիծը, որը սկզբնական տարբերակում ենթադրում էր ֆուտբոլիստներին վերաբերող օրենսդրական կարգավորում, բայց հետագայում հանձնաժողովում քննարկելիս եկանք եզրակացության, որ սա կարելի է կիրառել բոլոր մարզիկների ու ակումբների (բասկետբոլ կամ այլ մարզաձեւեր) համար, հնարավորություն տանք, որ քաշքշուկներից խուսափեն:
Եվ այսպես. ««Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով. «ժէ) օտարերկրացի այն մարզիկները, ովքեր՝ ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում նաեւ աշխատանքային պայմանագիր գործատուի հետ»:
Օրենսդրական նախաձեռնությունն ստացել է դրական եզրակացություն: Կառավարության եւ պատգամավորների բոլոր առաջարկներն ընդունվել են»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենքով՝ տրանսֆերային պատոււհանի ժամանակ ֆուտբոլային ակումբները 10-15 օր են կորցնում օտարեկրացիների հետ պայմանագրեր կնքելիս: Բացի այդ՝ կարող են կնքել մինչեւ 1 տարվա պայմանագիր:
Ալեն Սիմոնյանի ելույթից հետո պատգամավորները ներկայացրին իրենց դիտողությունները, մասնավորապես, թե ինչու է նշված, որ նախագիծը վերաբերում է միայն պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցողներին: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել, դա կփոխվի եւ նախագիծը կվերաբերի նաեւ սիրողական մարզիկներին: Առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկությունը կկայանա վաղը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT